СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախակորիզավորների նյութափոխանակությունը և նշանակությունը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նախակորիզավորների նյութափոխանակությունը և նշանակությունը»

Նախակորիզավորների նյութափոխանակությունը և նշանակությունը

Բակտերիաներին բնորոշ են կենդանի նյութի բոլոր հատկանիշները:

Սննդառությունը բակտերիաների կյանքի կարևորագույն դրսևորում է` ըստ որի բակտերիաները կարելի է դասակարգել:

Ըստ սննդառության եղանակի` բակտերիաները լինում են ավտոտրոֆ և հետերոտրոֆ:

  

Հետերոտրոֆ բակտերիաները սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Հետերոտրոֆ բակտերիաները, որոնք սնվում են մեռած օրգանիզմների հաշվինսապրոֆիտներն են:

Հետերոտրոֆ բակտերիաները, որոնք սնվում են կենդանի օրգանիզմների օրգանական նյութերով, կոչվում են մակաբույծներ:

Ավտոտրոֆ բակտերիաները սինթեզում են իրենց անհրաժեշտ օրգանական նյութերը:

Ավտոտրոֆ բակտերիաները, որոնք ունեն կանաչ գունանյութ՝ բակտերիոքլորոֆիլ, և իրականացնում են ֆոտոսինթեզ, կոչվում են ֆոտոսինթետիկներ:

Ավտոտրոֆ բակտերիաները, որոնք յուրացնում են քիմիական ռեակցիաներից անջատված էներգիան, կոչվում են քեմոսինթետիկներ:

 

Բակտերիաները շատ բազմազան են բնության մեջ իրենց դերով, նշանակությամբ, իրականացրած գործառությամբ և մարդու համար պիտանելիությամբ:

 

Բակտերիաների մի մեծ խումբ կոչվում են փտման և նեխման բակտերիաներ: Այս բակտերիաները կարելի է անվանել մոլորակի սանիտարներ, քանի որ քայքայում են բույսերի և կենդանիների անպիտան մնացորդները և անընդհատ երկրագունդը մաքրում ավելորդ օրգանական մնացորդներից: Այս բակտերիաների արդյունքում  մնացորդները վերածվում են հումուսի: Հումուսը հարստացնում է հողը և սննդառության աղբյուր հանդիսանում բույսերի համար:

 

Մի շարք բակտերիաներ փոխհամագործակցության պայմաններում ապրում են բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Օրինակ

Մարդու աղիներում բնակվող բակտերիաները օգնում են վերջնական մարսել սնունդը և մեր օրգանիզմը հարստացնում են B և K վիտամիններով:

 

Որոշ քեմոսինթեզող բակտերիաներ ապրում են բակլազգի բույսերի արմատների վրա՝ առաջացնելով պալարիկներ և կոչվում են պալարաբակտերիաներ: Նրանք կլանում են օդում գտնվող ազոտը և վերածում են այն բույսերի համար մատչելի ազոտային միացությունների: Ազոտի փոխարկման ռեակցիաներից ստացված էներգիան ապահովում է պալարաբակտերիաների կենսագործունեությունը: Բույսի ոչնչացումից հետո այս բակտերիաները մնում են հողում և հարստացնում այն ազոտի լուծելի միացություններով:

 

Ազոտ կլանող և այն լուծելի աղերի վերածող բակտերիաները կոչվում են նիտրիֆիկացնող բակտերիաներ:

 

 

Բակտերիաները կարևոր են նաև մարդկանց համար, որովհետև լայնորեն օգտագործվում են սննդամթերքների պատրաստման գործընթացում:

Օրինակ

Կաթնաթթվային բակտերիաները կաթը թթվեցնում են, որի արդյունքում ստացվում են մի շարք կաթնամթերքներ՝ մածուն, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, յոգուրտ:

Հայազգի գիտնական Լ.Հ. Երզնկյանը կաթնաթթվային բակտերիաների միջոցով ստացել է աշխարհահռչակ «Նարինե» սննդանյութը: Այն նպաստում է հատկապես երեխաների մարսողական համակարգի խնդիրների հաղթահարմանը: 

 

Սպիրտային բակտերիաները, քայքայելով պտղահյութի շաքարը, առաջացնում են էթիլ սպիրտ: Դրանք ընկած են բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրության հիմքում:

 

Գինեթթվային և քացախաթթվային բակտերիաների օգնությամբ ստացվում են քացախը և գինին:

 

 

Որոշ բակտերիաներ օգտագործվում են կեղտաջրերի մաքրման և ֆիլտրման գործընթացում:

Այնուհանդերձ բակտերիաների մեկ այլ խումբ վնասակար է մարդու համար: Այդ բակտերիաները վնասում են մարդու գործունեությանը` քայքայելով կենցաղային պիտանի նյութերը և հարուցելով հիվանդություններ:

 

Հիվանդածին բակտերիաները թափանցում են մարդու օրգանիզմ և հանդիսանում մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Այդպիսի հիվանդություններ են` թոքերի բորբոքումը, թոքախտը, խոլերան, սալմոնելյոզը, ժանտախտը, տիֆը և այլն: 

 

Մշակված են վնասակար բակտերիաների դեմ պայքարի միջոցներ` սենյակների առատ լուսավորումը, ջերմամշակումը, աղային խիտ լուծույթներով մշակումը, անձնական հիգիենայի պահպանումը:

 

Նախակորիզավոր կարևորագույն օրգանիզմներից են կապտականաչ ջրիմուռները:

 

Կապտականաչ ջրիմուռները պարունակում են կապույտ, կանաչ երբեմն նաև կարմիր գունանյութեր: Կապտականաչ ջրիմուռները ավտոտրոֆ են և ընդունակ են արագ բազմանալ և լցնել ջրային տարածությունը, որի արդյունքում առաջանում է ջրի «ծաղկում»Կապտականաչ ջրիմուռներից են նոստոկը, անաբենան, օսցիլատորիան: