СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ է նշանակում ծնողների ներգրավվածություն ը ուսումնական գործընթացին

Нажмите, чтобы узнать подробности

«Ծնողների ներգրավվածություն» տերմինը նշանակում է միասնական և անընդմեջ պատասխանատվություն աշակերտի հաջողությունների և ուսման բարելավմանը ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:

Просмотр содержимого документа
«Ի՞նչ է նշանակում ծնողների ներգրավվածություն ը ուսումնական գործընթացին»

. Ի՞նչ է նշանակում ծնողների ներգրավվածություն

Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն, քննությունների և թեստերի ավելի լավ արդյունքներ: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Սրանք այն շատ կարևոր գործոններն են, որոնք ազդում են աշակերտի վրա ինչպես դպրոցում ուսանելիս, այնպես էլ ապագա մասնագիտական գործունեության ընթացքում: Սակայն, ինչպե՞ս կարող են ծնողները արդյունավետ ներգրավվել դպրոցական կյանքին, և ինչպես կարող է դպրոցը նպաստել նրանց ներգրավվածությանը: Իրականում, ի՞նչ է նշանակում «ծնողների ներգրավվածություն»: «Ծնողների ներգրավվածություն» տերմինը նշանակում է միասնական և անընդմեջ պատասխանատվություն աշակերտի հաջողությունների և ուսման բարելավմանը ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Այն միավորում է ծնողներին և ուսուցիչներին, որպեսզի նրանք միահամուռ ուժերով նպաստեն աշակերտի ակադեմիական առաջադիմության բարելավմանը: «Ծնողների ներգրավվածություն» նշանակում է ծնողների մասնակցություն կանոնավոր, բազմակողմանի կապերում, աշակերտի ուսման գործընթացում և դպրոցի այլևայլ միջոցառումներին:

 Ծնողները կարևոր դեր են խաղում որդու ուսման գործընթացում.

 Ծնողները մասնակցում են դպրոցի կազմակերպած միջոցառումներին.

 Ծնողները զավակների ուսման գործընթացում ներգրավված են որպես լիիրավ գործընկերներ և մասնակցում են երեխայի կրթության մասին որոշումների ընդունմանը «Ծնողների ներգրավվածությունը» ծնողների համար կարող է նախատեսել.

 Դպրոցական միջոցառումներին հնարավորինս շատ մասնակցություն.

 Երեխայի կողմից լավ կատարված աշխատանքի խրախուսում և գովաբանում ծնողի կողմից.

 Դպրոցի համար ռեալ պահանջների նախանշում.

 Ուսուցիչների հետ կանոնավոր հանդիպումներ և իրենց երեխաների առաջընթացի քննարկում.

 Տնային առաջադրանք կատարելիս աշակերտին օգնության ցուցաբերում

.  Տնօրենների և ուսուցիչների համար ծնողի ներգրավումը դպրոցական կյանքում նշանակում է

.  Ծնողներին իրենց երեխաների առաջընթացի մասին համապատասխ

 Ծնողների համար տեղեկատվության հաղորդում դպրոցի միջոցառումների մասին.

 Պարբերաբար հանդիպումների կազմակերպում աշակերտների առաջընթացի քննարկման նպատակով. Կարևոր է իմանալ, որ «ծնող» ասելով չպետք է հասկանալ միայն մայր կամ հայր: Ծնող կարող ենք անվանել այն բոլոր անձանց, ովքեր ներգրավված են երեխայի դաստիարակման գործում: Որպես օրենք, հայրն ու մայրը հոգում են երեխայի դաստիարակման ու կրթության համար, սակայն նրանցից բացի, հաճախ երեխայի դաստիարակման հարցում պատասխանատվություն են կրում տատիկը, պապիկը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, խորթ մայրը, խորթ հայրը, խնամակալը, դայակը և այլն: Այս փաստաթղթում «ծնող» տերմինը նկատի ունի բոլոր այն անձանց, որոնք պատասխանատու են երեխայի դաստիարակման ու բարօրության համար:

Ծնողների ներգրավվածության նշանակությունը

Դպրոցի կյանքում ծնողների ներգրավվածությունը առանձնահատուկ նշանակություն ունի աշակերտների հաջողության համար: Ինչպիսին էլ որ լինի ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ծնողի մասնակցությունը երեխայի կրթության գործընթացին, աշակերտի զարգացման վրա մեծ ազդեցություն է գործում: Հետազոտումների համաձայն, աշակերտները, որոնց ծնողները ակտիվորեն մասնակցում են կրթական գործընթացին, ավելի լավ արդյունքների են հասնում. Ստանում են ավելի լավ գնահատականներ, ունեն ավելի բարձր ակադեմիական ձեռքբերում և ավելի որակով կատարած տնային առաջադրանքներ, նրանց հաճախման ցուցանիշն ավելի բարձր է և աչքի են ընկնում դրական վարքով, բարեհամբույր են դպրոցի նկատմամբ և ունեն սեփական աձի և հնարավորությունների նկատմամբ հավատ: Ծնողների ներգրավվածությունը դրական է անդրադառնում նաև կրթական հաստատության վրա: Ուսումնական գործընթացում ծնողների ակտիվությունը հարստացնում է դպրոցի կուլտուրան և նպաստում է նրա զարգացմանը: Այսպիսով, ավելի լավ արդյունքների հասնելու համար դպրոցը և ուսուցիչը պետք է հետաքրքրված լինեն ծնողների հետ ակտիվ համագործակցմամբ: Ծնողների ակտիվ ներգրավումը դրական է անդրադառնում և դպրոցական հասարակության, ծնողների և աշակերտության վրա: Ստորև քննարկում ենք յուրաքանչյուր խմբի օգուտը. Օգուտ աշակերտին Երբ ծնողը ներգրավված է երեխայի կրթության գործընթացում,, աշակերտն ավելի լավ ձեռքբերումներ է ունենում, չնայած այն բանին, թե ինչպասին է ընտանիքի սոցիալ – տնտեսական կարգավիճակը, էթնիկական ծագումը կամ ծնողների կրթության մակարդակը:

 Աշակերտը, որի ծնողը ներգրավված է երեխայի կրթության գործընթացում, ավելի հաջողությամբ է ավարտում դպրոցը և ուսումը շարունակելու ավելի լավ հնարավորություններ և պայմաններ ունի. Ծնողների հետ համատեղ ընթերցանությունը երեխայի մեջ կարթնացնի սեր գրքի 5

 Վիճակագրական տվյալներով, եթե ծնողները կապված չեն ուսուցիչների հետ կամ հետաքրքրված չեն դպրոցի առօրյա կյանքով, դրանց երեխաների ակադեմիական առաջադիմությունը մյուս երեխաների համեմատությամբ ավելի ցածր է.

 Երբ ծնողները ներգրավված են դպրոցի կյանքում, աշակերտներն ավելի դրականորեն են տրամադրված դպրոցի հանդեպ և սեփական անձի ու հնարավորությունների նկատմամբ ավելի շատ վստահություն ունեն.

 Այն աշակերտները, որոնց ծնողներն ակտիվորեն են ներգրավված դպրոցի կյանքում, ավելի լավ վարք ունեն, և նրանց դեմ կիրառված կարգապահական պատժամիջոցների միջին ցուցանիշներն ավելի ցածր են մյուսների համեմատությամբ.

 Դպրոցի կյանքին մասնակից ծնողների երեխաները ավելի լավ հարաբերություններ ունեն ինչպես ուսուցիչների, այնպես էլ ընտանիքի անդամների հետ.

 Տարբեր կուլտուրական միջավայրից դուրս եկած աշակերտները ավելի առաջադեմ են, երբ ծնողները և ուսուցիչները միասնաբար ձգտում են ընտանիքում և դպրոցում եղած կուլտուրական տարբերությունների համատեղ համաձայնեցմանը. Օգուտ ծնողին Ծնողների ներգրավվածությունը կարևոր է ինչպես աշակերտի ուսման արդյունքների բարելավման, այնպես էլ ծնողի ունակություն-հմտությունների զարգացման համար: Փոխվում է ծնողի սոցիալական, զգացմունքային կողմը և անձնական հատկանիշները: Երեխայի կրթության գործընթացին մասնակցելու հետևանքով ծնողը.

 Ավելի է հասկանում սեփական որդուն.

 Ավելի մեծ ուշադրություն է հատկացնում երեխայի սոցիալական, զգացմունքային և մտավոր զարգացման անհրաժեշտություններին.

 Դառնում է ավելի հոգատար, ավելի նվազ խիստ որդու հանդեպ և ավելի շատ է գնահատում որդու ձեռքբերումները.

 Դառնում է ավելի ինքնավստահ և հաճույքով կցվում է երեխայի կրթության և դաստիարակության գործընթացին.

 Ավելի ինքնավսատահ է որոշումներ կայացնելիս.

 Ավելի շատ ուշադրություն է դարձնում սեփական գիտելիքների մակարդակին և ունակություն/հմտությունների բարձրացմանը.

 Ավելի առաջադիմորեն է օգտագործում այկևայլ հնարավորությունները սեփական ընտանիքի և որդու կարիքների բավարարման հմար.

 Երեխային տալիս է հնարավորություն, ավելի վստահորեն արտահայտելու սեփական տեսակետները, հիմնխնդիրները: Ավելի դրական հարաբերություններ է ստեղծում իր երեխայի ուսուցիչների հետ:

 Ավելի լիիրավ է տիրապետում երեխայի վիճակի մասին տեղեկությանը և ժամանակին միջոցներ է ձեռք առնում նրա հիմնխնդիրները լուծելու նպատակով: 6 Օգուտ ուսուցչին Ծնողների հետ ակտիվ համագործակցումն օգնում է ավելի ինքնավստահ դառնալուն:

 Ուսուցչի մոտ հանդես է գալիս ավելի հարգանք սեփական մասնագիտության նկատմամբ.

 Նրանք ավելի են բավարարված իրենց մասնագիտությունից և նրա արդյունքներից. Ծնողների ներգրավվածությունը բարձրացնում է ծնողի և ուսուցչի միջև կապվածության որակը, ինչը օգնում է ուսուցչին պարբերաբար ստանալ սպառիչ տեղեկություն երեխայի մասին: Աշակերտի անհատական կարիքների կարգավորումը ուսումնական գործընթացի կողմից ուսուցչին ցանկալի արդյունք կտա: Օգուտ դպրոցին Ծնողների ներգրավվածությունը դրականորեն է ազդում ընդհանրապես դպրոցի վրա ևս.

 Դպրոցը ծնողների կողմից ավելի աջակցում ունի.

 Աճում է դպրոցի հեղինակությունը հասարակության մեջ.

 Դպրոցական ծրագրերը, որոնցում մասնակցում են ծնողները, ավելի հաջողված են, քան այն ծրագրերը, որոնցում ծնողները չեն մասնակցել.

 Այն դպրոցում, որտեղ աշակերտների հաճախումը ճատ ցածր է, ծնողների ներգրավվածության բարձրացումից հետո այդ ցուցանիշը բացահայտորեն կբարելավվի: