СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաս-միջոցառում/ Ես և շրջակա աշխարհը․

Нажмите, чтобы узнать подробности

Մաքուր  պահենք  մեր  շրջապատը։

Просмотр содержимого документа
«Դաս-միջոցառում/ Ես և շրջակա աշխարհը․»

Թեմա – Շրջակա միջավայրի պահպանություն

Նպատակ – Օգնել գիտակցել, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնաս է հասցնում բնությանը: Ներմուծել վերամշակման գաղափարը:

Խնդիրներ – Արտադրական թափոնների ռացիոնալ օգտագործում:

Խթանման փուլ­ ­- Միջոցառումը սկսվում է Աստծո կողմից աշխարհի արարման պատկերումով:

Իմաստի ընկալման փուլ - Սկսվում է «Կար-չկար մի քաղաք կար» պատմվածքի ընթերցումը ուսուցչի կողմից, որը նախապես նկարահանվել էր փոքրիկ տեսահոլովակով: Այնուհետև «փոքրիկ դերասանները» բեմականացնում են «Աղբն ո՞վ թափեց» ներկայացումը՝ ըստ Գագա Նախուցրիշվիլիի համանուն սցենարի («Հանդուրժողականության ուսուցում» դասղեկի ձեռնարկ, Երևան, 2008թ., Նունե Թորոսյան, Լուսինե Ալեքսանյան, Նարինե Մնացականյան):

Բեմադրության ժամանակ փոքրիկները մեկը մյուսի հետևից գալիս են բակ, որտեղ աղբի մի մեծ կույտ էր հայտնվել: Նրանք զարմանքով նայում են, բարկանում այն անշնորհք մարդկանց վրա, ովքեր թափել են այդ աղբը և ստեղծել մեծ աղբակույտը: Հետո, երբ պարզվում է, որ այդ մեծ աղբակույտը իրենցից յուրաքանչյուրի թափածից է առաջացել (ինչպես «Կար-չկար մի քաղաք կար» պատմվածքի «Փոքր» քաղաքի բնակիչներն էին անում), ամեն անգամ մտածել են՝ մի փոքր աղբից ի՞նչ վնաս: Բայց երբ նրանք հասկացան, որ այդ աղբակույտը իրենց ստեղծածն էր, գործի անցան: Սկսեցին հավաքել բակը, մաքրել, կարգի բերել, աղբը լցնել աղբարկղերը և հեռացնել բակից: Նրանք խոստացան, որ էլ երբեք այդպիսի բան չեն անի. չէ՞ որ դրա համար հատուկ աղբամաններ կան:

  • Էկո- Հարց 1. Թվարկենք, թե ինչպիսի աղբ ենք հաճախ տեսնում մեր շուրջը:

Պատասխան – Թուղթ, թիթեղյա տուփեր, պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, ապակի, ուտելիքի մնացորդներ և այլն:

Հարց 2. Փորձենք ուղիներ փնտրել, թե ինչպես կարելի է նվազեցնել շրջապատի աղտոտվածությունը :

Պատասխան – 1. Կարելի է տան, դպրոցի շրջակայքում աղբահանություն կազմակեպել:

2. Կարելի է լրացուցիչ աղբարկղեր տեղադրել:

3. Կարելի է հետևել, որ աղբն աղբարկղերը թափվի, այլ ոչ՝ ուր պատահի:

4. Կարելի է ցուցանակ փակցնել՝ «Այստեղ աղբ չթափե՛լ» և այլն:



Ծնողների և աշակերտների ջանքերով նախօրոք ստեղծում են «Օգնենք Երկրին» ցուցահանդեսը, որտեղ բնական և արհեստական նյութերը, թափոնները կյանք էին առել և դարձել ծաղկանոց, ծաղկաման, պոլիէթիլենե տոպրակների մնացորդները դարձել էին աղջիկ, պարտեզ և այլն:

Կշռադատման փուլ - Ամփոփելով նյութը՝ աշակերտները նշեցին, որ Երկիր մոլորակը իրենց տունն է, որը պետք է սիրեն և խնամքով վերաբերվեն նրան: Նրանք նշեցին.

1. Ծառ տնկի՛ր:

2. Առանց անհրաժեշտության միացրած մի՛ թող լույսը, համակարրգիչը:

3. Խանութ գնալիս քո՛ տոպրակը վերցրու:

4. Ծորակի ջուրը բաց մի՛ թող: Մոլորակի ջրի պաշարներն անսպառ չեն:

5. Վերամշակի՛ր, վերօգտագործի՛ր:

Երգ - «Պայծառ արեգակը»



«Շրջակա միջավայրի պահպանություն» թեմայով կազմակերպված դաս-միջոցառումը մասնակցել է «Կանաչ մոլորակ 2014» միջազգային ֆորումին, արժանացել դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմով՝ որպես ստեղծագործական կոլեկտիվ: