СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հեռավար եվ ավանդական ուսուցման ձեվերի համեմատական վերլուծություն

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հեռավար եվ ավանդական ուսուցման ձեվերի համեմատական վերլուծություն»

ՀԵՌԱՎԱՐ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

        Հեռավար ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք հեռավար դասընթացների նախագծման և իրագործման հիմքն են: Հեռավար ուսուցումը դիտվում է որպես ուսուցման ինքնուրույն ձև. այն չի կարող իրականացվել ուսուցման ավանդական ձևերով: Մինչև վերջին ժամանակները «հեռավար ուսուցում», «հեռակա ուսուցում», «բաց ուսուցում» հասկացությունները չէին տարանջատվում: Սակայն այժմ հեռավար ուսուցումն ապացուցել է իր կարևորությունն ու պահանջված լինելը:

           Մանկավարժական հանրությունը գիտակցում է, որ հեռավար ուսուցումը հեռանկարային է անընդհատ ուսուցման իրականացման առումով: Սակայն մինչ հիմա անպատասխան է մնում հետևյալ հարցադրումը. հեռավար ուսուցումը ուսուցման ինքնուրո՞ւյն ձև է, թե ուսուցման տեխնոլոգիա: Դա լուրջ խնդիր է, քանի որ դրանով է պայմանավորված հեռավար ուսուցման ռազմավարության իրականացումը և, համապատասխանաբար, դասախոսների պատրաստումը այդ ոլորտում աշխատելու համար: Չկա հեռավար ուսուցման էության միասնական ըմբռնում: Կրթական հաստատությունն իրավունք ունի հեռավար կրթական տեխնոլոգիաները կիրառելու կրթության բոլոր ձևերի դեպքում:

           Դիտարկենք հեռավար ուսուցումը որպես ուսուցման առանձին ձև: Որպես ուսուցման նոր ձև՝ այն չի կարող լինել բացարձակ ինքնուրույն: Հեռավար և առկա ուսուցման նպատակները նույնն են, եթե ուսուցումը հիմնված է նույն բովանդակությունն ունեցող համապատասխան կրթական ծրագրերի վրա: Սակայն այլ են նյութի մատուցման ձևը, փոխներգործությունը դասախոսի և սովորողի, ինչպես նաև տարբեր սովորողների միջև: Այլ են նաև հեռավար ուսուցման կազմակերպման ձևերը, որոնք պայմանավորված են համացանցի առանձնահատկություններով և նրա հնարավորություններով:

          Հեռավար ուսուցման և առկա ու հեռակա ուսուցման ձևերի համեմատությունը ցույց է տալիս, որ հեռավար ուսուցումը կարելի է դիտել որպես առկա ու հեռակա ուսուցման զարգացման նոր աստիճան, որը հնարավորություն է ընձեռում կիրառելու տեղեկատվական նոր տեխնոլոգիաներ՝ հիմնված անձնական համակարգիչների, վիդեո և աուդիո սարքավորումների, տիեզերական և օպտիկամանրաթելային տեխնիկայի օգտագործման վրա:

          Հեռակա ուսուցման և հեռավար ուսուցման հիմնական տարբերությունն այն է, որ հեռավար ուսուցման ընթացքում ուսումնական նյութի զգալի մասը սովորողի կողմից յուրացվում է ոչ թե ամբողջովին ինքնուրույն, այլ դասախոսի հետ մշտական հաղորդակցման միջոցով՝ խորհրդատվություն հեռախոսով և համացանցով, դասախոսություններ և սեմինարներ օնլայն (online՝ առցանց) ռեժիմով և այլն:

    Հեռակա ուսուցման և հեռավար ուսուցման տարբերություններ են՝

1) սովորողի հարցերը դասախոսի հետ օպերատիվ կերպով քննարկելու հնարավորությունը, որպես կանոն, հեռահաղորդակցության միջոցների օգնությամբ, 

 2) դասընթացի ուսումնասիրման ընթացքում որևէ նախագծի վրա համատեղ աշխատանքի կամ խմբակային այլ աշխատանքների կատարման ժամանակ ցանկացած պահի քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը (ընդ որում, խումբը կարող է կազմված լինել ինչպես նույն տարածքում, այնպես էլ տարբեր տարածքներում բնակվող սովորողներից),

 3) տեսական նյութերի փոխանցումը սովորողներին էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների տեսքով, ինչը հնարավորություն է տալիս լիովին ազատվելու բուհի քննություններին մասնակցելուց կամ զգալիորեն կրճատելու դրանց թիվն ու տևողությունը:

         Հեռավար ուսուցման տարբերությունն առկա ուսուցումից այն է, որ նյութի էական մասը յուրացվում է ոչ թե լսարանում, այլ համացանցային տեխնոլոգիաների միջոցով, այսինքն՝ հեռավար ուսուցմամբ սովորողների աշխատանքը կազմակերպվում է հիմնականում ինքնուրույն:

           Առկա ուսուցման և հեռավար ուսուցման հիմնական տարբերություններն են.

1) ուսուցում՝ ըստ բնակավայրի կամ աշխատավայրի,

2) ուսումնական գործընթացի ճկուն ժամանակացույց, որը կարող է լինել ամբողջովին ազատ՝ բաց կրթության դեպքում, կամ հիմնականում ազատ՝ կապված սահմանափակ թվով ստուգողական աշխատանքների կատարման հետ (քննությունների հանձնում, օնլայն շփում դասախոսի հետ, խմբային պարապմունքներ, ինչպես նաև լաբորատոր աշխատանքների կատարում սարքավորումների միջոցով),

 3) շփում դասախոսների հետ՝ հիմնականում հեռահաղորդակցության միջոցների օգնությամբ:

            Բացի այդ, հեռավար ուսուցումը սկզբունքորեն տարբերվում է ավանդականից նրանով, որ ստեղծվում է նոր կրթական տեղեկատվական միջավայր, որտեղ սովորողը հստակ գիտակցում է, թե ինչպիսի գիտելիքներ, հմտություններ և ունակություններ են իրեն անհրաժեշտ: Սովորողները հնարավորություն են ունենում ինքնուրույն ստանալու անհրաժեշտ գիտելիքները, օգտվելու զարգացած տեղեկատվական ռեսուրսներից (տվյալների և գիտելիքների բազաներ, համակարգչային, այդ թվում՝ մուլտի-մեդիա, ուսուցանող և ստուգիչ համակարգեր, տեսագրություններ, ձայնագրություններ, էլեկտրոնային գրադարաններ, ինչպես նաև ավանդական դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ):

        Հեռավար ուսուցման և ավանդական ուսուցման տարբերություններից կարելի է առանձնացնել մի շարք տիպիկ հոգեբանական մանկավարժական խնդիրներորոնք ստիպված են լուծել դասախոսներն ու ուսանողները:

 Դրանք են

. 1) դժվարություններ՝ կապված ուսուցման գործընթացի մասնակիցների միջանձնային շփման հետ,

 2) խնդիրներ՝ կապված արդյունավետ աշխատող փոքր ուսումնական խմբերի ձևավորման հետ՝ համագործակցված ուսուցում իրականացնելու համար,

3) խնդիրներ՝ կապված ունկնդիրների կողմից տեղեկատվության ընկալման անհատական առանձնահատկությունների ուսումնասիրության հետ՝ առավել արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով,

 4) դասախոսի համապատասխանությունը հեռավար ուսուցման համար ընտրված մեթոդիկային և մանկավարժական տեխնոլոգիաներին:

          Կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են հեռավար ուսուցումը որպես ուսուցման ինքնուրույն ձև դիտարկելու հետ: Նշենք, որ ավանդական ուսուցման ձևերի հիմքում ուսումնական բեռնվածության ծավալն է, որը սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով. առկա ուսուցման դեպքում տեսական ուսուցումը պակաս չէ շաբաթական 27 ժամից, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ տարեկան 160 ժամից: Սակայն հեռավար ուսուցման դեպքում սահմանված չէ դասախոսի և սովորողի ուսումնական բեռնվածության չափը: Սահմանված չեն նաև հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, որոնք առկա ուսուցման դեպքում 208 շաբաթ են կազմում բակալավրիատում և մինչև 104 շաբաթ՝ մագիստրատուրայում, իսկ հեռակա ուսուցման դեպքում նշված նորմատիվային ժամկետներին ավելացվում է մինչև մեկ տարի՝ կախված մասնագիտությունից:

          Սակայն հետազոտողների և պրակտիկ մասնագետների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հեռավար ուսուցումը ուսուցման նոր ձև է, որը բնակչության լայն շերտերին բազմազան կրթական ծառայություններ է տրամադրում մասնագիտացված տեղեկատվական կրթական միջոցների օգնությամբ՝ կրթական հաստատությունից ցանկացած հեռավորության վրա: Այսինքն՝ հեռավար ուսուցումը համարելով ուսուցման նոր ձև, ինչպես ամրագրված է կրթության տարբեր աստիճաններին վերաբերող ՀՀ օրենքներում, միաժամանակ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող պետական կրթական չափորոշիչներում կամ մշակել նորը: Այսպիսով՝ հեռավար ուսուցումը կարող է համարվել XXI դարի ինքնուրույն ուսուցման ձև, ինչպես նաև առկա և հեռակա ուսուցման նորարարական բաղադրիչ: .