СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սցենար Խորհրդավոր ընթրիք Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը առաքյալների հետ խաչելությունից առաջ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը առաքյալների հետ,  խաչելությունից առաջ: Միջոցառումը յուրօրինակ Սուրբ պատարագ է՝ աշակերտների շուրթերով: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա այս մասին, սիրի Հիսուսին, չհուսահատվի կյանքում  դժվարությունների հանդիպելիս և փորձություններ ճաշակելիս:

Просмотр содержимого документа
«Սցենար Խորհրդավոր ընթրիք Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը առաքյալների հետ խաչելությունից առաջ»

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԸ ԱՇԱԿԵՐՏԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Պատարագը , որ մեր եկեղեցում հիշատակվում է ամեն կիրակի, Հիսուսի զոհաբերության խորհուրդն է, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է ու հոգով ապրում նրա տառապանքը և նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար զոհվեց: Պատարագը զոհաբերություն է , և յուրաքանչյուր աշակերտ, քրիստոնյա պետք է իմանա, որ Հիսուս Քրիստոսը մարդկանց մեղքերի մուրհակը , պարտքը վճարեց իր խաչելությամբ ու մահով:Հիսուս Քրիստոսը գիտեր, որ գնալու է դեպի մահը, որ փշոտ է լինելու իր ճանապարհը, բայց դա ուղենշելու էր բարու, ճշմարտի հավիտենական լույսը, մարդկային հոգու փրկության և անմահության ճանապարհը:

Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա այս ճշմարտության մասին , սիրի Հիսուսին , աղոթի, չհուսահատվի կյանքում դժվարությունների հանդիպելիս և փորձություններ ճաշակելիս: Աստված յուրաքանչյուրիս տվել է ազատ կամք և բանականություն, բայց տվել է նաև դեպի իրեն գնալու ճանապարհը:








Բեմականացում


« Խորհրդավոր ընթրիք»

Դահլիճի ձևավորում


Բեմահարթակը ծածկված է գորգերով: Դիմացի պատին Հիսուս Քրիստոսի խաչելության մեծադիր նկարն է: , մեջտեղում՝ մի այլ նկար՝ բոլորված հավերժության

խորհրդանշով:


Ներքևում պատին փակցված են խոսքեր՝ «Մատյան ողբերգության» պոեմից՝


 Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման, 
 Քո նմանութեամբ օժանդակելով անուժ-տկարիս: 
 Խօսելու շնորհով զարդարեցիր ինձ եւ փայլեցրիր ներշնչումով, 
 Ճոխացրիր ինձ մտքով եւ իմաստութեամբ աճեցրիր, 
 Հանճարով հզօրացրիր ինձ` միւս շնչաւորներից տարբերելով, 
 Իմանալի հոգով շաղուեցիր ու պճնեցիր անձնիշխանութեամբ, 
 Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակօրէն, խնամեցիր որպէս տէր, 
 Տնկեցիր ամբարիշտիս քո գաւթի մէջ, 
 Ոռոգեցիր կենաց ջրով եւ աւազանի ցողով մաքրեցիր. 
 Ու կենսատու վտակով արմատացրիր, 
 Երկնային հացովդ ջամբեցիր 
 Եւ արբեցրիր արեամբդ աստուածային,,,,,,,,


 

Քրիստոսը 12 առաքյալների հետ նստած է սեղանի շուրջ:




Հիսուս-Այսօր ես ձեզ հետ ընթրում են վերջին անգամ, որովհետև Սուրբ Գիրքն ասում է .»Պիտի սպանեն հովվին, և ոչխարները պիտի ցրվեն»: Եկել է իմ հեռանալու ժամանակը , և բոլորդ լքելու եք ինձ:


Պետրոս- Եթե նույնիսկ բոլորը լքեն քեզ, ես չպիտի լքեմ, ուսուցի՛չ:


Հիսուս-Դու՞, Պետրո՛ս, ես ասում եմ քեզ, որ այսօր գիշեր աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած դու երեք անգամ պետք է ուրանաս ինձ:


Պետրոս- Եթե անգամ քեզ հետ մեռնելու լինեմ, քեզ չեմ ուրանա:


Թադևոս- Մի հեռացե՛ք մեզանից , ուսուցի՛չ , Դուք հույս եք տալիս ընկճվածներին , ամոքում անմխիթարներին, բժշկում հիվանդներին:

Հիսուս-Թող չխռովեն ձեր սրտերը, հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ: Դուք գիտեք, թե ուր եմ գնում, գիտեք նաև այնտեղ գնալու ճանապարհը:


Սիմոն-Տե՛ր, չգիտենք, թե ու՞ր եք գնում , ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ այնտեղ գնալու ճանապարհը:


Հիսուս- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Միայն ինձնով կարելի է հոր մոտ գնալ:

Հովհաննես-Տե՛ր իմ, հուզվում եմ, մի՞թե վերջին անգամ ենք իրար հետ լինում:


Հիսուս-Այո՛, վերջին: Լա՛վ իմացեք, այսօր ձեզանից մեկը ինձ մատնելու է:


Աշակերտները շփոթված իրար են նայում: Մատթեոսը նշաններով Թադեոսին հասկացնում է, որ հարցնի , թե ու՞մ նկատի ունի:


Թադեոս-Տե՛ր, ո՞վ է:


Հիսուս-Այս պատառը թաթախելով ում որ տամ, նա է:


Պատառը թաթախելով՝ տալիս է Հուդային:


Հուդա-Պատառը վերցնելով՝ անմիջապես դուրս է գալիս:


Հիսուս-Հացը վերցնելով՝ օրհնում է, կտրում տալիս աշակերտներին և ասում.


-Առե՛ք, կերե՛ք, սա իմ մարմինն է: Երբ ճաշակեք հացն այս, իմացե՛ք, որ ես ձեր մեջ եմ:


Ապա վերցնում է գինով լի բաժակը, ասում:.

-Շնորհակալություն, հա՛յր իմ:


Հետո դիմում է առաքյալներին.

-Վերցրե՛ք, խմե՛ք, սա նոր ուխտի արյունս է , որ շատերի մեղքերի քավության համար պիտի հոսի: Մեկնելուցս առաջ ուզում եմ մի նվեր տալ ձեզ: Դա իմ խաղաղությունն է, որն այս աշխարհի խաղաղությունից տարբեր է:Մի խռովվե՛ք մի՛ վախեցե՛ք, եղե՛ք զիջող ու խոնարհ: Ով խոնարհեցնում է իր անձը, նա կբարձրանա:


Բարդուղիմեոս-Ուսուցի՛չ, խոնարհության օրինակը ինքներդ, տվեցիք՝ լվանալով մեր ոտքերը: Ինչպե՞ս կարող ենք դա մոռանալ:՛


Հիսուս-Այո՛, ինչպես ես ձեզ արեցի, նույն ձևով էլ դուք արե՛ք: Լա՛վ իմացեք, ծառան իր տիրոջից մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը՝ ուղարկողից: Եթե այս բանն իմանաք, երանելի կլինեք:


Ավարտվում է ընթրիքը: Առաքյալները դեռ նստած են: Մոտենում է մի աշակերտ, դիմում առաքյալներին:


-Աշակերտնե՛ր Քրիստոսի և առաքյալնե՛ր ողջ տիեզերքի, որ պատվեր առաք քարոզելու կենաց խոսքը աշխարհում, որ արժանի եղաք Աստծո որդուն մարմնով հայտնապես տեսնելու , բարեխոսեցե՛ք մեր հոգիների փրկության համար:




Աշակերտը շրջվում և հեռանում է:











Խորհուրդ խորին









Աշակերտները միասին աղոթում են:


Տերունական աղոթք

Հա՛յր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս և յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։
և թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։
և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէն։
զի Քո է արքայություն և զորություն
և փառք յավիտյանս.
Ամեն:

Աշակերտ-Հավատով խոստովանիմ և երկիր պագանեմ Քեզ, Հայ՛ր, Որդի և Սու՛րբ հոգի , Արարի՛չ հրեշտակաց և մարդկանց և ամենայն եղելոց:


Աշակերտ-Հավատով խոստովանիմ և երկիր պագանեմ Քեզ , անբաժանելի՛ լույս, միասնական սուրբ երրորդություն և միաստվածություն ,արարիչ լուսոյ և հալածիչ խավարի, ողորմեա՛ քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Աշակերտ- Հու՛ր կենդանի Քրիստոս, սրբեսցե զխիղճ մտաց իմոց և վառեսցե՛ զլույս գիտության Քո:


Աշակերտ- Տու՛ր ինձ իմաստություն զբարիս խորհել և խոսել ու գործել առաջին Քո ամենայն ժամ:


Աշակերտ- Ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկեա զիս:


Աշակերտ- Արքա՛ երկնավոր, Տե՛ր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ, այլ առաջնորդեա՛ ինձ լինել ըստ կամաց Քո:


Աշակերտ-Արքա՛ երկնավո՛ր, տուր ինձ արքայություն Քո, զոր խոստացար և զորացո՛ զսիրտ ի ատել զմեղս և սիրել զքեզ միայն:


Աշակերտ --Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,

Թե՞ կերպավորված շիրմաքարերը,

Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,

Թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը:


Աշակերտ –Խաչքա՛ր, սուրբ խաչքա՛ր, մեր Տեր Հիսուսի խաչի պատկերով: Նրա պատկերով, ով մարդկային հոգին ու խիղճը հեղափոխելու համար զոհաբերեց իր անձը:


Աշակերտ -Քո խաչը թող մեզ ապավեն լինի , Տե՛ր Հիսուս:


Աշակերտ -Պատարագը, որ մեր եկեղեցում հիշատակվում ամեն կիրակի, Հիսուսի զոհաբերության խորհուրդն է, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է ու հոգով ապրում նրա տառապանքը և նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար զոհվեց:


Աշակերտ --Պատարագը զոհաբերություն է:



Աշակերտ- Առանց բարիք գործելու կամեցողության, առանց բարի ու շինարար գործի չկա Քրիստոս, չկա փրկություն, չկա Աստծո արքայություն:


Աշակերտ- Նա եկավ, որ լույս լինի, որ հեռանա մութը:


Հատվածներ Պարույր Սևակի «Լույս զվարթ» պոեմից:


Աշակերտ-Լու՛յս , լու՛յս զվարթ,

Եվ ոչ թե լույս երեկոյի

Ի մտանել արեգական,

Այլ լույս զվարթ արդար գոյի

Շաղավոտն արռավոտի:


Աշակերտ-Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,

Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է ինքը՝ արդար արեգակը,

Եվ հնչում է այն եղանակը պարզ ու բարդ,

Որ հնչել է Աստվածածնի ծննդի հետ.

Լու՛յս, լու՛յս զվարթ:


Աշակերտ- Լու՛յս, լու՛յս զվարթ,

Լույս զվարթ ու գերազանցիկ,

Լույս երգեցիկ ու նվագուն,

Դու առաքյալ ամենօրյա,

Որ բերում է միայն հավատ,

Եվ ամենից առաջ՝ միշտ սեր,

Եվ ամենից հետո՝ միշտ սեր սեր:

Լու՛յս, լու՛յս զվարթ:


Աշակերտ-Լու՛յս, լու՛յս զվարթ,

Անձրևի պես տեղա՛ այնպես,

Որ աշխարհում

Լոկ մի-միակ ստվեր մնա,

Այն էլ՝ միայն երկնի վրա,

Լոկ անձրևի ստվերը կոր՝

Ծիածանը...


Աշակերտ-Լու՛յս, լու՛յս զվարթ,

Այնպես գործի՛ր,

Որ վերերգվի այն եղանակը պարզ ու բարդ,

Որ հնչել է Աստվածածնի ծննդի հետ.

Լու՛յս, լու՛յս զվարթ:














Հատված Վահագն Դավթյանի «Լույս առավոտի» պոեմից:


Աշակերտ- Լու՛յս առավոտի,

Դու, որ նման ես օրհնաբանության,

Իջի՛ր լիաբուռ,

Իջի՛ր ու թաքուն փոխվի՛ր բարության,

Հա՛սկ դարձիր, փեթա՛կ ու լեռան աղբյուր:


Աշակերտ- Լու՛յս առավոտի,

Դու, որ նման ես երկրպագության

Եվ ծնրադիր ես աշխարհի առաջ,

Ծաղկի ու խոտի,

Ծունկի՛ եկ նորից ու արա՛ կրկին

Դողով մաքրության

Արարողությունն այս առավոտի:



Աշակերտ- Լու՛յս առավոտի, դու, որ նման ես

Մի մեծ հայտնության,

Իսկ ավելի ճիշտ՝

Միակ հայտնությունն հենց ինքդ ես,

Որ կաս,

Ե՛կ, նորից բռնի՛ր ճամփաները քո արդարության,

Նորից արյունդ գինի՛ դարձրու՛,

Ու մարմինդ՝ հաց:


Աշակերտ- Ինձ էլ Քեզ հետ տա՛ր ճամփաներով ՝որպես առաքյալ,

Ու հավատա՛ ինձ,

Արժանի եմ ես այդ մեծ շնորհին,

Նայի՛ր ճակատիս, ցոլում է այնտեղ

Լույս մի տառապյալ,

Աչքերիս նայի՛ր,

Այնտեղ դարերի թախիծն է խորին:


Աշակերտ -Ու ապրելու եմ, որոնելու եմ ափերը հուսո,

Ես իմ արյունն եմ գինի դարձնելու

Ու մարմինը՝ հաց,

Քանզի դու ես միշտ իմ շրթունքներին

«Առավոտ լուսո»,

Քանզի ինձ հետ ես,

Ճառագա՛յթ փառաց:


Աշակերտ-Լու՛յս առավոտի,

Դու՛, որ նման ես հավիտենության,

Ե՛կ ու աշխարհը անձրևով ցողի՛ր:


Աշակերտ-Լու՛յս առավոտի,

Դու, որ նման ես հավիտենության,

Դու, որ հավերժն ես,

Զորավիգ եղի՛ր իմ Արարատին,

Վառի՛ր ճակատին Քո լույսը կապույտ,

Արժանի արա՛ նրան Քո վերին ու արդար դատին:



Աշակերտ-Քրիստոս մարդկային մարմին հագավ՝ մարդուն իր մեղքից ազատելու համար:




Աշակերտ-«Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք»:



Աշակերտ -Աստված և մարդ իրար կապողը և միացնողը եղավ Աստվածորդին:



Աշակերտ- Քրիստոս փրկեց մեզ, այսինքն հնարավորությունը տվեց մեզ փրկության՝ Իր կյանքով ու խոսքի ճանապարհով և ինչպես տեսանք՝ Իր խաչելությամբ և հարությամբ: Մարդուն մնում է իր սեփական կյանքում այդ հնարավորությունը իրականացնել գործնականապես և ընթացք տալ դրան: