СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժությունն այլ մասնագիտությունների շարքում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժությունն այլ մասնագիտությունների շարքում»

Մանկավարժությունն այլ մասնագիտությունների շարքում

Մասնագիտությունների բազմազանությունն ըստ Եվգենի Կլիմովի կարելի է ներկայացնել՝ ըստ բնության, շրջապատող մարդկանց, տեխնիկայի և այլնի նկատմամբ մարդու հարաբերությունների բնույթի։ Նրա կողմից առաջադրված մասնագիտությունների վերլուծության մեթոդը թույլ է տալիս դասակարգել դրանք աշխատանքի առարկայի, նրա նպատակների, գործողությունների բնույթի, աշխատանքային գործիքների և նրա պայմանների համաձայն։

Ըստ Աշխատանքի առարկայի՝ բոլոր մասնագիտությունները բաժանվում են.

  • Մարդ-բնություն (բիոնոմիական)

  • Մարդ-տեխնիկա (տեխնոմիական)

  • Մարդ-նշան (սիգնոմիական)

  • Մարդ-կերպար (արտոնոմիական)

  • Մարդ-մարդ (սոցիոնամիական)։

Մանկավարժությունը դասվում է «Մարդ-Մարդ» մասնագիտությունների շարքին։ Այս տեսակի մասնագիտություններին բնորոշ է մարդու հետևյալ որակները. մարդկանց հետ աշխատանքի ընթացքում կայուն, լավ ինքնազգացողությունը, շփման պահանջմունքը, էմպատիան, ուրիշների մտադրությունները, տրամադրությունը, ձգտումներն արագ հասկանալու ընդունակությունը, լավ իմանալ և հիշել շատ մարդկանց անձնային որակների մասին ինֆորմացիան։ Այս մասնագիտական սխեմային պատկանող մարդուն բնորոշ են ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու, «այլ մարդկանց պահանջմունքների բավարարման համար օգտակար գործողությունների կատարման» կարողություններ, լսելու և լսվելու կարողություն, շատ լայն մտահորիզոն, խոսքային, կոմմունիկատիվ մշակույթ, դիտողականություն, ապրումակցման, ոչ ստանդարտ իրավիճակների լուծման ընդունակություն, ինքնակարգավորման բարձր ընդունակություն, «խորը հավատ և օպտիմիստական համոզմունք ժողովրդին ծառայելու գաղափարի նկատմամբ», ինքնավստահություն, որ մարդը միշտ կարող է դառնալ լավը։

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ «Մարդ-Մարդ» սխեման բնութագրվում է տիպական նախընտրությունների, հետաքրքրությունների, անձնային առանձնահատկությունների որոշակի հավաքով,, ապա մարդու մասնագիտական բնութագիրը դառնում խորը տիպականացված։

«Մարդ-Մարդ» սխեմայով աշխատող մարդու մասնագիտական գործունեությանը հակացուցված են խոսքի դեֆեկտները, շփվողականության բացակայությունը, արտահայտիչ ֆիզիկական թերությունները, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, մարդկանց նկատմամբ անշահախնդիր հետաքրքրության բացակայությունը։ Վերը թվարկված առանձնահատկությունները արտացոլում են այս մասնագիտության տիպին պատկանող սուբյեկտի ընդհանուր պատկերը։ Այս սխեմայի մեջ մտնող մանկավարժի մասնագիտությունը առաջադրում է մի շարք հատուկ պահանջներ, որոնց շարքում հիմնականը մասնագիտական կոմպետենտությունն է և դիդակտիկ մշակույթը։

Մանկավարժական գործունեության մեջ ներառված են նաև հարաբերությունների այլ սխեմաներ, և առաջին հերթին, «Մարդ-Նշան»։ Նշանային, հատկապես լեզվական համակարգերը մանկավարժական գործունեության մեջ հասարակական-պատմական փորձի փոխանցման հիմնական միջոցն են, միևնույն ժամանակ հենց նշանային համակարգերը յուրացման առարկա են։ ժամանակակից կրթական գործընթացում կարևոր դեր է խաղում և համակարգչային տեխնիկան։ Մանկավարժն այն օգտագործում է որպես գիտելիքների փոխանցման միջոց, և որպես ուսումնասիրության առարկա, այնուհետև որպես ուսումնառության առարկա։

Կլիմովն առանձնացրել է յուրաքանչյուր մասնագիտության տեսակին բնորոշ գործողությունների 4 խմբեր.

  • Շարժողական-տեղափոխման, դիրքի և այլն

  • Ճանաչողական – ընկալման, երևակայության, տրամաբանական

  • Միջանձնային շփման- դիագնոստիկ, գործողություն-պահանջ, ինֆորմացիոն կառավարման գործողություն

  • Ջանքերի համաձայնեցման գործողություններ։

Մանկավարժը՝ որպես գործունեության սուբյեկտ, իրականացնում է բոլոր այս գործողությունները, ինչը վկայում է նրա ինտելեկտուալ և վարքային կուլտուրայի բազմակողմանիության մասին։

Ըստ գործունեության սուբյեկտի առջև դրված նպատակների՝ մանկավարժական գործունեությունը ենթադրում է իր սուբյեկտից վերափոխման (զարգացման, փոփոխության) խնդիրներ դնելու և լուծելու կարողություն, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու նոր միջոցների և եղանակների փնտրում։

Նշելով աշխատանքի ֆունկցոնալ գործիքների մասին՝ պետք է նշել, որ մանկավարժի խոսքը նրա գործունեության կարևորագույն բնութագրերից մեկն է։

Այսպիսով, մանկավարժի՝ որպես մասնագիտական գործունեության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը նրա նպատակների, առարկայի, միջոցների հիման վրա, ցույց է տալիս այս մասնագիտության ամբողջ բարդությունն ու բազմասպեկտությունը։