Просмотр содержимого документа
«Shexankjan hatkutyunner»
4) Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 1500: Գտեք շեղանկյան մակերեսը:
5) Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 300 անկյուն: Գտեք զուգահեռագծի մակերեսը:
6) Զուգահեռագծի սուր անկյունը 300 է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2սմ և 3սմ: Գտեք զուգահեռագծի մակերեսը:
7) Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40սմ2 է, իսկ կողմերը՝ 10սմ և 8սմ:
Դաս 3.
3. Ուղղանկյան մակերեսը
Տեսական նյութ
Թեորեմ Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
Առաջադրանքներ(դասարանում)
1) Դիցուք՝ ուղղանկյան կից կողմերն են a-ն և b-ն, իսկ մակերեսը՝ S-ը: Գտեք՝
ա) S-ը, եթե a=8,5 սմ, b=3,2սմ,
S = ab = 8,5սմ3,2սմ = 27,2սմ2
բ) S-ը, եթե a=23սմ, b=1,2սմ,
S = ab = 23սմ 1,2սմ = 0,8սմ2
գ) b-ն, եթե a=32սմ, S=684սմ2,
b = S : a = 684սմ2 : 32սմ = 21,375սմ
դ) a-ն, եթե b=4,5դմ, S=1215սմ2:
a = S : b = 1215սմ2 : 4,5դմ = 1215սմ2 : 45սմ = 27սմ
2) Ինչպե՞ս կփոփոխվի ուղղանկյան մակերեսը, եթե՝
ա) հանդիպակաց կողմերի զույգերից մեկը մեծացնեն 2 անգամ,
Պատ.՝ կմեծանա 2 անգամ
բ) կողմերից յուրաքանչյուրը մեծացնեն 2 անգամ,
Պատ.՝ կմեծանա 4 անգամ
գ) հանդիպակաց կողմերի զույգերից մեկը մեծացնեն 2 անգամ, իսկ մյուսը փոքրացնեն 2 անգամ:
Պատ.՝ չի փոխվի