СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրաֆիկական խմբագրիչ

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրաֆիկական խմբագրիչ»

Գրաֆիկական ինֆորմացիայի ներմուծման և արտածման սարքեր 

Ինչպես գիտեք` տվյալների արտածման համար նախատեսված համակարգչի հիմնական սարքը մոնիտորն է, կամ այլ կերպ ասած` դիսփլեյը: 

Մոնիտորները լինում են գունավոր և սև-սպիտակ: Մոնիտորները կարող են աշխատել ինչպես տեքստային, այնպես էլ գրաֆիկական ռեժիմներում: Ընդհանրապես` պատկերը էկրանին կազմվում է առանձին կետերի (փիքսելների) օգնությամբ, որոնցից յուրաքանյուրն ունի իր գույնը և պայծառությունը: 

Տեքստային ռեժիմով աշխատելիս էկրանը պայմանականորեն բաժանվում է առանձին մասերի` նիշատեղերի, որոնք ուղղանկյուն կազմող փիքսելների խմբեր են ներկայացնում: Տեքստային ռեժիմում էկրանն առավելապես պարունակում է 25 տող, իսկ յուրաքանչյուր տող` 80 նիշատեղ: 

Գրաֆիկական ռեժիմում փիքսելի գույնի կամ պայծառության ղեկավարումն իրականացվում է էկրանի փիքսել ներկայացնող յուրաքանչյուր կետի համար, իսկ տեքստային ռեժիմում` նիշատեղ կազմող փիքսելների յուրաքանչյուր խմբի համար: 

Մոնիտորներն աշխատում են հատուկ ապարատային սարքի` տեսաքարտի ղեկավարությամբ: էկրանին արտածման ենթակա ինֆորմացիան մեքենայական կոդի տեսքով պահպանվում է տեսաքարտում տեղադրված օպերատիվ հիշողությունում, որն անվանում են տեսահիշողություն:

Տեսաքարտ Տեսահիշողության ծավալը տեսաքարտի հիմնական պարամետրն է: 

Տեսաքարտ

Տեսահիշողության ծավալը տեսաքարտի հիմնական պարամետրն է: 

Անհատական համակարգիչների գոյության ընթացքում կիրառվել են մոնիտորների մի քանի տիպեր` MDA (սև-սպիտակ), CGA (4 գույն),   EGA (16 գույն), VGA (256 գույն): Ներկայումս կիրառվում են SVGA մոնիտորները, որոնց վրա հնարավոր է 16,7 միլիոն գունային երանգներ ստեղծել: Նման բարձր որակ 45 ապահովելու համար ժամանակակից տեսաքարտերն ունեն մինչև մի քանի Գբայթ ծավալով տեսահիշողություն:

Անհատական համակարգիչների գոյության ընթացքում կիրառվել են մոնիտորների մի քանի տիպեր`

MDA (սև-սպիտակ),

CGA (4 գույն),

  EGA (16 գույն),

VGA (256 գույն):

Ներկայումս կիրառվում են SVGA մոնիտորները, որոնց վրա հնարավոր է 16,7 միլիոն գունային երանգներ ստեղծել: Նման բարձր որակ 45 ապահովելու համար ժամանակակից տեսաքարտերն ունեն մինչև մի քանի Գբայթ ծավալով տեսահիշողություն:

MDA մոնիտոր

MDA մոնիտոր

CGA մոնիտոր

CGA մոնիտոր

SVGA մոնիտոր

SVGA մոնիտոր

Թվարկենք մոնիտորների հիմնական բնութագրիչ պարամետրերը. էկրանի անկյունագիծ, էկրանի թույլատրելի ունակություն, էկրանի երկու հարևան փիքսելների միջև եղած հեռավորություն: 
  • Թվարկենք մոնիտորների հիմնական բնութագրիչ պարամետրերը.
  • էկրանի անկյունագիծ,
  • էկրանի թույլատրելի ունակություն,
  • էկրանի երկու հարևան փիքսելների միջև եղած հեռավորություն: 
Ներկայումս լայնորեն կիրառում ունեն էլեկտրոնա-ճառագայթային խողովակով մոնիտորները, որոնք արտաքինից նման են հեռուստացույցի, սակայն աշխատանքի սկզբունքով խիստ տարբերվում են. ընդ որում մոնիտորի էկրանը հեռուստացույցի համեմատ, ունակ է վերարտադրել առավել մաքուր և հստակ պատկեր: Սակայն ասենք նաև, որ էլեկտրոնա-ճառագայթային խողովակով մոնիտորները մարդու առողջության համար վնասակար ճառագայթների աղբյուր են: Վերջերս սկսել են առավել նախընտրել, այսպես կոչված, հեղուկա-բյուրեղային (LCD) մոնիտորները, որոնք առողջության տեսակետից առավել անվնաս են

LCD մոնիտոր

LCD մոնիտոր

Սկաներ (Scaner)

Սկաներ (Scaner)

Համակարգչային տեխնիկայում ներկայումս լայն կիրառում է գտել սկաները (տեսածրիչ), որի օգնությամμ գրաֆիկական կամ տեքստային ինֆորմացիան թղթից ներմուծվում է համակարգիչ: Սկաներ μառը առաջացել է անգլերեն scan μառից, որը կարելի է թարգմանել որպես ուշադիր դիտում, տեսածրում: 

Սկաների համար հիմնականում բնութագրիչ են համարվում հետևյալ պարամետրերը. գույների հետ աշխատելու ունակությունը, տեսածրման թույլատրելի ունակությունը,   տեսածրվող թղթի չափը,   տեսածրման արագությունը: 

Սկաների համար հիմնականում բնութագրիչ են համարվում հետևյալ պարամետրերը.

  • գույների հետ աշխատելու ունակությունը,
  • տեսածրման թույլատրելի ունակությունը,
  •   տեսածրվող թղթի չափը,
  •   տեսածրման արագությունը: 
  Պատկերները տեսածրելու հնարավորությունից կախված տարբերում են սև- սպիտակ և գունավոր սկաներներ: 

Պլոտեր (Ploter)

Պլոտեր (Ploter)

Բարձր որակի գունավոր փաստաթղթերի արտադրության ժամանակ նկարիչների, դիզայներների, ճարտարագետների, նախագծողների համար անփոխարինելի սարք է հանդիսանում պլոտերը (կորակառուցիչ):

Պլոտերը համակարգչում պահված յուրատեսակ գրաֆիկական ինֆորմացիայի` ճարտարագիտական բարդ գծագրերի, սխեմաների, նկարների, աշխարհագրական քարտեզների արտածման համար նախատեսված սարք է: Պլոտերի օգնությամբ կարելի է ստեղծել առավել մեծ չափերի փաստաթղթեր, քան սովորական տպող սարքի միջոցով: Պլոտերի աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ շիթային տպող սարքինը: Դրանց սկզμունքային տարբերությունն այն է, որ պլոտերն ունի անընդհատ գիծ տանելու ունակություն, որն իրականացվում է հատուկ գրչածայրի օգնությամբ: 

Գոյություն ունեն անվիկային և պլանշետային պլոտերներ: Անվիկային պլոտերները ինֆորմացիան թղթի վրա վերարտադրելիս թուղթը պտտեցնում են գրչածայրի տակ, իսկ պլանշետայինները տեղաշարժում են գրչածայրը շարժվող թղթի երկայնքով: Պլոտերները հիմնականում μնութագրվում են հետևյալ պարամետրերով.   պատկերի կառուցման արագությունը (մեկ վայրկյանում կառուցված կորի երկարությունը` միլիմետրերով), տպագրման թույլատրելի ունակությունը (մեկ դյույմի վրա արտածված կետերի քանակը (dpi)), տպագրման արագությունը (մեկ րոպեում տպագրված պայմանական թերթերի քանակը): 

Գոյություն ունեն անվիկային և պլանշետային պլոտերներ: Անվիկային պլոտերները ինֆորմացիան թղթի վրա վերարտադրելիս թուղթը պտտեցնում են գրչածայրի տակ, իսկ պլանշետայինները տեղաշարժում են գրչածայրը շարժվող թղթի երկայնքով:

Պլոտերները հիմնականում μնութագրվում են հետևյալ պարամետրերով.

  •   պատկերի կառուցման արագությունը (մեկ վայրկյանում կառուցված կորի երկարությունը` միլիմետրերով),
  • տպագրման թույլատրելի ունակությունը (մեկ դյույմի վրա արտածված կետերի քանակը (dpi)),
  • տպագրման արագությունը (մեկ րոպեում տպագրված պայմանական թերթերի քանակը):