СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թագուհու նստավայրը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թագուհու նստավայրը»

Թագուհու նստավայրը



Մեծ Բրիտանիայի թագուհու նստավայրը Բուքինգհեմյան պալատն է։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։ Պալատը իսկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։

1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռքբերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։

19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվելեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ողջունում թագավորական ընտանիքը։ Իսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքում գերմանական ռմբակոծությունների պատճառով ավերվել է պալատի մատուռը։ Այդ մասում այնուհետև կառուցվել է թագուհու պատկերասրահը, որտեղ պետք է ներկայացվեին թագավորական ընտանիքին պատկանող արվեստի հավաքածուները։ Բացումը տեղի է ունեցել 1962 թվականին։

19-րդ դարում կատարված ներքին հարդարանքից որոշ բաներ պահպանվել են։ Այդ ժամանակ Սըր Չառլզ Լոնգի խորհրդով լայնորեն կիրառվել են վառ գույների մարմարիոն, կապույտ և վարդագույն քարեր։ Թագավոր Էդվարդ 7-րդի հսկողությամբ կատարվեց մասնակի վերաձևավորում ԲելԷպոկյան բաց դեղնագույն և ոսկե գույն ուրվագծով։ Մի շարք փոքր ընդունարաններ համալրվեցին չինական թագավորական ոճի կահույքով, որոնք բերվել էին Բրայթոնի և Կարլտոնի պալատի թագավորական տաղավարից։ Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։

Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին Եզիսաբեթ II-ն է, որը ծնվել է 1926թ-ին և 1952 թվականից մինչ այսօր հանդիսանում է Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի և պետության գլուխ: