Просмотр содержимого документа
«Հայաստանի Առաջին Հանրապետություն»
ՀՀ վիճելի տարածքային հարցերը
Հայ- վրացական
ա. Լոռի- 1918թ. դեկտեմբերին սահմանային այս վեճը վերածվեց հայ- վարացական պատերազմի: 1919թ հունվարին Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»: 1921թ փետրվարին 3-օրյա պատերազմի հետևանքով Լոռին միացվեց Խորհրդային Հայաստանին:
բ. Ախալքալաք և Բորչալու- 1919թ հունվարից վրացական կառավարությունը հայկական այս գավառներ զորք մտցրեց, իսկ 1921թ. հունիսին այս գավառները միացվեց Խորհրդային Վրաստանին:
2.Հայ- ադրբեջանական
ա. Զանգեզուր- ՀՀ այս կարևոր բնակավայրի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունը բխում էր նրա տնտեսական շահերից, բայց այն հնարավոր եղավ միացնել Խորհրդային Հայաստանին միայն և միայն Գարեգին Նժդեհի և զանգեզուրցիների հերոսական պայքարի արդյունքում: Նժդեհը համաձայնեց զենքը վայր դնել միայն մի պայմանով, եթե Սյունիքը միացվի Խորհրդային Հայաստանին:
բ. Նախիջևան- 1921թ Մոսկվայում Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի հոդված 3-րդի համաձայն Նախիջանը հանձնվում էր Ադրբեջանին, առանց 3-րդ պետության զիջման պայմանի՝ ի նկատի ունեին Հայաստանին:
գ. Ղարաբաղ- 1921թ հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի անարդար որոշումով Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 95%-ը կազմում էին հայեր, բռնակցվեց Ադրբեջանին՝ պատճառաբանվելով տնտեսական հարցով, անտեսելով՝ ազգայինը:
Հովհաննես Քաջազնունու խոսքը
«Ռուսաստա՞ն, թե Թուրքիա, բոլշևիկներ, թե՞ թուրք ազգայնականներ-այլ ելք մենք չունենք: Եվ եթե մենք կանգնած ենք այդպիսի այլընտրանքի առջև, ինձ թվում է, որ այլևս տատանվելու տեղ չկար: Իհարկե Ռուսաստան և ոչ Թուրքիա: Իհարկե բոլշիկներ և ոչ ազգայնական թուրքեր: Եթե մեր ընտրությունն այդքան սահմանափակ չլիներ, մենք կունենայինք բազմաթիվ բողոքարկներ ընդդեմ Ռուսաստանի ընդհանրապես, և բոլշևիկյան ռեժիմի՝ մասնավորապես: Բայց մեր դժբախտությունըկայանում է մեր երկրի աշխարհրագրական դիրքի մեջ, որ կապում է մեր ձեռքերն ու ոտքերը…»:
ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն ասել է.« Մի երազանք ունեմ, տեսնել այն օրը, երբ հայ ժողովրդի այսօրվա սերունդը կմաքրի պատմության փոշին ի լուր ամենքի կազդարարի, որ Հայաստանը, նրա բազմաչարչար շողովուրդը իր պետականությունը վերականգնել է ոչ թե 1920թ. նոյեմբերի 29-ին, այլև 1918թ. մայիսի 28-ին: Որպես կարևոր իրադարձություն ամեն տարի կնշի այդ պատմական օրը, ինչպես նաև կընդունի Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը դրոշը, իր երախտիքի խոսքը կասի այն մարդկանց, ովքեր անձնվիրաբար պայքարել են այդ անկախության համար»: