СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ» ՊԻԵՍՈՒՄ

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Դիտարկելով հայ գրականությունը կարող ենք տեսնել, որ 405 թ. ցայսօր  շատ հայ գրողներ կայացած արժեքների շարքում դիտարկում են նաեւ «Աստվածաշունչ» մատյանը ՝ որպես համեմատության ու հարաբերման կայուն, հաստատուն եգր, որպես անբավ իմացության ակունքն  ու հավատո հանգանակ: Իր ստեղծագործության շարժառիթները մեկնելիս մի առիթով Հր. Մաթեւոսյանր նշել է. «Գրողր պետք է Աստծո պես մի բան լինի, որ աշխարհ է բացում' «ի սկգբանե էր Բանր», գրողր պետք է բան ասի եւ նրա խոսքի հետ աշխարհ բացվի»:

Просмотр содержимого документа
«ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ» ՊԻԵՍՈՒՄ»

ՍՈՒՐԲԳՐԱՅԻ Ն ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՉԵԶՈՔ ԳՈՏԻ» ՊԻԵՍՈՒՄ

Դիտարկելով հայ գրականությունը կարող ենք տեսնել, որ 405 թ. ցայսօր շատ հայ գրողներ կայացած արժեքների շարքում դիտարկում են նաեւ «Աստվածաշունչ» մատյանը ՝ որպես համեմատության ու հարաբերման կայուն, հաստատուն եգր, որպես անբավ իմացության ակունքն ու հավատո հանգանակ: Իր ստեղծագործության շարժառիթները մեկնելիս մի առիթով Հր. Մաթեւոսյանր նշել է. «Գրողր պետք է Աստծո պես մի բան լինի, որ աշխարհ է բացում' «ի սկգբանե էր Բանր», գրողր պետք է բան ասի եւ նրա խոսքի հետ աշխարհ բացվի»: Մի երկրորդ դեպքում ասվում է. «Գրականությունր Քրիստոս է ստեղծում: Ղուկասր, Հովհաննեսր, Մատթեոսր, Մարկոսր Ավետարան էին գրում»: Գրի եւ հավատքի փոխպայմանավորվածությունր, այլ կերպ' գրի հավատավոր լինելր ոչ միայն բարձրաձայնվում է Հր. Մաթեւոսյանի հոդվածներում եւ հարցագրույցներում, այլեւ տեղ է գտնում նրա գործերում' որպես քրիստոնեական-բիբլիական աշխարհայեցողության արտահայտություն: Մասնավորապես «Տերր» վիպակում է փաստվում. «Մի բան ախր չի կարող պատահել, որ լինի ու հանկարծ չլինի-չկա»: Այս նույն մտքի մի փոփոխակ էլ հանդիպում է «Անձրեւած ամպեր» («Տաշքենդ») վիպակում. «Էս աստծու տակին, ինչի, կա՞ մի բան' որ մի անգամ արդեն եղած լինի կամ մի անգամ լինի ու էլ չլինի, ասի չեմ լինում ու չլինի»: Մի երրորդն էլ, ահա, «Չեգոք գոտի» պիեսում ենք հանդիպում, երբ ճարտարապետի եւ Վանահոր գրույցի րնթացքում իրար են հարաբերվում պատմությունր (Անին), Սուրբ Գիրքր (ճշմարտությունր) եւ հայոց մշակույթր. «ճարտարապետ. Քաղաքամայր Անին չգիտեմ' լինելու է, թե չի լինելու, բայց քաղաքամայր Անիի ճարտարապետությունր դարձյալ լինելու է եւ լինելու է այնպես, ինչպես եղել է: Վանահայր. Եւ քաղաքամայր Անիում լինելու են սուրբ գրքի ճշմարտությունները եւ լինելու են այնպես, ինչպես եղել են: ճարտարապետ. Տա Աստված: Վանահայր. Եթե քաղաքամայր Անին դարձյալ լինելու է արդեն մեկ անգամ եդածի պ ես' սուրբ գրքի ճշմարտությունները դարձյալ լինելու են արդեն մեկ անգամ եդածի պես» Մաթեւոսյանի ձեւակերպումը նույնական է «Աստվածաշունչ» մատյանից Ժողովողի մտքին. «Ինչ որ եղել է, հիմա էլ կա, եւ ինչ պիտի լիներ, եղել է արդեն» (Ժողովող Գ 15): «Չեզոք գոտի» պիեսում հնչում է «Ցեղեր են եկել, ցեղեր են դարձել, հարսները պառավել են - դու գլուխդ կախ' չը՜խկ, չը՜խ կ.» (էջ 49) միտքը: Եւ սա ակունք ունի Մ. Գիրքի. «Ազգ երթա, եւ ազգ գա, եւ երկիրս միշտ կա»(Ժողովող Ա 4) արտահայտության հետ:

Մաթեւոսյանի ստեղծագործական հավատամքներից է նաեւ հետեւյալը. «Գեղարվեստը նյութի, փաստի, առարկայի ճանաչման ընթացք է: Նորից եմ ասում' ճանաչման ընթացք է, այլ ոչ թե արդեն ծանոթի, արդեն ուսումնասիրվածի գեղեցիկ իրագործում»9: Մակայն արդեն ծանոթը, ուսումնասիրվածը դառնում են միջոց' ճանաչման ընթացքի համար: Այս տեսակետից Հր. Մաթեւոյանի «Չեզոք գոտի» պիեսում հաճախադեպ են սուրբգրային մեջբերումները, որոնք ունեն կառուցվածքային ու իմաստակիր նշանակություն: Պիեսում քաղաբերումները դառնում են յուրահատուկ հանգրվաններ, հենակետեր, որոնց միջոցով հեղինակն իրականացնում է նյութի' ինքզինքն առաջադրած «ճանաչման ընթացքը»: Ասելիքը ճիշտպատկերացնելունմիտված' նշենքստեղծագործությանբովանդակության ընթացքը. տարիներ շարունակ Անիի ավերակներում են ապրում Միքայել վարդապետն ու ճարտարապետ Աբել Արծաթբանյանը' դժվար ու անվարձ: ճարտարապետի տարիների վաստակը մասամբ գողացվել է, մասամբ էլ չի արժանացել այլոց ու համապատասխան մարմինների ուշադրությանը: Գալիս է մասնագետների մի խումբ' գնահատելու ճարտարապետի վաստակը, բայց ի վերջո նրանք' վանահայրն ու ճարտարապետը, էլի ապավինելու են իրենց ու իրենց հետ ապրող մարդկանց: Միքայել վարդապետի եւ ճարտարապետ Աբել Արծաթբանյանի կերպարներն ունեն իրենց նախատիպերր' 1901-1918 թթ. Անիի վանահայր Միքայել վարդապետ Մինասյանր եւ ճարտարապետ Թորոս Թորամանյանր: «Չեզոք գոտի» պիեսի ռեմարկում Մաթեւոսյանր արձանագրում է գործողության քրոնոտոպր' «Անի, 1914, հուլիսի առաջին օրերից մեկր» («Փոթորիկ կա օդին մեջ»)10: Սակայն սրանից առաջ եղել է դարավոր մղձավանջր. «Ո՞վ է այս ժողովուրդր, որ վեց հարյուր տարի - վեց հարյուր' ցանկացած յուրաքանչյուր ազգի ու ազգության ելնելու - զորանալու - կայանալու - անցնելու մի լրիվ ժամկետ' մի լրիվ կյանք - վեց հարյուր տարի մշակույթի իր օջախր ոչ թե բորբոքելու, այլ անթեղր գոնե պահելու իրավունք ու հնար չի ունեցել, վեց հարյուր տարի մի քարի վրա քար չի դրել, մի անգամ իր համար վանք չի կարկատել, վեց հարյուր տարուց մի թիվ ու թվական չի հիշում, աթարի ու խլյակների մեջ ծվարած' ոչ էն է ողջ, ոչ մեռած ապրել է անտարածության ու անժամանակության մեջ եւ իր մշակույթի գլխին ոչ մի հովանի ու գուրգուրանք չի տեսել եւ րնդհակառակր' ապրել է թշնամու թշնամական, լավագույն դեպքում' կասկածոտ, մշտապես' թշնամությունից կանաչած հայացքի ներքո»11: Ուրեմն 1914-ի Անին հայոց պատմության եւ ապագայի (ենթադրելի' ցանկալի կամ պարտադրվող) հանդիպատեղին է. յուրահատուկ մի հրապարակ, որ վաղվա օրվա թռիչքադաշտն է լինելու, բայց արդյո՞ք փառքերի ավերականոցր դառնալու է թռիչքահրապարակ: Եւ կամ արդյո՞ք այստեղից չենք մղվելու հետ' մեր միջի եւ մեր կերպավորած Ագռավաքարր: Պատմության ու ապագայի այս չեզոք գոտին ցանկալի ներկա չէ, բայց դարերով շարունակական է, որից ելք է պետք: Այս դեպքում կարեւորվում է հարցր' ի՞նչ է Անին: Իսկ հարցին տարբեր պատասխաններ են հնչում

ա) «Ինչի համար է Անին - մեր գեղեցկությունր մեզ ցույց տալու համար է Անին» (Անտոն) (էջ 77),

բ) «Եկել ենք հայ Բագրատունիների իշխանական տոհմի բերդաքաղաք Անի, որ եղել է մեր թվագրության տասներորդ դարում, այսինքն' մեզանից հազար տարի առաջ, այսինքն' հիմա չկա եւ, բնականաբար, չի լինելու նաեւ ապագայում, որովհետեւ երեկ կառուցել են երեկվա համար, վաղր կառուցելու են վաղվա համար, եւ մի՜ փոխադրեք, խնդրեմ, երեկվա օրր վաղվա մեջ, զուր մի չարչարեք ձեզ էլ, մեզ էլ» (Բահաթրյան) (էջ 82),

գ) «Մենք եկել ենք ճարտարապետության Մեքքա Անին լինելու է Ռուսահայաստանի եւ Տաճկահայաստանի միացյալ անկախ թագավորության մայրաքաղաքր» (Շվեդով) (էջ 84),

դ) «Անին չի մահացել, Անին մեռցվել է. ամենամեծ խնամքով վերակառուցված Անին ապագայի մեջ ապրում է իր բնական երկար մահր կամ անմահությունր: Դա կլինի ժամանակի եւ Անիի խաղաղ վեճ, եւ իրենք կլուծեն իրենց խնդիրր» (Տեր-Սարգսյանց) (էջ 89),

ե) «Մեր Անին է, էլի, մեր հին խոտհարքն է: - ճարտարապետն ու կաթողիկոսարանր որտեղ էին' որ Անին մեր խոտհարքն էր» (զյուղացիներր) (էջ 94),

զ) Արգուտինսկու համար էլ Անին իր նախնիների գերեզմանոցն է, ուր կհանգրվանի մահից հետո (էջ 114):

Մյուս կողմից սա տարածական' սահմանային չեգոք գոտու փաստում է, հայոց նախավերջին (այդ պահին' վերջին) մայրաքաղաք Անին Ռուսիո եւ Օսմանյան կայսրությունների միջեւ: Սա նաեւ չեգոք գոտի է հայի եւ հայի (մշակութաստեղծ եւ տնտեսվարող, բնիկ եւ օտարության մեջ ապրող, աշխարհիկ եւ հոգեւոր.) միջեւ: Այս չեգոք գոտին րնդամենր հիշողության դաշտ է' ավերակված, որի գոյության խորհուրդր չեն հաստատելու Անիով անցնող - Տաճկաստան մեկնող խմբերր, ագգի այն որակր, որ «գնաց ծվատվեց կագակ ու համիդին միասնական որոգայթում»12: Պատահական չեն տղաների խոսքերր. « - Մենք Հայաստանր չենք, Հայաստանն էնտեղ է: -Հայաստանր մենք ենք, նրանք տաճկահայերն են: - Մենք ռուսահայերն ենք, հայերն իրենք են: - Իրենք տաճկահայերն են, մենք' հայերր: - Մենք էդ ինչ ենք արել, որ հայերր մենք ենք: - Որ ուրիշ բան չլինի' Դավիթր սահմաննն անցել է նրանց ագատելու, իսկ իրենք անցնո՞ւմ են մեգ ագատելու, չեն անցնում» (էջ 59): Չեգոք գոտի է եւ կա նաեւ սպասման իմաստով: Վերջնական արդյունքում այստեղ չեն անում ոչինչ' իրենց կեցությունր քարշ տալուց գատ: Այս տեսակետից չեգոք գոտի կա մարդու կեցության ու ցանկության միջեւ: Ամենախենթ ու ճշմարիտ գնահատականր «չեգոք գոտի» պայմանավորած իրողությանն ու նաեւ այս օրվան Վանահայր-Ծուռ Տերտերի խոսքն է. «Ինչի՞ ես լաց լինում, հարս, ո՞ւմ ես աղոթում» (էջ 120): Քանգի մեր գոյության ու ժողովրդի պատմության րնթացքում առկա գոյությունից վեր բան չի եղել. « ի՞նչ է, եղել, բան չի եղել, միշտ էլ էս է եղել» (էջ 120): Ասվածր թերեւս նախապատրաստվել է քարագործխաչքարագործ Սիմոնի խոսքով. «Քո տվածր էս խեղճ աստծուն ինչ է, որ իրենից դու բան ես խնդրում: Դու ի՞նչ իրավունքով ես իրենից բան խնդրում: Դու իրեն ի՞նչ ես պահ տվել' որ ետ ես ուգում» (էջ 116): Տալ-առնելիքի միջեւ սահման կա, որ ձեւավորում է եւս մի չեգոք գոտի: Թվում է' սա այլ միտումի արտահայտություն է, սակայն նաեւ այսպես է հաստատվում առասպելի փնտրտուքի ու «քողագերծման» այն պայմանաձեւր, որ արձանագրվեց Չարենցի ստեղծագործության մեջ, Շ. Շահնուրի վերաբերմունքում: .Այրվում է թուղթր, բայց ոչ գիրքր: Ահա եւ 1933-ին այրվեց «Գիրք ճանապարհի»-ի համարյա ամբողջ տպաքանակի թուղթր, բայց ժողովածուն թրծվեց ու ամրացավ, որովհետեւ այն հայ ժողովրդի ճանապարհի գիրքն է, թրծվեց, ինչպես կրակով թրծում էին էպոսի մեր հերոսներն իրենց մարմինր' կռվից առաջ, ինչպես թրծում էին միջագետքյան մեր հարեւաններր իրենց կավե պնակիտ-նամակներր հավերժությանր գիր ուղարկելիս: Այրեցին թուղթր, բայց մինչ այդ բոցավառվել էր բանաստեղծ-մարգարեն, ինքնահրկիգվել, դարձել ճանապարհի լույսն ու պատգամր, ոգու պահապանն ու պատմության դառր խորհուրդն իմաստավորողր.

Մոլորակի վրա այս խայտաբղետ,

Աշխարհի սկգբից մինչեւ վախճանր

Երեւի առաջին ժողովուրդն ենք մենք,

Որ կամենանք անգամ - դավաճանել

Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,

- Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՜ թեթեւ, զարմանալի՜ անդեմ'

Մերկության պես տկլոր ու անանցյալ

. Այդ մենք ենք երեւի այն ուղտը հաստակող,

Որ Հիսուսի առակին հակառակ –

Պիտի մտնենք' անգամ ասեղի նուրբ ծակով'

Ապագայի դրախտը անարատ...

Այդ մենք ենք երեւի այն հարուստը,

Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ

– Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,

Որ բոլոր տկլորներին սահմանված է վերուստ .

Ըստ էության այս նույն ելակետն է դիտարկվում Հր. Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ. «Երբ մենք բարբարոս էինք, իսկ Հունաստանը գիտեր նիզակից ու մարդուց վաշտ կապելու շատ մեծ գաղտնիքը' ինչպես մատներից են բռունցք կապում,- ասում է հույն պատմիչը,- Հունաստանը չէր ուզում մեզ այդպես վայրենի թողնել, որովհետեւ ուժեղները միշտ եւ ամենուր են տառապում իրենց բարի մտադրություններից, եւ ահա հունական քառակուսի փաղանգը եկավ ու տրորելով անցավ հայերի աշխարհը արեւմուտքից հայոց արեւելք եւ արեւելքից հյուսիս եւ հյուսիսից հարավ եւ ճամբար խփեց Մշո կապույտ դաշտում: Դա զորավարժության պես հեշտ եղավ, քանի որ վաշտի դեմ վաշտ եւ բաբանի դեմ պարիսպ չկար: Եւ մեր կավը դեռ թրծած չէր, ե՜ւ մեր պղինձն ու բրոնզը դեռ առանձին էին, որովհետեւ թրծողները կավ էին հունցում, եւ կռվողները սուր էին կռում Պարսկաստանի համար: Եւ Մշո դաշտում, բանակատեղում, գիշերապահները բռնեցին մի բարբարոսի, որ պղնձե դանակը ձեռքին սողոսկում էր զորավարի վրանը: Ի՞նչ էր ուզում: Հունարեն' չգիտեր: Մի կարգին սողալ' չգիտեր: Դանակ բանեցնել' չգիտեր: Ծեծում էին' մռլտում էր, մի կարգին բառաչել' չգիտեր: Քաջը' քաջ չէր, մորթվելիս գալարվեց ու ոռնաց,- ասում է հույն պատմագիրը: Այսպես չհասկացվա՛ծ, այսպես թո՜ւյլ, այսպես անհավասա՛ր' նա երկու հազար հինգ հարյուր տարվա մշուշից ընդառաջ ելավ, եւ ես տեսա ինձ: Եւ իմ անզորությանը, փափուկ դանակին ու փուխր բազուկին տեր կանգնեցրին» («Թափանցիկ օր»)14: «Քո բոլոր ճակատամարտերն այլեւս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք, եւ հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել' կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատա ռոտել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերր: Բարձախեղդ է արվել որեւէ ելք փնտրելու քո մտմտուքր: Ուրկից որ գուցե հանեիր գրույցի հրեղեն թուրր' ճգմել են քո գանգի այդ մասր: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակներր: Պարտված բանակներր հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունր»15: Սա անցյալի մեջ է. մեր պատմությունն է: Բայց եւ լինելու է վաղվա օրր: Այս սահմանն է ձեւավորում չեգոք գոտին: Այսքանից հետո ենք ցանկանում վերադառնալ սուրբգրային քաղաբերումներին, որոնք մեջբերվում են «ի պաշտոնե»' Վանահոր կողմից: Վանահոր կերպարի նախատիպր, ինչպես նշվեց, Միքայել վարդապետ Մինասյանն է: Վարդապետի մասին լավագույնս են արտահայտվել Թորոս Թորամանյանր16, Լեոն17, Վ. Հարությունյանր18, Ն. Պապուխյանր19 եւ այլք: Ի դեպ, Թորոս Թորամանյանի նամակներն' ուղղված Ն. Մառին, Հր. Մաթեւոսյանի կողմից գործածվել են պիեսի կառույցն ամբողջացնելիս: Մասնավորապես. «Հայր սուրբր կփափագի իմանալ հողերու աճուրդի մասին, նորեն կարծեմ սկսեր են ոտնձգություններ անել այդ մասին. ուստի կուգե ապահովապես գիտնալ, թե պաշտոնապես բոլորովին ետ ձգվա՞ծ է, թե ոչ, եթե ոչ' գոնե պիտի աշխատի ինքն վեր առնել օտար ոտնձգություններե ագատ պահելու համար»20: Ծանոթագրություններում նման պարգաբանում է տրված. «Անին իբրեւ պետական հող ամեն տարի տրվում էր կապալով' անասուններ արածացնելու եւ խոտհարքի համար: Այդ հանգամանքր մի կողմից դժվարացնում էր Անիի հուշարձանների պահպանությունր, մյուս կողմից վանահորր գրկում էր նույն հողերի եկամտից: Նկատի ունենալով վերոհիշյալ վնասներր' Անիի վանահայրր ստիպված հաճախ ինքն էր գնում այդ հողերր աճուրդարաններից

Ի վերջո, ծաղկաքաղելով Մատթեոս ավետարանչից, Հր. Մաթեւոսյանր Միքայել վարդապետի' «Սասնա ծռեր» դյուցազնավեպից ելած Ծուռ Տերտերի միջոցով բարձրաձայնում է յուր ավետարանր ձեւակերպելու խորհուրդդ Ավետարան, որ պարականոն չէ26 եւ ոչ էլ Ավետարան' բառի լիակատար իմաստով, այլ գրողական խղճի ու աշխարհայացքի իրացում, վերաբերմունք առ մարդն ու երկիրր, անցյալն ու գալիքդ «Փղշտացիներ, չնչահավատներ, թերահավատներ, փարիսեցիներ, ինչու՞ եք էդքան լավր Ձեզ համար մի հատուկ, հայացի ավետարան եմ գրելու, քանի որ Քրիստոսի ավետարանր ձեզ վրա չի ազդում: Գրելու եմ, որ դուք ամենալավն եք, գրելու եմ, որ ձեզ թույլ եմ տալիս շնանալ, գողանալ, ուրանալ, քանի որ էդ ձեզ չի ասած' մի՜ շնացեք, մի՜ ուրացեք, մի՜ գողացեք, քանի որ դուք չեք շնանում, չեք գողանում, չեք ուրանում, քանի որ ում հետ շնանաք, ինչ գողանաք, ինչն ուրանաք, եւ էդպես' ձեզ պես, էս շան ու գողի աշխարհում ապրել չի լինի: Գրելու եմ, որ ամբողջ աշխարհի, ամբողջ-ամբողջ աշխարհի, աստծու տակի էս մեծ երկրում խղճի անդրին դրվելու է էս հողին, եւ խղճի անդրին ունենալու է ձեր կերպարանքր»: Տառապող ու գրանյութ խղճի անդրին ունի այսօր Հրանտ Մաթեւոսյանի կերպարանքր, նրա, ով ժամանակի դառր հոլովույթներից ու մարդկային ճակատագրերից լույսր երկնեց եւ հավակնում է, իր խոսքով, «կանգնել աշխարհաստեղծման' բանավոր լույսի ակունքներում»: Ուրեմն եւ պատահական չէ գերմանուհի էվա Շտիտմատերի միտքր. «Նա պատմում է աստծո, իր լեռների աստծո պես»27: Այնպես որ, համարձակվենք ասել, որ Հրանտ Ահնիձորցին իր խոսքով ու գրով ստեղծեց «Ծմակուտի ավետարանը», «Ավետարան' ըստ Մաթեւոսյանի»' անտառապահից, հյուսնից, հովվից, դպրոցականից ու Ալխո ձիուց, Մաթիկ գոմեշից ու Նահատակ Կանաչդաշտեցի Կարմիր ձիուց, Մեսրոպ Մոլորվածից ու Իշխան Դեւոյանից ստեղծելով իր առաքյալներին, Անհավատ Աղունից Աղունիկ տիրամայր եւ Մեւ Ղարաչի Շուշանից Մարիամ Մագթաղենացի երկնելով, մեզ փոխանցելով սիրո, խղճի, բարության, ճշմարտության հունդերը, որոնց արդար ալյուրով թխված նշխարքով դեռ քանի չնչահավատ ու փարիսեցի է կերակրվելու ու գալու ճշմարիտ գրականության հավատին։