Դասի պլան
Առարկա՝ մայրենի
Դասարան՝ 4-րդ
Տևողությունը՝ 45 րոպե
Դասի թեման՝ առակը
Դասի տիպը՝ ամրակայման դաս
Մեթոդներ, հնարներ՝ , , , ,
Նպատակներ և խնդիրներ՝
Ակադեմիական՝
Աշակերտները կընթերցեն բնագիրը՝ բնութագրելով հերոսին, վերլուծելով նրա արարքը
Կորոշեն հերոսի արարքի դրդապատճառը և վերաբերմունք կդրսևորեն նրա նկատմամբ կամ կգնահատեն
Սոցիալական
Կկարողանան վերլուծաբար վերարտադրել բնագրի բովանդակությունը՝ որպես դեպքերի ականատես
Արժեքային՝
Դաստիարակել բավարարվել քչով, չընկնել դատարկ հույսի հետևից
Հորինել պատմություն առակի հիմնական մտքին համապատասխան՝զարգացնելով ստեղծագործական կարողություններիը
Կամրակայեն գիտելիքները թվականի մասին
Կամրակայեն բառի իմաստային գործածության մասին ունեցած գիտելիքները
Կկրկնեն բառակազմության մասին ունեցած գիտելիքները
Դասի ընթացքը՝ խթանման փուլ՝ մեթոդով ՝ հարց ու պատասխանի միջոցով սկսել դասը․
-Ի՞նչ էր հանձնարարված։
- ժողովրդական բանահյուսության ո՞ր նմուշն է։
- Ո՞վ է հեղինակը։
- Առակագիրներից ու՞մ առակներին ծանոթացանք։
- Որո՞նք են առակի առանձնահատկությունները։
Իմաստի ընկալման փուլ՝ Առակը կարդալ հարցնել։ Կիրառել կարդալու տեսակները։ Կատարել անհատական քարտային աշխատանք։
1․ Յուրաքանչյուր ածական ո՞ր բառակապակցությունում է գործածվել ուղղակի, որո՞նց մեջ՝ փոխաբերական իմաստով։ Կազմել նախադասություններ։
քուն
Քաղցր մեղր
տանձ
խոսք
2․Խմբավորի՛ր թվականները․ քանակական թվականները դարձրու՛ դասական և հակառակը։
Չորրորդ, երեք, տասը, իններորդ, իննսուն, երեսուն, քառասուն, տասնչորս, տասներեք, հարյուրերորդ, ութսուներորդ։
3․Բնագրից դուրս գրի՛ր 5 բայ, որոշի՛ր դեմքը, թիվը, ժամանակը։
4․Բնագրից դուրս գրի՛ր գոյականները, որոշի՛ր տեսակը, թիվը։
5․ (Ո՞ր ) առյուծը (ինչպե՞ս) վազում էր եղջերվի հետևից։
(դանդաղաշարժ, հզոր, արագ,շնչակտուր, անզոր)
Բառաշարքից ընտրի՛ր համապատասխան բառերը և տեղադրի՛ր նախադասության մեջ։
Ֆիզդադար՝ Խաղ՝ ։
Դուր չէր գալիս արջին երբեք։
Գայլն սկսեց աղվեսի մորթու մազերը հաշվել։
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ․․․
Առյուծը քահ-քահ ծիծաղեց ու բաց թողեց․․․
Ո՛վ բթամիտ դատարկ տակառ․․․
Ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ․․․
Առյուծ բառով կազմել աքրոստիկոս։
Կատարել առաջադրանք 3-ը։ Մտածի՛ր շարունակություն․
Եթե առյուծը մռնչում է, ապա ․․․
Եթե աքաղաղը ծուղրուղու է կանչում, ապա ․․․
Եթե արագիլները չվում են,ապա․․․
Եթե շունը հաչում է, ապա․․․
Եթե կատուն «լվացվում է», ապա․․․
Կշռադատման փուլ՝ ամփոփել հարցերով․
1․Առյուծն ինչու՞ հանդիմանեց ինքն իրեն։
2․Ո՞րն է այս առակի հիմնական միտքը։
3․Ըստ առակի հիմնական մտքի՝ հորինի՛ր մի պատմություն մարդկանց մասին։
Ամփոփումը կատարել մեթոդով։
Ի՞նչ լսեցիր։ | Ի՞նչ զգացիր։ |
| |
Ինչի՞ մասին մտածեցիր։ Ի՞նչը կուզենայիր, որ փոխվեր։
Գնահատում՝ պատճառաբանել գնահատականները
Տնային հանձնարարություն՝սովորել պատմել, առաջադրանք 4։