Просмотр содержимого документа
«Դասի պլան 7 -րդ դասարան հայոց լեզու»
Դասի պլան
Առարկան – հայոց լեզու
Դասարանը -7-րդ
Դասի թեման /հին նյութ/ ---Ուղղական հոլով
/նոր նյութ/--- Սեռական հոլով
Նպատակը --- Իմանալ՝
Սեռական հոլովի կազմությունը
Կարողանալ՝
Տեքստում գտնել սեռական հոլովով դրված գոյականները
Տարբերակել՝ արտաքին և ներքին հոլովումները
Կահավորումը - անուն պաստառ
Ընթացքը - Տնային աշխատանքի ստուգում , հարցում , ամփոփում ամրապնդում.
Քանի՞ խմբի են բաժանվում խոսքի մասերը:
Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ:
Որո՞նք են գոյականի քերականական կարգերը:
Քանի՞ հոլով ունի գոյականը:
Ի՞նչ է ցույց տալիս ուղղական հոլովը:
Նախադասության ի՞նչ անդամներ և անդամ չհանդիսացող բառեր
Կարող են դրվել ուղղական հոլովով:
Խմբային աշխատանք - հանձնարարել խմբերին
Կազմել նախադասություն ,որտեղ ենթական դրված է ուղղական հոլովով
Կազմել նախադասություն, որտեղ ստորոգելին դրված լինի
ուղղական հոլովով
Կազմել նախադասություններ , որտեղ կոչականը դրված
լինի ուղղական հոլովով
Խթանում- Թվեք գոյականի հոլովները:
Որո՞նք են թեք հոլովները:
Իմաստի ընկալում -Ներկայացնել սեռական հոլովը, տալ սահմանումը
Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն ,վերաբերություն:
Օր. Լեռների կատարները ծածկվել էին թանձր մառախուղով:
Սեռականհոլով
ԱրտաքինՆերքին
Ի- Ա-
Ու- Ո-
Ան
Ոջ-
Վա -
Ց -
Սեռական հոլովով դրված բառը դառնում է հատկացուցիչ / ո՞ւմ , ինչի՞/
Օր.Այս ձեռքերը՝ մոր ձեռքերը ՝ հինավուրց ու նոր ձեռքերը…
Խոսել այլ աձ և հոլովման մասին:
Ուղղ.- աղջիկ դուստր ամուսին
Սեռ. աղջկա դստեր ամուսնու
Կշռադատում– գրել առ.36
Տանը- սով. Գրել վ.37