СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մակբայների ուսուցումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մակբայների ուսուցումը»

ՄԱԿԲԱՅ

ՄԱԿԲԱՅ

Ա յն բառերը, որոնք ցույց են տալիս գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ, կոչվում են մակբայներ:

Մակբայներն ըստ իմաստի լինում են ՝ ժամանակի, տեղի, ձևի, չափի, ընդհանրական:

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Ժամանակի մակբայներն են՝ օրնիբիուն, առմիշտ, առհավետ, ուշ, հիմա, հնում, վերջերս, շուտով, արդեն, հար, երեկոյան, գիշերով, օրը ցերեկով, դեռ, օրըստօրե, օր ու գիշեր, ամսեամիս, ժամ առ ժամ, նախ, գիշեր-ցերեկ, միշտ, օրեցօր, փոքրուց, այսուհետև, դարեդար, տարեցտարի և այլն :

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը: Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, ներքև, տուն առ տուն, վեր, մեջտեղ, դեմ առ դեմ, դռնեդուռ, վար, դեմ հանդիման, շուրջը, ներս, տեղից տեղ, տեղ-տեղ, ընդառաջ, հեռու, գյուղեգյուղ, ձեռքից ձեռք, այլուր, դեմ դիմաց, դեմուդեմ և այլն :

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը: Ձևի մակբայներն են՝ կամաց, արագ-արագ, շտապ, ծանր-ծանր, միանգամից, տնտեսապես, միաձայն, հապճեպ, գլխիվայր, ծանրորեն, զույգ-զույգ, հայրաբար, հերոսաբար, սրտանց, ձեռաց, մանրամասնորեն և այլն:

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, սաստկության, տարածման աստիճանը: Չափ ու քանակի մակբայներն են՝ բազմիցս, եռակի, հաճախ, ամենևին, կրկին, երիցս, բոլորովին, մասամբ, փոքրիշատե, քիչ-քիչ, հազիվ, ընդամենը, դարձյալ, համարյա, սաստիկ, վերին աստիճանի, կիսով չափ, կրկին, նորից, իսպառ և այլն:

Ընդհանրական մակբայները գործածվում են երկու և ավելի մակբայական նշանակություններով: Ընդհանրական մակբայներն են1. տարբեր կիրառություններով՝ տարբեր իմաստ- մեկ-մեկ, առաջ, շուտ-շուտ, բերնեբերան, հետ, ուշ-ուշ  2. նույն կիրառությամբ՝ տարբեր իմաստ-անընդհատ, մերթ-մերթ, իսպառ, դեմ առ դեմ, իսկույն, մերթընդմերթ, հաճախ, ամբողջովին, բոլորովին, անդադար, շարունակ և այլն:

Մակբայները հիմնականում ցույց են տալիս գործողության հատկանիշ: Նրանք նախադասության մեջ հանդես են գալիս տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի պարագաների պաշտոններով:

Մակբայը լրացնում է թվականով արտահայտված անդամին: օրինակ՝ Քաղաքին մոտենալով՝ սյունեցիները նկատել էին , որ նրա արևելյան դռան մոտ ընդամենը երկու զինվոր է կանգնած:

 Մակբայը կարող է դրվել նաև ածականների ու մակբայների վրա՝ առավելապես ցույց տալով հատկանիշի աստիճանը կամ գործածվելով մի այլ նշանակությամբ: Այդ լուռ տեսարանը չափազանց հուզիչ էր:

Որպես հատկանիշ ցույց տվող բառերի կարգ՝ մակբայը շփման կետեր ունի ածականի հետ, միայն այն տարբերությամբ, որ եթե ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, ինչպես՝ գեղեցիկ գրիչ, լավ մարդ , ապա մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ՝ չափազանց գեղեցիկ գրիչ, շատ լավ մարդ :

Որոշ մակբայներ ունեն համեմատության աստիճաններ: Մի վայրկյանում նրա չքնաղ աչքերը մթնեցին, սիրտն սկսեց ավելի արագ բաբախել :

Պատրաստեց Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Մելիքսեթյանը