Գործնական աշխատանք հայոց լեզվից
Կազմող՝Քրիստինե Մարտիրոսյան
Ստուգող՝ Կարինե Պողոսյան
Թեմա՝ Ոճագիտություն (հրապարակախոսական
գիտական )
Ոճագիտություն
Ոճաբանություն , լեզվաբանական գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը ։
Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների ( փիլիսոփայություն , ճարտասանություն , տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։
Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի ( հնչյուն , բառ , բառակապակցություն ) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը ։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։ Լեզուն ընդհանուր է, ոճը ՝ մասնավոր , որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն , ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ , որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։
Ոճերի դասակարգում
Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝
- անհատական
- իրադրական
- գործառական
Անհատական ոճ
Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի , որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ ։
Իրադրական ոճ
Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը ։
Հանդիսավոր ոճ
Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական , վարչական , միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։
Մտերմիկ-փաղաքշական ոճ
Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը , համակրանքը , մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում ։
Պաշտոնական ոճ
Այս ոճն ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային , պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում , հրահանգներում ։
Երգիծական կամ ծաղրական ոճ
Այս ոճն արտահայտում է երգիծական , քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում , սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում ( ֆելիետոն , կատակերգություն եւ այլն)։
Գործառական ոճ
Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական ( ֆունկցիոնալ ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներն են՝
- իմաստաբանական
- բառապաշարային
- քերականական
- հուզաարտահայտչական
Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝
- գիտական
- պաշտոնական
- հրապարակախոսական
- առօրյա-խոսակցական
- գեղարվեստական
Հրապարակախոսական
Հրապարակախոսական ոճը հիմնականում օգտագործվում է հանրության վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Լայնորոն կիրառվում է լրատվության մեջ, գաղափարական ելույթների, ռադիո և հեռուստաեթերներում, թերթերում, հարցազրույցներում։ Ոճն առանձնանում է միայն իրեն հատուկ հուզականությամբ, հասարակական-քաղաքական բառապաշարով։
Գիտական ոճ
Գիտական ոճ , գործառական ոճերից մեկը, որին հատուկ է հարաբերական միօրինակությունը։ Ունի կիրառության տարբեր ոլորտներ։ Այս ոճով են գրված ուսումնասիրությունները, մենագրությունները, գիտական հոդվածները, դասագրքերը և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև բանավոր, բայց հիմնականում հանդես է գալիս գրավոր խոսքում։ Գիտական ոճով գրված շարադրանքներում կարևոր են խոսքի ճշտությունն ու ճշգրտությունը, տրամաբանականությունը, պատճառահետևանքային կապը, որը հաճախ դրսևորվում է լեզվական տարբեր միջոցների գործածությամբ։ Գիտական ոճով գրվածքներում լինում են կանոններ, սահմանումներ և բանաձևեր։ Այստեղ, ինչպես և գործառական մյուս ոճերում մեծաթիվ են գործածական բառերը, սակայն գիտական ոճին բնորոշ հիմնական շերտը ձևավորում են տերմինները կամ մասնագիտական բառերը։
Տերմինը հիմնականում մենիմաստ է և չունի հուզարտահայտչական երանգավորում։ Այն կարող է արտահայտվել ինչպես մեկ բառով, այնպես էլ բառակապակցությամբ։
Գիտական ոճը տարբերվում է նաև իր քերականական որոշ առանձնահատկություններով։ Այստեղ կիրառական մեծ հաճախականություն ունեն վերացական իմաստ արտահայտող գոյականները, բայի դիմավոր ձևերից առավել գործածական են սահմանական եղանակի ներկա ժամանակի բայաձևերը, բացակայում են ձայնարկությունները։ Շարահյուսական կառույցներում գերակշռում են բարդ ստորադասական նախադասությունները ՝ պատճառի, նպատակի, պայմանի երկրորդական նախադասություններով, որոնց շնորհիվ ևս ապահովվում է գիտական շարադրանքի տրամաբանական, պատճառահետևանքային կապը։ Գիտական ոճի ընդհանրական բնույթն ապահովվում է նաև քերականական միջոցներով։ Դրանցից են հատկապես միակազմ դիմավոր ընդհանրական նախադասությունները, որոնց արտահայտած գործողությունը վերագրվում է ընդհանուրին։ Հուզարտահայտչական երանգավորումից զուրկ լինելը գիտական ոճի հիմնական առանձնահատկությունն է [1] :