СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն- Պետրոս Դուրյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն- Պետրոս Դուրյան»

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:

16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ'  է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա - սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք...»:  Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:1

 Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրությունը է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկն այն է, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»։ Իր ողբերգություններում հեղինակը պաշտպանում է ավանդական մի մտայնություն. նա համոզված է, որ հայ ժողովրդին բաժին ընկած անցյալ ու ներկա աղետների միակ պատճառը անմիաբանությունն ու մատնությունն են։ Բայց դրա հետ միասին գրողի բոլոր պատմական թատերախաղերում առկա են ժողովրդավարական տրամադրություններ։

Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։ Նոր թատրերգության խնդիրները Դուրյանն արծարծել է «Թատրոն կամ Թշվառների» «Հառաջաբանում», որ ըստ ամենայնի գրական ուշագրավ վավերաթուղթ է, ինչպես նաև բուն թատերախաղում՝ մի քանի երկրորդական գործող անձանց միջոցով։ Նա խոստովանում է, որ իր «Ժամանակակից թատերախաղը» «դժվարին» և «հանդուգն» մի ձեռնարկում է, որ նպատակ ունի դրանով «օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանե կան անցքերը պարունակող բարոյալից թատերախաղեր հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունը ողբերգությանց վերածելով»։

Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։ 2

Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու, և միայն 1972թ. վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանը գանգաբանական հետազոտությամբ վերականգնել է Դուրյանի դեմքը:



1 http://findarmenia.org/arm/culture/literature/petros-duryan

2 http://matyan.am/?p=1856&l=am