СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էջմիածին(Վաղարշապատ)

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էջմիածին(Վաղարշապատ)»

Էջմիածին(Վաղարշապատ)

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ[3]:

1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։

Էջմիածին քաղաքի դրոշը պատկերային, գունային համակցությամբ նշան է։ Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը ներկված շականակագույնով։ Առաջին շերտում դեղին գույնով պատկերված են խաղողի վազեր, որոնք վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված ամրոցով։ Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով ներկված կապույտով, որի մեջ՝ վերևի մասում, հայերեն մեծատառերով գրված է «Էջմիածին» բառը։ Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ նարնջագույն վանդակների միջոցով խաչաձև թվով երեք պատկերներ են։ Երրորդ շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ պատով, ներառում է մանուշակագույն և կապույտ գույների համակցությամբ կիսաշրջանակներով արտահայտված խաչաձև պատկեր՝ եզրերում հրեշտակներ։ Չորրորդ շերտը, որը հանդիսանում է զինանշանի կենտրոնը, կապույտ գույնի մեջ նարնջագույնով պատկերում է հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։ Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է կաթողիկոսանիստ լինելը