СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ԶԼՄ-ների ներգործության վերլուծություն՝ հատուկ և ներառական կրթության համատեքստում:

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ԶԼՄ-ների ներգործության վերլուծություն՝ հատուկ և ներառական կրթության համատեքստում:»

ԶԼՄ-ների ներգործության վերլուծություն՝ հատուկ և ներառական կրթության համատեքստում:

Զանգվածային լրատվության միջոցները լրատվական տեխնոլոգիաների ամբողջություն է, որը, զանգվածային հաղորդակցության շնորհիվ, ունի մեծ լսարան: Տեխնոլոգիաները, որի միջոցով տեղի է ունենում այս հաղորդակցությունը ներառում է զանազան միջոցներ: Հեռարձակող մեդիան տեղեկատվությունը հաղորդում է էլեկտրոնային եղանակով, այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ ֆիլմը, ռադիոն, երաժշտությունը կամ հեռուստատեսությունը: Թվային մեդիան ներառում է և՛ համացանցը, և' հեռախոսային զանգվածային հաղորդակցությունը: Համացանցային մեդիան ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` էլեկտրոնային հասցեն, սոցիալական մեդիայի կայքերը և համացանցի միջոցով գործող ռադիոն և հեռուստատեսությունը:

Հասարակությանը որևիցե նորույթ, սենսացիա, վիճակագրություն և այլ կարևոր տեղեկություններ հաղորդում է հենց ԶԼՄ-ն, ուստի նրանց դերը հատուկ և ներառական կրթության ոլորտում ևս պետք է մեծ լինի։ ԶԼՄ է նաև համացանցը, հավելյալ գովազդները, ազդապաստառները կամ կրպակները, գրքերը և այլն։

Գավազդի օրինակ: Գովազդը ցուցադրվում էր Արմենիա հեռուստաալիքով, գլխավոր հերոսներն են : Բովանդակությունն այն է, որ աշխատանքի ընդունման համար հարցազրույց է տեղի ունենում: Սկզբում աշխատանքի չեն ընդունում բնականոն զարգացում ունեցող մարդուն, և երբ հարցնում է, թե ինչու, ցույց է տալիս հակառակ պատկերը, երբ աշխատանքի չեն ընդունում անվասայլակով մարդուն: խորագիրն է կրում գովազդը:

Վառ օրինակ է հանդիսանում Կենտրոն հեռուստաընկերության հաղորդաշարերից «Ես կամ»-ը։ Այն հասարակությանը տեղեկացնում է, որ այո կան և մեր կողքին ապրում են խնդիր ունեցող երեխաներ։ Հաղորդաշարի անունը նրանց սրտից բխող արտահայտությունն է։

Հակառակ արդյունքն է տալիս ԱԹիվի հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդաշարը, որտեղ խնդիր ունեցող երեխաները ծաղրվում և շահարկվում են: