- 2015
9-րդ դասարան /տևողությունը 120 րոպե/
№ 1-8
Ընտրովի պատասխանով առաջադրանքներ
Քանի՞ գրքերից է բաղկացած Հին Կտակարանը: (0,5 միավոր)
1) 36 3) 42
2) 38 4) 48
Ո՞վ է կատարում քահանայի ձեռնադրությունը: (0.5 միավոր)
Ավագ քահանան
Աբեղան
Վարդապետը
Եպիսկոպոսը
Քանի՞ եպիսկոպոսական աթոռ է հաստատում Ս. Գրիգոր Լուսավորիչը Մեծ Հայքում: (0,5 միավոր)
1) 36 3) 45
2) 39 4) 46
4 . Կաթողիկոսանիստ ո՞ր քաղաքում գահակալող հայրապետերը որդեգրեցին «Ամենայն Հայոց կաթողիկոս» տիտղոսը: (0,5 միավոր)
1) Սսի
2) Հռոմկլայի
3) Աղթամարի
4) Անիի
Ո՞ր կաթողիկոսից սկսած հայրապետերը սկսեցին կոչվել թվահամարով:
1) Եփրեմ Ձորագեղցի (0,5 միավոր)
2) Ներսես Աշտարակեցի
3) Հովհաննես Կարբեցի
4) Դանիել Սուրմառեցի
6. Որտեղի՞ ապստամբությունն է ղեկավարել Ֆռնուզի վանահայր Նիկողայոս եպիսկոպոսը: (0,5 միավոր)
1) Վանի
2) Սասունի
3) Էրզրումի
4) Զեյթունի
7. Ո՞վ է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքի հեղինակը: (0,5 միավոր)
1) Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
2) Մկրտիչ Ա Խրիմյան
3) Ներսես Ե Աշտարակեցի
4) Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան
8. Նշվածներից ո՞վ էր Մալաթիա քաղաքի 1895 թ. ինքնապաշտպանության ղեկավարներից: (0.5 միավոր)
1) Բագրատ վարդապետ Թավաքալյանը
2) Հակոբ Սարկավագ Ղևոնդյանը
3) Եղիշե քահանա Խաչատրյանը
4) Վարդան վարդապետը
№ 9-12
Կառուցված պատասխանով առաջադրանքներ
9. Ավանդաբար եկեղեցիներն ունեն ուղղանկյուն կամ
_________________________________________________________ կառուցվածք:
(1 միավոր)
10. Հաղորդություն ստանալու համար անպայման պետք է լինել
_______________________________________________________________________ :
(1 միավոր)
11. Ս. Արիստակես հայրապետին սրի նման հատու և վճռական խոսքերի համար անվանում էին « _____________________________________________ »:
(1 միավոր)
12. Գանձասարի վանքի մասին առաջին տեղեկությունը հայտնել է ____________________________________________________ կաթողիկոսը: (1 միավոր)
№ 13-14
Համապատասխանեցում պահանջող առաջադրանքներ՝ յուրաքանչյուրը 4 փաստից
13. Համապատասխանեցնել տարեթվերը փաստերին: (1 միավոր)
1. Մաշտոցյան գրերի ստեղծումը
2. Ս. Սահակ կաթողիկոսի ազատումն աքսորից
3. Առաջին տիեզերական ժողովի գումարումը
4. Ներսես Մեծի կաթողիկոս ընտրվելը
ա) 325 թ.
բ) 353 թ.
գ) 405 թ.
դ) 381 թ.
ե) 432 թ.
14. Իրադարձությունները համապատասխանեցնել տարեթվերին: (1 միավոր)
Պահլավունիների տոհմի կաթողիկոսական իշխանության ավարտը
2. Լևոն II Ռուբինյանի թագադրումը
3. Հայրապետական աթոռի տեղափոխումը Հռոմկլա
4. Ս. Գրիգոր Տաթևացու ջանքերով Աղթամարի կաթողիկոսության վերածվելը Ամենայն Հայոց կաթողիկոսությանը ենթակա թեմի
ա) 1198թ.
բ) 1203թ.
գ) 1149թ
դ) 1409թ
ե) 1113թ.
№ 15-16
Ժամանակագրական հաջորդականության իմացություն պահանջող առաջադրանքներ՝ յուրաքանչյուրը 5 փաստից
15. Ժողովները դասավորել ըստ ժամանակագրական հաջորդականության.
(1 միավոր) ա) Արտաշատ
բ) Շահապիվան
գ) Քաղկեդոն
դ) Աղվեն
ե) Կոստանդնուպոլիս
16. Հայոց կաթողիկոսների անունները դասավորել ըստ նրանց գահակալման ժամանակագրական հաջորդականության. (1 միավոր)
ա) Եփրեմ Ա Ձորագեղցի
բ) Հովհաննես Ը Կարբեցի
գ) Դանիել Ա Սուրմառեցի
դ) Հովսեփ Ա Արղության
ե) Ներսես Ե Աշտարակեցի
№ 17
Աշխատանք սկզբնաղբյուրով՝ կազմված 2 հարցից
17. «Ժամանակը բերեց և ժամանակն էլ տարավ այն»:
Ո՞վ է բերված տողերի հեղինակը: (1 միավոր)
_____________________________________________________________________
Ի՞նչի մասին է խոսքը: (1 միավոր)
_____________________________________________________________________
№ 18-19
Տերմինների, հասկացությունների, պատճառահետևանքային կապերի, փաստերի իմացություն և խմբավորում պահանջող առաջադրանքներ՝ 2 ճիշտ պատասխանով
18. Բերված պնդումներից ո՞ր երկուսն են ճիշտ. (1 x 2 = 2 միավոր)
1896թ. Կովկասի կառավարչապետ իշխան Գ. Գոլիցինը վերաբացում է հայկական դպրոցները:
1824թ. Թիֆլիսում բացվում է հայկական դպրոց:
Նիկոլայ II-ի հետ բանակցությունների արդյունքում Խրիմյան Հայրիկիը ստացավ թույլտվություն եկեղեցիներ կառուցելու:
Բյուզանդական Վասիլ կայսրը Պետրոս Ա կաթողիկոսին հրավիրեց Մյուռոնօրհնության:
Բագրատունիների զինանշանի վրա պատկերված էր հովազ և խաչ:
19. Բերված պնդումներից ո՞ր երկուսն են ճիշտ. (1 X 2 = 2 միավոր)
Եփրեմ Ա Ձորագեղցին դիմում է ռուսական կառավարությանը՝ լուծարելու Գանձասարի կաթողիկոսությունը:
Երկրորդ տիեզերական ժողովի գլխավոր հարցը Սուրբ Հոգու Աստվածության հարցն էր:
Անիում կառուցված ոչ մի եկեղեցի նման չէր հայ ճարտարապետության անցյալի նմուշներին:
1114թ. Շուղրի Կարմիր վանքի ժողովը բարձր է գնահատում Դավիթ Աղթամարցու գործունեությունը:
«Պոլոժենիեն» կարգավորում էր ցարական կառավարության ու Հայոց եկեղեցու հարաբերությունները և գոյություն ունեցավ մինչև 1921 թ.:
№ 20
Շարադրանք (2 միավոր)
Ներկայացնել և գնահատել Հայոց Եկեղեցու դերը որպես կրթության գործի կազմակերպիչ (XIX դ. վերջ – XXդ. սկիզբ):
4