СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դանիել վարուժան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դանիել վարուժան»

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ



Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած` Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը` ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը` մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրաւ` հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

Հայ դասական գրականության ամենամեծ ներկայացուցիչներից է  Դանիել Վարուժանը (Դանիել Չապուգքյարյան):  Դանիել Վարուժանը ծնվել է ապրիլի 20, 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Դանիելը մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:  Դանիել Վարուժանը սովորել է գյուղի վարժարանում, 1896-ին Պոլսի Աղաջիի Մխիթարյան դպրոցում, Քաղկեդոնի վարժարանում, 1902-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում, 1905-ին ընդունվում է Բելգիայի Գենտի համալսարան:  Դանիել Վարուժանի դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում, որի վրա նշվել են բանաստեղծի հետևեալ խոսքերը` «ի՜նչ փոյթ կեանքը մեռնող, երբոր երազը կ՛ապրի ,երբոր երազն անմահ է»: Դանիել Վարուժանը 1909-ին վերադառնում է ծննդավայր և երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում:  Դանիել Վարուժանը 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան, իսկ 1912-ին հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով: Գրողին վիճակվեց ստեղծագործել պատմական բարդ ու ծանր ժամանակաշրջանում: Հայրենիքում նա տեսավ խոշտանգվող ժողովրդին, հանդիպեց սգակիր ծերունիների ու կանանց, լսեց որբացած մանուկների լացը: նրան խորապեհ հուզեց պանդուխտի տխուր ճակատագիրը, թշվառ, անոգնական մարդու ցավն ու տառապանքը: Իսկ ապրելով Եվրոպայում, բանաստեղծը համոզվեց, որ տառապում է ոչ միայն հայը այլև մարդն ընդհանրապես, որ ազգային լծից բացի, կա սոցիալական կեղեքում, կյանքի այլասերում, ներհակություններից բզկտվող հասարակություն: Եվ Վարուժանի «մաքուր ու ջինջ» ձայնը, Եղիշե Չարենցի արտահայտությամբ, հորդաց «ամպրոպի որոտի պես թափով»: Նա ծառացավ «վայրագ ոգու» դեմ հակադրվեց բուրժուական կյանքի եսամոլությանն ու կեղծիքին, երազեց ազնիվ, արդար ու ներդաշնակ մի կյանք՝ մարդկայնորեն գեղեցիկն ու լավը գտնելով աշխատավորական շրջաններում, բանվորական միջավայրում և գեղջուկի խաղաղ առօրյայում :

            Խորապես ուսումնաիրելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական գիտությունները, յուրացնելով հայ ու համաշխարհային դասական գրականության ավանդույթները,  Դանիել Վարուժանը մեր բանաստեղծությունը հասցրեց համաեվրոպական մակարդակին: «Վարուժանը պատկանում է նույն քան Արևմուտքին, որքան Հայաստանին», -իրավացիորեն գրել է ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին:

Արաքսի Վարուժանը զավակների և ազգականների հետ ( 1919թ․ ) ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN

             Ստեղծագործելով հազիվ մեկևկես տասնամյակ  Դանիել Վարուժանը կարողացավ իր հուժկու և բազմակողմանի տաղանդով արձագանքել ժամանակաշրջանի սուր ու ցավոտ խնդիրներին: 1915-ին վրա հասավ արյունալի աղետը, արտերը ներկվեցին արյունով… _ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Թուրքերը Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։ Մահացել է (օգոստոսի 26, 1915-ին)։ 1915-ի մեծ եղեռնին զոհ դարձած Վարուժանի արխիվը հարազատների և բարեկամների ջանքերի շնորհիվ փրկվել է կորստից: Մեզ հասած ժառանգություն.  «Սարսուռներ», 1906, «Ցեղին սիրտը», 1909, «Հեթանոս երգեր», 1912, «Հացին երգը», 1921…
«Գեղեցկության արձանին», «Հայր, օրհնե՛», «Մեռած Աստվածներուն», «Մոխիրներուն առջև», «Ձոն», «Վահագն»…..