СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սահմանափակ միապետություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սահմանափակ միապետություն»

Սահմանափակ միապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:

 Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝

  • հանրապետություններ,

  • միապետություններ:

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում: Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ,

  • սահմանափակ:

Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝

  • սահմանադրական կամ պառլամենտական

  • դուալիստական կամ երկակի միապետություններ:

Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա եական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին: Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում: Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը: Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են: Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները: