СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Զրույցը , որպես խոսքային մեթոդ

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Զրույցը , որպես խոսքային մեթոդ»







Զրույցը որպես խոսքային մեթոդ

Աշխարհագրության դասընթացի ուսուցման գործընթացում օգտագործվող զրույցի մեթոդը ուսուցչի կողմից առաջադրվող հարցերին աշակերտների տրվող պատասխանն է :
Զրույցը կարող է կիրառվել դասի բոլոր էտապներում՝ դասը հարցնելու, նոր նյութը բացատրելու, ստացած գիտելիքները ամրապնդելու և կրկնողության ընթացքում :
Զրույցը կարող է ստուգողական բնույթ կրել: Այսպես, ստուգելու համար, թե աշակերտները ինչ չափով են յուրացրել Հայաստանի Հանրապետության ռելիեֆը, ուսուցիչը աշակերտին հարցնում է.
1. Մակերևույթի ինչպիսի՞ ձևերն են բնորոշ Հայաստանին:
2. Որքա՞ն է ամենացածր և ամենաբարձր կետերի տարբերությունը:
3.Որքա՞ն է ՀՀ մակերևույթի միջին բարձրությունը:
4. ՀՀ լեռներն ըստ ծագման քանի՞ խմբի են բաժանվում:
5.Որո՞նք են ՀՀ-ի ծալքավոր լեռները , թվարկել և ցույց տալ քարտեզի վրա:
6. Որո՞նք են հրաբխային լռներն ու լեռնազանգվածները , թվարկել և ցույց տալ քարտեզի վրա:
7. Որո՞նք են ծալքավոր և հրաբխային լեռների տարբերությունները:
8. Ինչպիսի՞ կապ գոյություն ունի լեռների ծագման և օգտակար հանածոների միջև :
Ընդհանուր դասընթացում տվյալ դասի զբաղեցրած տեղից և նշանակությունից կախված , զրույցը լինում է ներածական , բացատրական, ստուգողական , ընդհանրացնող:
Ներածական զրույցը նպատակ ոււնի աշակերտների հիշողության մեջ վերականգնել անցյալում տվյալ դասին վերաբերվող յուրացրած գիտելիքներն ու կարողությունները , որոնք անհարաժեշտ են նոր նյութը յուրացնելու համար :
Բացատրական զրույցը աշակերտներին մղում է ինքնուրույնաբար որոշելու աշխարհագրական օբյեկտների և երևույթների հատկությունները :
Բացատրական զրույցը կարելի է անցկացնել տվյալ դպրոցի աշակերտների կողմից կատարած օդերևույթաբանական դիտումների տվյալների հիման վրա:
Ստուգողական զրույցը նպատակ ունի պարզելու աշակերտների կողմից նախկինում անցած գիտելիքների միջոցով ձեռք բերած կարողությունների և հմտությունների վիճակը :
Ընդհանրացնող զրույցը նպատակ ունի աշակերտներին հանգեցնել եզրակացությունների և ընդհանրացումների :
Զրույցի մեթոդը նպատակասլաց բնույթ ունի ՝ կուտակված գիտելիքների խորացում, նոր գիտելիքների ձեռքբերում, ինքնուրույն եզրահանգումների կատարում: Ներկայումս հաստատվել և գերիշխում է այն կարծիքը, որ դասի ընթացքում կատարվող զրույցը նպատակահարմար է իրականացնել՝ զուգակցելով դիտումների , փորձերի , գրքի , ցուցադրական նյութերի , ինքնուրույն աշխատանքների , տեղնիկական միջոցների օգտագործման , կինոնկարների , տեսաֆիլմերի դիտումների հետ :
Ընդհանրացնելով կարող ենք նշել , որ.

• ուսուցիչը զրույցին նախապատրաստվելիս պետք է լավ կշռադատի զրույցի հիմնախնդիրը և նպատակը , այն տվյալները , որոնց վրա հենվելով՝ կառուցում է զրույցը.
• աշակերտներին պետք է ներկայացվի հստակ մշակված պլան՝ ձևակերպված հարցերով.
• զրույցի ժամանակ բարձրացված հիմնախնդիրը պետք է համապատասխանի աշակերտների կարողություններին.
• զրույցը բարձրացնում է աշակերտների ակտիվությունը , հետաքրքրասիրությունը , զարգացնում սովորողների տրամաբանական մտածողությունը, ստիպում է պասիվ աշակերտներին անգամ ակտիվանալու :




Ինքնակենսագրություն

Ես՝ Միլենա Բորիսի Հարությունյանս , ծնվել եմ Բաքու քաղաքում՝ 03. 06.1986թ.:
1993-2003թթ.սովորել եմ Արարատի մարզի Զորակ գյուղի միջն. դպրոցում:
2003-2009թթ
2008-2009 թ. սովորել եմ համակարգչային ծրագրեր ՝ Word, Excel, PowerPoint,

Լավ տիրապետում եմ անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած եմ:
Հասցե՝ ք. Երևան, Նորագավիթ 10 փ. 17 ա տ.
Հեռախոս՝ 055 58 34 77
Email [email protected]