Просмотр содержимого документа
«ՙՙՀայաստանի Առաջին Հանրապետության դասերը՚՚»
Հայաստանի Առաջին Հանապետության դասերը
Դասի թեման- «Հայաստանի առաջին Հանրապետություն»
Դասարանը- 9-րդ
Առարկան – հայոց պատմություն
Դասի նպատակները
Այս դասի ընթացքում սովորողները
. կիմանան ՀՀ ստեղծման մասին տեսությունները, կհիմնավորեն նրանցից ամենակարևորները
. կբացատրեն ՀՀ պետական կառուցվածքը
. կվերլուծեն ՀՀ ներքին կյանքը, արտաքին հարաբերությունները հարևան երկրների հետ
. կներկայացնեն ՀՀ միջազգային իրադրությունը
. կվերլուծեն ՀՀ կնքած միջազգային պայմանագրերը
. կհամադրեն ՀՀ անկման արտաքին և ներքին պատճառները
. կարժևորեն ՀՀ գործիչների հայրենանվեր գործունեությունը
Մեթոդական մաս- ուղղորդող հարցեր, խմբային աշխատանք, անհատական աշխատանք, կարճ վերլուծություն, անդրադարձ իմացական մեթոդով:
Անհրաժեշտ նյութեր- դասագրքեր, քարտեզներ, պաստառներ, թղթեր, քարտեր, գնահատման թերթիկներ:
Դասի ուսուցումը սկսվում է ուղղորդող հարցով: Ներկայացվում է դասի նպատակները: Ապա սկսվում է դասի խմբային մասը, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց խմբային աշխատանքները:
1-ին խումբ- անկախ պետության հռչակումը
2-րդ խումբ- ՀՀ ձևը՝ տեսակը
3-րդ խումբ- ՀՀ ներքին խնդիրները
4-րդ խումբ- ՀՀ արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ խնդիրները
5-րդ խումբ- ՀՀ անկման արտաքին և ներքին պատճառները
6-րդ խումբ- Սևրը՝ չիրականացված երազանք
7-րդ խումբ- ՀՀ բացառիկ գործիչներ՝ անհանգիստ վարչապետ Հ. Քաջազնունի, նվիրյալ՝ Ա. Մանուկյան, պայքարող՝ Գ. Նժդեհ, նեղացած՝ Անդրանիկ, երջանիկ՝ Ավ. Ահարոնյան
Խմբային աշխատանքը կամփոփվի առաջադանքի կատարումով. ամեն խումբ կստանա մյուս խմբի առաջադրանքից հարցեր . 5-րդ և 6-րդ խմբերը այլ հարձնարարություն կստանան՝ վերլուծել պատճառահետևանքային կապը, 7-րդ խմբի անդամներից յուրաքանչյունը կաշխատի «ես և գործիչը» նյութի վրա:
Մինչ խմբերն աշխատում են, ունկնդիրները տեսանյութ կդիտեն ՀՀ թեմայով:
Յուրաքանչյուր խմբից մի քանի սովորող կներկայացնեն առաջադրանքների արդյունքները:
Գնահատում - ուսուցանող, բանավոր, գործնական
Հետադարձ կապ Ո՞վ- ի՞նչ
Ինչպե՞ս
Ինչու՞
Հարց խորհելու համար՝ «Ելք կա՞ր»