Просмотр содержимого документа
«Խորհուրդներ մայրիկներին»
Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհըանընդհատ նորից կրկնելն է
Թոմաս Էդիսոն
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուսումնասիրելով նրա կենսագրությունը , հասկանում ես , որ նա ճիշտ էր : Քչերը գիտեն , որ իր հաջողությունների համար մեծ գյուտարարը նախ և առաջ պարտավոր է … իր մայրիկին , ով նրան հավատում էր մինչև վերջ :
Մի օր Թոմաս Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ և իր մայրիկին նամակ հանձնեց իր ուսուցչուհուց: Մայրիկը հանկարծ սկսեց լաց լինել, իսկ հետո նամակը բարձրաձայն կարդաց տղայի համար. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կկարողանան նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:
Մոր մահից շատ տարիներ անց (այդ ժամանակ Էդիսոնն արդեն հայտնի գիտնական էր դարձել), նա նայում էր հին ընտանեկան արխիվը, և գտավ այդ նամակը:
Թոմասը բացեց նամակը և կարդաց.
«Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:
Էդիսոնը լաց էր լինում մի քանի ժամ շարունակ:
Հետո նա գրեց իր օրագրում. «Թոմաս Ալվա Էդիսոնը մտավոր հետամնաց երեխա էր: Իր հերոսուհի մայրիկի շնորհիվ նա դարձավ դարի ամենահանճարեղ գիտնականներից մեկը»:
Ճիշտ է պատմություն ը , թե հերթական հորինվածքն է, հիմա շատ դժվար է ասել: Բայց, ցանկանում ենք հավատալ, որ այսպիսի բան իրականում տեղի է ունեցել մեծն գիտնականի կյանքում:
Եվ այսքանից հետո ինչպես չ հավատալ կամքի ուժին և մայրական լավատեսությանը :