СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Обучения письма

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Обучения письма»

Նամակի կառուցվածքը   ԱՌԱՐԿԱ՝ ՄԱՅՐԵՆԻ ԴԱՍԱՐԱՆ՝ 5-ՐԴ ԿԱԶՄԵՑ՝ Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Նամակի կառուցվածքը

ԱՌԱՐԿԱ՝ ՄԱՅՐԵՆԻ

ԴԱՍԱՐԱՆ՝ 5-ՐԴ

ԿԱԶՄԵՑ՝ Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 ՆԱՄԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ  ՍԿԻԶԲ Սկիզբ:   Թղթի վերին մասում՝ գրեթե կենտրոնում, գրվում է այն մարդու անունը, որին ուղղված է նամակը: Այդ անվան կողքին դրվում է մտերմական կամ հարգական բառ (կամ արտահայտություն):  Օրինակ` այսպես ենք գրում` Ոչ մտերիմներին կամ պաշտոնյաներին՝  Հարգելի´ ընկ. Մարտիրոսյան  Հարգարժա´ն տիկին Սողոմոնյան  Մեծարգո՛ պարոն Գաբրիելյան Մտերիմներին`  Սիրելի´ մայրիկ  Թանկագի´ն պապիկ  Հայկուհի՛ ջան ՀԻՇԻ՛Ր Ճիշտ չէ միասին գործածել  «սիրելի»-ն և «ջան»-ը: Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:

ՆԱՄԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԿԻԶԲ

Սկիզբ:   Թղթի վերին մասում՝ գրեթե կենտրոնում, գրվում է այն մարդու անունը, որին ուղղված է նամակը: Այդ անվան կողքին դրվում է մտերմական կամ հարգական բառ (կամ արտահայտություն):

Օրինակ` այսպես ենք գրում`

Ոչ մտերիմներին կամ պաշտոնյաներին՝

Հարգելի´ ընկ. Մարտիրոսյան

Հարգարժա´ն տիկին Սողոմոնյան

Մեծարգո՛ պարոն Գաբրիելյան

Մտերիմներին`

Սիրելի´ մայրիկ

Թանկագի´ն պապիկ

Հայկուհի՛ ջան

ՀԻՇԻ՛Ր

  • Ճիշտ չէ միասին գործածել «սիրելի»-ն և «ջան»-ը:
  • Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը): Եթե տվյալ նամակը ստացածի պատասխանն է, ապա նախ պետք է նշել այսինչ թվակիր նամակը ստանալու մասին:  Օրինակ` «Ուրախությամբ ստացա, մարտի 7-ի նամակդ»: Կամ «Ստացանք 2006 թ., ապրիլի 23-ին, Ձեր գրած նամակը, և ցավով տեղեկացանք, որ…»: Ի պատասխան Ձեր վերջին` 15.10.2004 թվակիր նամակի` հայտնում եմ, որ…»:  Ինչպես նկատում եք, անձնական և պաշտոնական նամակներում այդ ձևակերպումները տարբեր են լինում:  Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:  Անձնական նամակն ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են նրանց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը): Եթե տվյալ նամակը ստացածի պատասխանն է, ապա նախ պետք է նշել այսինչ թվակիր նամակը ստանալու մասին:

Օրինակ` «Ուրախությամբ ստացա, մարտի 7-ի նամակդ»:

Կամ «Ստացանք 2006 թ., ապրիլի 23-ին, Ձեր գրած նամակը, և ցավով տեղեկացանք, որ…»:

Ի պատասխան Ձեր վերջին` 15.10.2004 թվակիր նամակի` հայտնում եմ, որ…»:

  • Ինչպես նկատում եք, անձնական և պաշտոնական նամակներում այդ ձևակերպումները տարբեր են լինում:

  • Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:

  • Անձնական նամակն ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են նրանց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:
ՎԵՐՋ Վերջ:  Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:  Ոչ մտերիմներին՝  Հարգանքով` Աշոտ  Խորին հարգանքով`  Ձեր ուսանողներ  Հարգանքներով` Անահիտ Մուշեղյան  Ձեր` Գևորգ Մտերիմներին՝  Սիրով` Գայանե  Համբույրներով` տատիկ և պապիկ  Սրտագին մաղթանքներով` Արսեն  Քո` Հասմիկ   Հետո ստորագրում են, ընթեռնելի ձևով գրում անունը (մտերիմներին ուղղված նամակում), կամ անուն-ազգանունը (ոչ մտերիմներին ուղղված նամակում):

ՎԵՐՋ

Վերջ:  Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:

Ոչ մտերիմներին՝

Հարգանքով` Աշոտ

Խորին հարգանքով`  Ձեր ուսանողներ

Հարգանքներով` Անահիտ Մուշեղյան

Ձեր` Գևորգ

Մտերիմներին՝

Սիրով` Գայանե

Համբույրներով` տատիկ և պապիկ

Սրտագին մաղթանքներով` Արսեն

Քո` Հասմիկ

 

Հետո ստորագրում են, ընթեռնելի ձևով գրում անունը (մտերիմներին ուղղված նամակում), կամ անուն-ազգանունը (ոչ մտերիմներին ուղղված նամակում):

Նամակը կարող է լինել թե´ ձեռագիր, թե´ մեքենագիր: Հատկապես վերջին դեպքում ստորագրելը կամ անունը (անուն-ազգանունը) գրելը պարտադիր է: Դա ոչ միայն հարգանքի նշան է, այլև նամակին հավաստիություն հաղորդող պայման: Նամակի վերջում` ձախ անկյունում, նշում են, թե ե´րբ և ո´րտեղ է գրվել նամակը: Օրինակ` 5.01.2010թ., Երևան (առանց վերջակետի): կամ էլ այսպես` 5-ը  հունվարի 2006 թ. Երևան  Ընդունելի է ամսաթիվը և նամակը գրելու տեղը նշել նամակի սկզբում` վերևի աջ անկյունում: Նամակագիրը հաճախ նամակն ավարտելուց հետո որևէ բան է հիշում և ուզում է ավելացնել: Մեկ տող բաց է թողնում և գրում Հ. Գ. (նշանակում է «հետգրություն», այսինքն` գրությունից` նամակից հետո) ապա` ասելիքը: Որոշ դեպքերում գրում են լատիներեն տառերով` P.S. (postcriptum «հետգրություն»): Բարեկիրթ մարդու նամակը գրված պիտի լինի խնամքով և կոկիկ: Դա հասցեատիրոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորում է: Պետք է իմանալ նաև, որ ծրարի վրա ավելորդ բաներ չեն գրում և չեն նկարում:

Նամակը կարող է լինել թե´ ձեռագիր, թե´ մեքենագիր: Հատկապես վերջին դեպքում ստորագրելը կամ անունը (անուն-ազգանունը) գրելը պարտադիր է: Դա ոչ միայն հարգանքի նշան է, այլև նամակին հավաստիություն հաղորդող պայման:

Նամակի վերջում` ձախ անկյունում, նշում են, թե ե´րբ և ո´րտեղ է գրվել նամակը:

Օրինակ` 5.01.2010թ., Երևան (առանց վերջակետի):

կամ էլ այսպես` 5-ը  հունվարի 2006 թ.

Երևան

  • Ընդունելի է ամսաթիվը և նամակը գրելու տեղը նշել նամակի սկզբում` վերևի աջ անկյունում:
  • Նամակագիրը հաճախ նամակն ավարտելուց հետո որևէ բան է հիշում և ուզում է ավելացնել: Մեկ տող բաց է թողնում և գրում

Հ. Գ. (նշանակում է «հետգրություն», այսինքն` գրությունից` նամակից հետո) ապա` ասելիքը: Որոշ դեպքերում գրում են լատիներեն տառերով` P.S. (postcriptum «հետգրություն»):

  • Բարեկիրթ մարդու նամակը գրված պիտի լինի խնամքով և կոկիկ:

Դա հասցեատիրոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորում է:

  • Պետք է իմանալ նաև, որ ծրարի վրա ավելորդ բաներ չեն գրում և չեն նկարում:
    ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ   Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեծ նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեծ նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ   1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին: Ուիլյամը ցավոք մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլն իր նամակում խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք երեխաների կրթական գործընթացի ընթացքում:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին: Ուիլյամը ցավոք մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները:

Լինքոլն իր նամակում խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք երեխաների կրթական գործընթացի ընթացքում:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՏՂԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

«…   Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա,  որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր:  Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները:  Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ,  որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է,   քան խարդախության դիմելը : Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին,  երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա:  Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով,  բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության,  որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել,  որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն,  որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել…  Իմ տղան այնքան լավն է: