Եթե մենք բարձրաձայն արտասանենք շուն բառը, ապա այն կհնչի միանգամից, մեկ շնչով: Իսկ այ սեղան կամ տոնածառ բառերը չենք կարող արտասանել միանգամից, մեկ շնչով: Սեղան բառն արտասանվում է երկու, իսկ տոնածառ բառը՝ երեք շնչով:
Վանկ կոչվում է այն հնչյունը, կամ հնչյունախումբը, որն արտասանվում է միանգամից, մեկ շնչով:
Ամեն մի վանկում կա մեկ ձայնավոր հնչյուն:
Առանց ձայնավորի վանկ լինել չի կարող:
Բառի մեջ որքան ձայնավոր կա, նույնքան էլ վանկ կա:
Մեկ վանկ ունեցող բառը կոչվում է միավանկ:
Մեկից ավելի վանկ ունեցող բառը կոչվում է բազմավանկ:
Հայերենի հնչյունները. ձայնավոր և բաղաձայն հնչյուններ
Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից:
Հնչյունը բառի ամենափոքր մասնիկն է, որն արտասանվում է և լսվում:
Հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն: Հայերենն ունի 6 ձայնավոր և 30 բաղաձայն հնչյուն:
Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ու, ի, է, օ, ը:
Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար ևս ունենք երկու տառ՝ օ և ո:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. գընդակ-գնդակ, մանըր-մանր:
Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ
Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն:
Ձայնավոր հնչյուններ
Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի 6 ձայնավոր՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, որոնք գրվում են 8 տառով:
Բաղաձայն հնչյուններ
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են տեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Բաղաձայն հնչյունների ուղղագրությունը
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են ստեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Սովորաբար բաղաձայնները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Սակայն ոչ բոլոր բաղաձայն հնչյունների գրությունն է համապատասխանում արտասանությանը:
Այսպես. մի շարք բառերում ր-ից, մ-ից և ձայնավորներից հետո լսվող փ-ն գրվում է բ տառով:
Օրինակ
Օրինակ՝ ուրբաթ, շաբաթ, համբուրեց, դարբին, Գաբրիել:
Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով:
Օրինակ
Օրինակ՝ օգնել, ձագար, երգ, մարգարիտ, անգամ:
Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:
Օրինակ
Օրինակ՝ արդուկ, բուրդ, մարդ, ընդունակ, խնդիր:
Ր-ից և ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում ձ տառով:
Օրինակ
Օրինակ՝ արձան, բարձր, վարձ, դեղձ:
Ուշադրություն
Ձայնավորից հետ ց հնչյունը գրվում է ձ տառով միայն օձ բառում և նրանից կազմված բառերում:
Մի շարք բառերում ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով:
Օրինակ
Օրինակ՝ առաջ, իջնել, որջ:
Բաղաձայնից առաջ խ է արտասանվում, բայց ղ է գրվում հետևյալ բառերում:
Օրինակ
Օրինակ՝ աղջիկ, կեղտ, կողպեք, քաղցր:
Ուշադրություն
Նավթ, ավտո, հարավ և դրանցով կազմված բառերում լսվող ֆ հնչյունը գրվում է վ տառով: Մնացած բոլոր դեպքերում բաղաձայնների գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար:
Ձայնավորների ուղղագրությունը բառասկզբում: Եվ-ի ուղղագրությունը
Տեսություն
Ձայնավորների ուղղագրությունը բառասկզբում: Եվ-ի ուղղագրությունը
Բառասկզբում է լսվելիս գրվում է է:
Օրինակ՝ էշ, էկրան:
Ուշադրություն
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը:
Բառասկզբում ե տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է յ+է:
Օրինակ՝ եղնիկ, ելակ
Բառասկզբում օ լսվելիս գրվում է օ:
Օրինակ՝ օճառ, օձ:
Ուշադրություն
Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:
Բառասկզբում ո տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է վ+օ:
Օրինակ՝ ոսկի, ոզնի:
Բառասկզբում ը լսվելիս գրվում է ը:
Օրինակ՝ ընձուղտ, ընկույզ:
Բառասկզբում սկ, ստ, սպ, զբ, շտ, զգ բաղաձայններից առաջ լսվում է մի թույլ ը, որը չի գրվում:
Օրինակ՝ զգաստ, սպիտակ, սկսել, զբաղվել, շտապ, ստուգել:
Բառամիջում և առանձին յէվ կամ էվ լսելիս գրում ենք և տառով:
Օրինակ՝ արև, տերև:
Վանկ
Եթե բարձրաձայն կարդանք այս բառերը, կնկատենք, որ «գիրք» բառը արտասանեցինք միանգամից, մի շնչով: Սակայն մյուս երկու բառերը չենք կարող արտասանել միանգամից, մի շնչով: «Ոզնի» բառը արտասանվում է երկու, իսկ «պատուհան» բառը՝ երեք շնչով:
Բառի այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտասանվում է մեկ շնչով, կոչվում է վանկ:
Վանկերի քանակը բառի մեջ պայմանավորված է նաև ձայնավորների քանակով:
Յուրաքանչյուր վանկ ունի մեկ ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար:
Նը-կար, սա-նըր, գըլ-խարկ, կա-տու, նա-պաս-տակ:
Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է:
Մեկից ավելի վանկ ունեցող բառերը կոչվում են բազմավանկ:
Թի-թեռ, բազ-մոց, առ-յուծ, մա-տիտ:
Բազմավանկ բառերը լինում են երկվանկ, եռավանկ, քառավանկ և այլն:
Այսպես. երկու վանկ ունեցող բառերին անվանում են երկվանկ բառեր, երեք վանկ ունեցող բառերին՝ եռավանկ բառեր և այլն:
Առանց ձայնավորի վանկ չի կարող լինել: Բառի մեջ որքան ձայնավոր կա, այնքան էլ վանկ կա:
Տողադարձ
Պատահում է, որ բազմավանկ բառը տողում չի տեղավորվում, և մենք ստիպված ենք լինում նրա մի վանկը կամ վանկերի մի մասը տեղափոխել հաջորդ տողը, այսինքն՝ տողադարձ կատարել:
Ահա այստեղ է, որ մեզ օգնության են գալիս տողադարձը, տողադարձի կանոնները:
1. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը չպետք է սկսվի ձայնավորով:
2. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը պետք է սկսվի միայն մեկ բաղաձայնով:
Օրինակ
Գա-զար, բա-ժակ, փու-չիկ, քա-նոն, կա-պույտ, մա-տիտ, կա-ղամբ, հանձ-նել, կար-միր և այլն:
Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը տողադարձելիս կամ վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է:
Օրինակ
Նը-կար, մըկ-րատ, գըն-դակ, վը-տակ, գըլ-խարկ, խըն-ձոր, կը-րակ, լը-ճակ և այլն:
Առարկա, գործողություն, հատկանիշ
Ի՞նչ (ինչե՞ր), ո՞վ (ովքե՞ր) հարցերին պատասխանող բառերը ցույց են տալիս առարկա:
ի՞նչ - խնձոր, ինչե՞ր - խնձորներ, ո՞վ - զինվոր, ովքե՞ր - զինվորներ:
Եթե նկատեցիր, առարկա ցույց տվող բառերից միայն մարդկանց անուններն ու անվանումներն են պատասխանում ո՞վ, ովքե՞ր հարցերին:
Առարկա ցույց տվող մնացած բոլոր բառերը, այդ թվում և կենդանիների անվանումները, պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր հարցերին:
ո՞վ - մայր
ովքե՞ր - աղջիկներ
ի՞նչ - վերմակ
ինչե՞ր - սփռոցներ
Առարկա ցույց տվող բառերից շատերը այնպիսի առարկաներ են ցույց տալիս, որոնք մենք կարող ենք ձեռք տալ, շոշափել (նուռ, մանուշակ, կատու): Սակայն կան այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները անհնար է շոշափել (վախ, ուրախություն, զարմանք):
Երգել, կարդալ, խաղալ բառերը ցույց են տալիս այն գործողությունները, որոնք կատարում է երեխաներից յուրաքանչյուրը:
Ի՞նչ է անում, ի՞նչ է լինում հարցերին պատասխանող բառերը ցույց են տալիս գործողություն:
Արմենը վազում է (ի՞նչ է անում): Աշնանը խաղողը հասնում է (ի՞նչ է լինում): Օրը մթնում է (ի՞նչ է լինում):
