Просмотр содержимого документа
«Վ.Դավթյան.բանաստեղծությունը»
Ուսումնական նյութի առանձնահատկությունները 5-6-րդ դասարաններում
2011թ. օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած օրենքով հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության դասերը ուսուցանվում են միասնացված(ինտեգրված) ձևով որպես մայրենի միասնական առարկա: Ուսուցիչը միևնույն տեքստի վրա կարող է կատարել բազմապիսի աշխատանք՝բացահայտելով տեքստի գաղափարական բովանդակությունը,ձևավորելով արժեքային համակարգ,մյուս կողմից ապահովելով լեզվական գիտելիքների գործնական ուղղվածությունը,զարգացնելով ինքնուրույն աշխատելու հմտություններ և կարողություններ:Այսինքն՝ուսուցումը ամբողջովին պետք է ունենա գործնական ուղղվածություն՝ ուշադրության կենտրոնում պահելով ուղղագրության,ուղղախոսության, բառագիտության բաժինները,մշակի ինքնուրույն գրագետ խոսք կազմելու հմտություններ,ձևավորի գեղագիտական ճաշակ:
Առաջնային պլանում պետք է լինի լեզվական նյութը:Այն դիտարկվում է կոնկրետ խոսքային միջավայրում և հարստացնում է սովորողի գործուն բառապաշարը:Սակայն հարկ է նշել,որ այս հարցում ուսուցիչները բախվում են որոշակի դժվարությունների,որն առաջանում է դասագրքերի և ծրագրերի անհամապատասխանություններից,որովհետև կոնկրետություն չկա,թե որ թեմայի վրա լեզվական որ նյութը ուսումնասիրել:Տեքստերի ընտրությունն էլ հաճախ ճիշտ չի արված.օրինակները քիչ են,հնարավոր չէ կազմակերպել լեզվական նյութի խորը ուսուցում դրանց վրա:Ուսուցիչն ինքն է չարչարվում, կազմում համապատասխան վարժություններ և առաջադրանքներ:Ելնելով այս ամենից՝ավելի է կարևորվում ուսուցչի վարպետությունը,դասը գիտական և գրավիչ դարձնելու նրա կարողությունը;
Դասի թեման-Վ.Դավթյանի բանաստեղծությունը
Բազմիմաստ բառեր
Դասի տիպը-Հին նյութի ամրապնդման դաս
Նպատակը-1.Ուսուցանող-Բառի բազմիմաստության ընկալում
Սովորողների աշխարհայացքի ընդլայնում
2.Զարգացնող-Հարստացնել բառապաշարը,զարգացնել ստեղծագործական երևակայությունը
Մեթոդները-մտագրոհ
քառաբաժան
Ընթացքը-
1.Բանաստեղծության ճիշտ և գրագետ ընթերցում
2.Տեքստային աշխատանք
3.Լեզվաոճական աշխատանք՝ըստ մակարդակների
3-րդ մակարդակ
1.Գտնել բազմիմաստ բառերը,բացատրել բառարանի օգնությամբ
2.կազմել նախադասություններ նույն բառի տարբեր իմաստներով
3.Տրված դարձվածքներով կազմել նախադասություններ
2-րդ մակարդակ
1.բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմել նախադասություններ
2.Մտովի պատկերացնել բանաստեղծի հայրենիքը և օգտվելով հեղինակի բառապաշարից՝նկարագրել այն
1-ին մակարդակ
1.Բացատրել ,,ամպամածբառի իմաստը բանաստեղծության մեջ
2.Մեկնաբանել պատկերը.
Լուսնի դեմ չոքել,աղոթք էր անում:
Կազմել քառաբաժան.
1.Ինչ ձայներ լսեցի
2.Ինչ պատկերներ տեսա
3.Ինչ զգացի
4.Ամենից շատ ինչը հավանեցի բանաստեղծության մեջ
Տնային առաջադրանք