СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կյուրոս Մեծը Աքեմենյան տերության հիմնադիր

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացվում է Կյուրոս Մեծի կերպարը ժողովուրդների հիշողության մեջ:

Просмотр содержимого документа
«Կյուրոս Մեծը Աքեմենյան տերության հիմնադիր»


Կյուրոս Մեծ


Կյուրոս Մեծը Աքեմենյան տերության հիմնադիրն է: Գահակալել է Ք.ա. 559-539 թվականներին: Նրա մայրը հավանաբար եղել է Աստիագես, հայկակական աղբյուրներում՝ Աժդահակ, թագավորի դուստրը՝ Մանդանան: Նա վարել է զավթողական քաղաքականություն՝ ջախջախելով և իր տերությանը միացնելով Մարաստանը, Լիդիան, Բաբելոնը և Փոքր Ասիայի քաղաքները և Էգեյան ծովի մի շարք կղզիներ:


Իր կյանքի վերջին տարիներին պատերազմներ է վարել Միւջին Ասիայում և Հնդկաստանին հարող տարածքներում:Պարթևստանը, Դարգիանան , ԱրիանՀորսմիսան, Բակտրիան, Սոգդիանան, Հայաստանը Սակաստանը, Սատտագիդան, Արախոսիան և Մակը։ Մահացել է Ք.ա. 530 թվականին:


Իսկ ինչով է հետաքրքրություն ներկայացնում Կյուրոս Մեծի կերպարը: Ինչով է առանձնանում նա մյուս նվաճողներից:


Բրիտանացի պատմաբան Չարլզ Ֆրիմանը նշում է, որ իր առաջընթացի մասշտաբներով Կյուրոսն առաջ է անցել Մակեդոնիայի թագավորից, որը կարողացավ վերացնել Աքեմենյանների թագավորությունը 320-ական թվականներին, բայց չկարողացավ ապահովել որևէ կայուն այլընտրանք:

Կյուրոսն հերոս է եղել շատ մարդկանց համար, ներառյալ Թոմաս Ջեֆերսոնը, Մոհամմադ Ռեզա Փահլավին և Դավիդ Բեն Գուրիոնը Կյուրոս Մեծի վեհությունը այժմ պայմանավորված է նրանով, թե ինչպես են մարդիկ այսօր հիշում նրան։

Նրա սեփական ժողովուրդը` իրանցիները, նրան համարում են Հայր։ Սա այն նույն կոչումն է, որով ժամանակի ընթացքում, համաձայն Քսենոփոնի, կոչել են Կյուրոսին;

Նրանց հետ, ում հետ նա շփվում էր, վերաբերվում էր հարգանքով. ասես նրանք իր սեփական երեխաները լինեին, իսկ վերջիններս էլ հարգում էին Կյուրոսին այնպես, ինչպես իրենց հորը։

Ի՜նչ ուրիշ մարդ, բացի Կյուրոսից։ Կայսրության վերացման հետ ինչ–որ ժամանակ վերացանում է նաև Հայր կոչումը այն մարդկանց շրջանում, ում նա պահել էր իր իշխանության ներքո։ Պարզ է, որ այդ կոչումը նրանց համար է, ովքեր կյանք են նվիրում և ոչ թե նրանց համար, ովքեր սպանում են:


Բաբելոնացիները նրան համարում են «Ազատարար» ….Սարդասիա, Բաբելոնը Աքեմենյանների տիրապետության տակ…. :

Կյուրոսը հավասարաչափ տարբերվում էր որպես քաղաղաքական գործիչ և զինվոր։ Մասամբ էլ նրա ստեղծած քաղաքական ենթակառուցվածքների շնորհիվ էր, որ Աքեմենյան կայսրությունը նրա մահից հետո շատ տարիներ անց դեռևս հարատևում էր։ Պարսկաստանի վերելքը Կյուրոսի կառավարման ներքո խոր հետք է թողել համաշխարհային պատմության ընթացքի վրա։ ՝Իր ռազմական փորձի շնորհիվ Կյուրոսը ստեղծել է կանոնավոր բանակ` ներառյալ Անմահների գունդը, որը բաղկացած էր 10,000 փորձառու զինվորից[79]։ Նա ձևավորել է նաև իննովացիոն փոստային համակարգ ամբողջ կայսրությունում` հիմնված մի քանի փոխանցման կայանների վրա, որը կոչվում էր Չափար Կանե:

Աքեմենյանների կայսրություններում իրար հաջորդող արքայատոհմերը և նրանց թագավորները իրենց համարում էին Կյուրոս Մեծի հաջորդներ և կարծում էին, որ կոչված էին շարունակելու այն ուղին, որն սկսվել էր նրանով:

Սակայն գիտնականների շրջանում կային տարբեր կարծիքներ, թե արդյոք այն հանդիսանում է Սասանյան հարստության հիմքը:

Ալեքսանդր Մեծը մեծարել է նրան, հիացել նրանով` վաղ տարիքում կարդալով Քսենոփոնի Կյուրոպեդիան, որտեղ նկարագրվում է Կյուրոսի հերոսությունը ճակատամարտերում և նրա ընդունակությունները որպես կառավարողի, օրենսդրի և թագավորի: Պասարգադ այցելելու ժամանակ նա կարգադրում է Արիստոբուլուսին զարդարել Կյուրոսի դամբարանի գերեզմանի խցի ներսույթը:

Կյուրոսի ժառանգությունը հասել է նույնիսկ հեռավոր Իսլանդիա,

գաղութային Ամերիկա, մինչև Վերածնունդ և Լուսավորության դարաշրջան։ Միացյալ Նահանգների նախահայրերը ոգեշնչվել են Կյուրոսով այնպիսի աշխատության շնորհիվ, ինչպիսին է Կյուրոպեդիան: Օրինակ, Թոմաս Ջեֆերսոնը ունեցել է Կյուրոպեդիայի երկու օրինակ` զուգահեռաբար հունարեն և լատիներեն լեզուներով թարգմանություններով։ Դրսի էջերին երևում են Ջեֆերսոնի նշումները, որոնք ցույց են տալիս, թե ինչ նշանակություն է ունեցել Քսենոփոնի գիրքը ԱՄՆ−ի Անկախության հռչակագիրը ստեղծելիս: Պրոֆեսոր Ռիչարդ Նելսոն Ֆրայի խոսքով, Կյուրոսը, որի առանձնահատկությունն է լինել նվաճող և վարչարար, վկայում է Աքեմենյանների երկարակեցության և ուժի մասին։ Պարսիկ ժողովրդի մեջ նա ունեցել է այնպիսի առասպելական դեր, ինչպիսին Հռոմուլոսը Հռոմում հռոմեացիների և Մովսեսը իսրայելցիների համար։ Պատմություններում կան շատ մանրամասներ հին աշխարհի հերոսների և նվաճողների մասինՇ: Ֆրայը գրում է. «Նա դարձավ անտիկ աշխարհի բարձր որակի կառավարողի մարմնացումը։ Որպես հաղթող նա ուներ հերոսական գծեր. համբերատար էր, մեծահոգի, նաև խիզախ և համարձակ»։

Նրա անհատականությունը, ինչպես նկատել են հույները, ազդեցություն է թողել իրենց և Ալեքսանդրի վրա։ Եվ ինչպես հռոմեացիներն են փոխանցել այդ ավանդույթը, կարելի է ասել, որ այն ազդում է մեր մտքերի վրա նույնիսկ այժմ։ Այլ գրառման մեջ պրոֆեսոր Պատրիկ Հունթը հայտարարում է․ «Եթե դուք նայեք աշխարհում ի հայտ եկած մեծագույն մարդկանց, Կյուրոս Մեծը քչերից է, որ վաստակել է Մեծ անունը։ Կայսրությունը, որ կառավարել է Կյուրոս Մեծը, եղել է հին աշխարհում գոյություն ունեցածներից ամենախոշորը և, հնարավոր է, մինչև օրս երբևէ գոյություն ունեցածներից ամենամեծը:

Շիրին Էբադին, 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստանալով Նոբելյան մրցանակ, վկայակոչել է Կյուրոսին. Ես Իրանի՝ Մեծի Կյուրոսի ժառանգորդն եմ: Այս կայսրը հասել է իշխանության գագաթնակետին մոտ 2500 տարի առաջ։ Նա չի թագավորել ժողովրդի վրա, եթե նրանք չեն ցանկացել այդ: Նա խոստացել է ոչ ոքի չստիպել փոխելու իր կրոնը և Մեծ Կյուրուսի Խարտիան պետք է ուսումնասիրվի մարդու իրավունքների պատմության մեջ:


Կյուրոսը հայտնի է իր նորամուծությունների շինարարական նախագծերով։ Նա հետագայում մշակել է այն տեխնոլոգիաները, որ գտել է նվաճված մշակույթներում և կիրառել Է դրանք Պասարգադի պալատների կառուցման մեջ: Նա հայտնի էր նաև պարտեզներ հանդեպ իր սիրով. մայրաքաղաքում կատարված վերջին պեղումների միջոցով բացահայտվեցին Պասարգադի Պարսկաստանի այգիները և ոռոգման՝ ջրանցքի ցանցի գոյությունը: Պասարգադը մի վայր էր երկու հրաշալի պալատների համար, որոնք շրջապատված էին փառահեղ թագավորական արգելոցով և հսկայական արքայական այգիներով[:

Անգլիացի բժիշկ և փիլիսոփա Թոմաս Բրաունը 1658 թվականին գրեց «Կյուրոսի այգին», որի մեջ Կյուրոսը նկարագրվում է որպես հնարագետ և «իմաստուն տիրակալ»։ Կյուրոս Մեծը, որը կրթվել էր անտառներում և լեռներում, երբ իշխանության է եկել, գեղեցկացրել է նաև Բաբելոնի կախվովի այգիները: