Դասարան-7-րդ
Ամիս ամսաթիվ-9.11. 2023 թ.
Տևողություն- 45 րոպե
Առարկա- համաշխարհային պատմություն
Դասի թեմա- Հռոմեական կայսրության զարգացումն ու հզորացումը
Դասի նպատակը-ա/ծանոթացնել Հռոմեական կայսրության առաջացման և հզորացման պատմությանը.
բ/նպաստել Առաջին և Երկրորդ եռապետությունների ստեղծման պատմական պայմանների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը.
Վերջնարդյունքներ-ա/կարողանան ներկայացնել Հռոմի ճգնաժամի պատճառները: Առաջին և Երկրորդ եռապետությունների առաջացումը և հետևանքները.
բ/պարզաբանեն պրինցիպատ, գլադիատոր, կայսրության հռոմեականացում հասկացությունները.
գ/Քարտեզի վրա ցույց տան Հռոմեական կայսրության սահմանները.
դ/կապ ստեղծեն ներկայի և անցյալի պատմությունների միջև.
ե/.Ցուցաբերեն հանդուրժողականություն, զիջեն միմյանց, հարգեն միմյանց խոսքը.
զ/Հասկանան ազգային խնդիրների լուծման գործում փոխհամագործակցելու, միմյանց հետ միավորվելու, հայրենիքի շահը
անձնականից վեր դասելու անհրաժեշտությունը, անցյալի դասերից օգտվելով՝ կարողանան սթափ հայացքով գնահատել
ներկայի և ապագայի հետ կապված խնդիրները.
Հիմնական հասկացություններ Առաջին եռապետություն, Երկրորդ եռապետություն, պրինցիպատ, կայսրության հռոմեականացում, Գնեոս Պոմպեոս, Մարկոս Կրասոս, Օգոստոս Օկտավիանոս, պպրինցիպատջ, Հուլիոս Կեսար, պրինցիպատ, Օկտավիանոս Օգոստոս, Անտոնիոս, քաղաքացիական պատերազմ.
Ներառարկայական կապ-Հին Հռոմ
Միջառարկայական կապ-հայոց պատմություն, աշխարհագրություն.
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, քարտեր, պատմական լոտո
Դասատիպ-համակցված
Մեթոդներ-հարցման, գործնական աշխատանքի, խմբային աշխատանքի, անդրադարձի
Դասի ընթացքը
Կազմակերպչական մաս (հաճախումների հաշվառում):
Տնային հանձնարարության ստուգում` հասկացությունների համապատասխանեցման միջոցով:
Թեմայի վերաբերյալ գիտելիքի ստուգում ընդհանրական հարցման միջոցով:
Հարցեր
1.Որտե՞ղ է գտնվում Հռոմը, ո՞ր թվականին է հիմնադրվել, ու՞մ անունով է կոչվել:
2.Որքա՞ն է տևել Հռոմի արքայական ժամանակաշրջանը:
3.Քանի՞ արքա է ունեցել Հռոմը և ո՞վ է եղել Հռոմի վերջին արքան:
4.Ինչու՞է գահից հեռացվել Տարքվինիոս Գոռոզը:
5.Արքայական շրջանին ո՞ր շրջանն է հաջորդել:
6.Ի՞նչ է ծերակույտը: Քանի՞ հոգուց էր բաղկացած ծերակույտը:
7.Հռոմեական հասարակությունը ի՞նչ խավերից էր բաղկացած:
8.Ովքե՞ր էին իրականացնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը:
9.Ինչպե՞ս է տեղի ունենում Հռոմի վերելքը:
10.Ի՞նչն է վկայում Հանրապետական կարգի ճգնաժամի մասին:
11. Հռոմը ո՞ր երկրի հետ է հակամարտության մեջ մտնում և ինչու:
Ինչպե՞ս է ավարտվում համկամարտությունը:
12.Ի՞նչ կապ կարող եք ստեղծել հայոց պատմության հետ: Ի՞նչ եք հիշում հայ-հռոմեական հարաբերությունների մասին:
Նոր նյութի հաղորդման դաս
Հռոմեական կայսրության զարգացումն ու հզորացումը
Հանրապետական կարգի ճգնաժամը
Խթանում- մտագրոհ
Ի՞նչ եք կարծում ինչի՞ շնորհիվ հնարավոր դարձավ Հռոմի հզորացումը.
Իսկ ի՞նչը կարող էր դառնալ ճգնաժամի պատճառ:
Իմաստի ընկալում
Ներկայացվում է նյութը առանցքային ուղղություններով.
Ա.Հռոմեական հանրապետությունը ճգնաժամի շեմին.
Բ. Հռոմի հայտնվելը ճգնաժամի մեջ.
Գ.Հռոմի առաջին և երկրորդ եռապետությունները.
Դ.Պրինցիպատի ստեղծումը: Վաղ կայսրության շրջան.
Ուղղորդված աշխատանք-պատմական լոտո
Կշռադատում-նշեք կարևոր փաստեր և արտահայտեք ձեր կարծիքը դրանց մասին.
Պատմությունը ի՞նչ դասեր է տալիս:
Գնահատում-փոխադարձ գնահատում, միավորային գնահատում
Տնային աշխատանք-կազմել թեստ