Եթե հարցնեն, թե ինչ է պատկերված, կպատասխանենք խնձոր: Բայց չէ՞ որ խնձորները տարբեր են լինում՝ կարմիր կամ դեղին, համեղ կամ անհամ, հյութեղ, հասուն և այլն: Ճիշտ այդպես էլ անձրևները լինում են հորդառատ, գետերը՝ վարար, շենքերը՝ բարձրահարկ և այլն:
Ահա այսպես ամեն առարկա, լինի դա մարդ, կենդանի թե անշունչ մի իր, ունի իր հատկությունները՝ հատկանիշները:
Ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը հատկանիշ ցույց տվող բառեր են:
կարմրաթուշ խնձոր, հյութալի խնձոր, համեղ խնձոր բառակապակցություններում կարմրաթուշ, հյութալի, համեղ բառերը ցույց են տալիս, թե ինչպիսին է խնձորը:
Մեծատառի գործածությունը
Դու, իհարկե, գիտես, որ բոլոր մարդիկ ունեն իրենց անունը, ազգանունը, հայրանունը, որոնք գրվում են մեծատառով: Բոլոր գետերը, լճերը, լեռները, քաղաքներն ու գյուղերը նույնպես ունեն իրենց անունները:
Ուշադրություն
Եթե առարկան ունի իր հատուկ անունը, ապա այն գրվում է մեծատառով:
Այսպիսով, միևնույն տեսակի առարկաներից միայն մեկին տրվող անունները գրվում են մեծատառով:
Օրինակ
Մեղրի, Արագած, Երևան, Վահե, Արմինե:
Այդպիսի անուններ տրվում են մարդկանց, աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն:
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունները գրվում են փոքրատառով:
Օրինակ
աղջիկ, տղա, սար, քաղաք, գյուղ:
ԲԱՌ
Ինչո՞վ են տարբերվում ծառ, ածռ և ռծա հնչյունակապակցությունները: Դրանք տարբերվում են նրանով, որ երկրորդն ու երրորդը ոչինչ չեն նշանակում, իսկ առաջինը՝ ծառ-ը ունի որոշակի իմաստ և հանդիսանում է մեզ բոլորիս քաջ ծանոթ առարկայի անվանումը:
Բառը հնչյունների այնպիսի կապակցություն է, որն իմաստ ունի:
Օրինակ
կատու, նարինջ, գազար, գիրք և այլն:
Հոմանիշ բառեր
Հայոց լեզուն շատ հարուստ է բառերով, այնքան հարուստ, որ հաճախ կարող ենք նույն նշանակությամբ տարբեր բառեր օգտագործել:
Օրինակ
Մառախուղը պատել է քաղաքը:
Մշուշը պատել է քաղաքը:
Մեգը պատել է քաղաքը:
Նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերը կոչվում են հոմանիշ բառեր:
Ինչքա՜ն միապաղաղ և անգույն կլիներ մեր լեզուն, եթե չլինեին հոմանիշ բառերը, որոնք զարդարում են խոսքը, դարձնում բազմազան, գեղեցիկ, բարեհունչ:
Օրինակ
Առվակը մեկ կարող է քչքչալ, մերթ՝ կարկաչել, մերթ՝ խոխոջալ:
Դու քո սիրելի շնիկին շոյում ես, փաղաքշում, գուրգուրում:
Եթե ուզում ես, որ ընկերներդ ու բարեկամներդ հիանան քո գեղեցիկ ու հարուստ խոսքով, դու պիտի ոչ միայն իմանաս շատ ու շատ հոմանիշ բառեր, այլև օգտագործես դրանք և՛ խոսելիս, և՛ գրելիս:
Հականիշ բառեր
Ի՜նչ տարբեր են այս ծիծաղաշարժ ծաղրածուները՝ ուրախ և տխուր, նիհար և գեր:
:
Հակառակ իմաստ ունեցող բառերը կոչվում են հականիշ բառեր:
Արմատ և ածանց
Նկարին նայելով տեսնում ենք, որ արև արմատից ստացվում է արևային, արևելք, արևաշող, արևոտ բառերը:
Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Նրա վրա կառուցվում են այլ բառեր:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բառերի մեջ արմատի վերջում կամ սկզբում կարող են լինել մասնիկներ, որոնք փոխում են բառի իմաստը: Դրանք կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, համ-անհամ, խմոր-խմորեղեն:
Բարդ բառեր
Զգեստ + պահարան = զգեստապահարան
Զգեստ և պահարան բառերը միացել ու կազմել են մի նոր բառ, որը ո՛չ զգեստ է նշանակում, ո՛չ պահարան, այլ բոլորիս լավ ծանոթ, ամենօրյան օգտագործման առարկա՝ զգեստապահարան:
Այս բառը կազմված է զգեստ և պահ արմատներից:
Այսպիսով.
Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ գետաձի, բազկաթոռ, ժամացույց, արևածաղիկ:
Պարզ, բարդ և ածանցավոր բառեր
՝
Նկարներում տեսնում ենք ոսկի, վարդ և տանձ: Տրված պատկերների անունները պարզ բառեր են:
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Ոսկի բառից կարող ենք ստանալ ոսկեղեն, վարդ բառից՝ վարդենի, իսկ տանձ բառից՝ տանձենի:
Դժվար չէ նկատել, որ, օրինակ, տանձենի բառում բացի տանձ արմատից առկա է նաև ենի մասնիկը: Ճիշտ այդպես էլ ոսկի և վարդ բառերին համապատասխանաբար ավելացել են եղեն, ենի մասնիկները:
Հենց այդ մասնիկներն են, որ կցվելով պարզ բառերին, փոփոխել են նրանց իմաստը, նոր բառեր են կազմել:
Այդ մասնիկները կոչվում են ածանցներ:
Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր:
Օրինակ՝ ուրախ-ուրախություն, թագ-թագավոր, գլուխ-անգլուխ:
Դիտարկենք մեկ այլ օրինակ:
Թեյ + աման = թեյաման:
Թեյ և աման բառերը միացել ու կազմել են մի նոր բառ, որը ո՛չ թեյ է նշանակում, ո՛չ աման, այլ բոլորիս լավ ծանոթ ամենօրյա օգտագործման մի առարկա՝ թեյաման:
Այսպիսով, այս բառը կազմված է թեյ և աման արմատներից (պարզ բառերից):
Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ էջանշան, հացթուխ, տերևաթափ, աստղազարդ, մայրաքաղաք և այլն:
Բառակապակցություն
Մկրատ վարդ բաճկոն
Տրված բառերից յուրաքանչյուրն ունի իր հատկանիշը, օրինակ՝ սուր մկրատ, բուրավետ վարդ, դարչնագույն բաճկոն:
Երկու բառերի միացությունը, որն իմաստ է արտահայտում, բառակապակցություն է:
բուրավետ, սուր, դարչնագույն, վարդ, մկրատ, բաճկոն բառերից յուրաքանչյուրն ունի իր իմաստը:
Սակայն բուրավետ և վարդ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ բուրավետ վարդ:
Սուր և մկրատ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ սուր մկրատ:
Դարչնագույն և բաճկոն բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ դարչնագույն բաճկոն:
Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:
Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դնում ենք վերջակետ:
Նախադասության անդամներ
Երկնքում փայլում են աստղերը:
Այս նախադասությունը կազմված է երկնքում, փայլել, աստղերը բառերից, որոնք կոչվում են նախադասության անդամներ:
Նախադասության կազմի մեջ մտնող բառերը կոչվում են նախադասության անդամներ:
Առած-Ասացվածք
Գիտե՞ս, որ ժողովրդական առած-ասացվածքները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկային բարքերի, փոխհարաբերությունների, կենցաղային ամենաբազմազան երևույթների վերաբերյալ:
Առած-ասացվածքների միջոցով բացահայտվում են ժողովրդի վերաբերմունքը չարի ու բարու նկատմամբ, առածներով ուսուցանվում են դարերի փորձությունն անցած իմաստությունները, մարդկային հարաբերությունները կարգավորող վարք ու բարքի կանոնները, ձաղկվում են հոռի երևույթները և խրախուսվում լավն ու բարին:
Այբուբեն: Տառանուններ
Տառերի ընդունված շարքը կոչվում է այբուբեն:
Հայերենի այբուբենն ունի 36 հնչյուն, որոնք գրվում են 39 տառով:
Բոլոր լեզուների այբուբենների յուրաքանչյուր տառ ունի իր անունը, որը կոչվում է տառանուն:
Յուրաքանչյուր տառին պատկանում է մեկ կամ ավելի հնչյուն:
Տառանուններ՝
Հնչյուն և տառ
Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից:
Օրինակ
Այսպես. հ ա ց - հաց
Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում:
Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:
Յուրաքանչյուր տառ նշում է որևէ հնչյուն:
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոտք, ոսպ:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէ. ելակ, երամ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվ, յէվ. հարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ման(ը)ր:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (5 հնչյուն, 4 տառ), ձնծաղիկ` (8 հնչյուն,
Բաղաձայն հնչյունների ուղղագրությունը
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են ստեղծվում:
Ուշադրություն
Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
Սովորաբար բաղաձայնները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Սակայն ոչ բոլոր բաղաձայն հնչյունների գրությունն է համապատասխանում արտասանությանը:
Այսպես. մի շարք բառերում ր-ից, մ-ից և ձայնավորներից հետո լսվող փ-ն գրվում է բ տառով:
Օրինակ
Օրինակ՝ ուրբաթ, շաբաթ, համբուրեց, դարբին, Գաբրիել:
Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով:
Օրինակ
Օրինակ՝ օգնել, ձագար, երգ, մարգարիտ, անգամ:
Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:
Օրինակ
Օրինակ՝ արդուկ, բուրդ, մարդ, ընդունակ, խնդիր:
Ր-ից և ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում ձ տառով:
Օրինակ՝ արձան, բարձր, վարձ, դեղձ:
Ուշադրություն
Ձայնավորից հետ ց հնչյունը գրվում է ձ տառով միայն օձ բառում և նրանից կազմված բառերում:
Մի շարք բառերում ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով:
Օրինակ
Օրինակ՝ առաջ, իջնել, որջ:
Բաղաձայնից առաջ խ է արտասանվում, բայց ղ է գրվում հետևյալ բառերում:Օրինակ՝ աղջիկ, կեղտ, կողպեք, քաղցր:
Նավթ, ավտո, հարավ և դրանցով կազմված բառերում լսվող ֆ հնչյունը գրվում է վ տառով: Մնացած բոլոր դեպքերում բաղաձայնների գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար:
Ձայնավորների ուղղագրությունը բառասկզբում: Եվ-ի ուղղագրությունը
Բառասկզբում է լսվելիս գրվում է է:
Օրինակ՝ էշ, էկրան:
Ուշադրություն
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը:
Բառասկզբում ե տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է յ+է:
Օրինակ՝ եղնիկ, ելակ
Բառասկզբում օ լսվելիս գրվում է օ: Բառասկզբում սկ, ստ, սպ, զբ, շտ, զգ բաղաձայններից առաջ լսվում է
մի թույլ ը, որը չի գրվում:
Բառասկզբում ը լսվելիս գրվում է ը:
Օրինակ՝ օճառ, օձ: Օրինակ՝ ընձուղտ, ընկույզ: Օրինակ՝ զգաստ, սպիտակ, սկսել, զբաղվել,:
: շտապ, ստուգել
: Բառամիջում և առանձին յէվ կամ էվ լսելիս գրում ենք և տառով
Օրինակ՝ արև, տերև
Ուշադրություն
Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:
Բառասկզբում ո տառը երկու հնչյունի նշան է և կարդացվում է վ+օ:
Օրինակ՝ ոսկի, ոզնի: