Просмотр содержимого документа
«Եկեղեցին մեր կյանքում»
Եկեղեցի ասելով ի՞նչ եք պատկերացնում:Եկեղեցին` ըստ Քրիստոսի, այն է «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»: (Մատթ. 18:20): Իսկ Աստծո ներկայությամբ նրանք բարի են, քանի որ Աստված բարի է: Եկեղեցուց ընդամենը մի բան է ակնկալվում` բարի լինել և բարիք տարածել: Այսօր կան որոշ բացթողումներ, որոնք խորհրդային տարիների հետևանք են, սահմանափակումների պատճառով մարդիկ կրոնից հեռացել են: Ի՞նչ դեր ունի եկեղեցին ձեր կյանքում:Ես քրիստոնյա եմ, և Եկեղեցին հոգևոր կենտրոն լինելուց բացի՝ ունի նաև ազգային նշանակություն: Քաղաքակրթության մեջ մեր դերն ու նշանակությունն ամրապնդելու համար պարտավոր ենք հատուկ ջանք գործադրել: Եկեղեցին դարեր շարունակ պահպանել է մեր ազգային դիմագիծը, լեզուն, մշակույթը: Բոլորին հայտնի է, որ հայկական հոգևոր մշակույթն աշխարհում ամենաբարձր մակարդակի է: Երբ կարողանանք պահպանել մեր ազգային դիմագիծը, համարձակ կարող ենք ասել, որ քրիստոնյա ազգ ենք: Աղանդների ազատ գործունեության համար շատերը մեղադրում են հայ եկեղեցուն: Ի՞նչ կասեք այդ մասին: Այս հարցին վերաբերում եմ ծայրաստիճան խիստ: Հիշենք սուրբգրային այն հատվածը, երբ Հիսուս տեսավ, որ Աստծո տունը վերածվել է շուկայի. «Եվ չվանից մի խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև՝ ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց: Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք և իմ Հոր տունը վաճառատան մի վերածեք»: (Հովհ. 2:15-17): Աղանդները նպատակ ունեն մեր ազգային դիմագիծը քայքայել: Այդ դեպքում եկեղեցին պարտավոր է պայքարել: Անտեսելy վերածվում 1 անտարբերության: Եթե հովիվն իր ոչխարներին թողել է գայլերին, ուրեմն ճշմարիտ հովիվ չէ: Ժողովուրդy հոգեպես և բարոյապես այնքան բավարարված պետք է լինի եկեղեցուց, որ աղանդների կարիք չունենա: Ինչպիսի՞ն է Ձեր և Աստծո փոխհարաբերությունը: Շատ պատճառներով մարդիկ հեռու են եկեղեցուց և չգիտեն, որ Աստված մեզ հետ է: Առաքյալների հետ Քրիստոս նավակով գնում էր, փոթորիկ եղավ, և խուճապահար եղած աշակերտներն արթնացրին քնած Հիսուսին և ասացին. «Վարդապետ, Վարդապետ, ահա կորչում ենք»: Եվ Նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկահույզ կոհակներին, և նրանք հանդարտվեցին, և խաղաղություն տիրեց: Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»: (Ղուկ. 8:24-25): Եկեղեցին մեզ հետ է, մարդիկ պիտի հավատան, վստահեն: Հանուն Աստծո ամեն մեկն իր առաքելությունն ունի: Կյանքիս օրինակով ասեմ, որ իմ առաջ ճանապարհներ են բացվել, որոնք չէի նախատեսել: Աստված ինձ առաջնորդում է, որ գնամ տարբեր ուղղություններով, որովհետև նպատակը լույսն է , այդ լույսով եմ առաջնորդվում: Շատ հետաքրքիր արտահայտություն եմ լսել լուսահոգի Հայր Զավենից: Մի առիթով նա ասաց, որ Աստված բոլորի հետ հանդիպում է, մեկի աչքերին է նայում, մյուսի ուսին է ձեռքը դնում… Բոլորին հայտնվում է, մնում է, որ տեսնենք: Քրիստոս ասում է. «Ահավասիկ ես դռան առջև եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ» (Հայտն. 3:20): Թե ինչքանով կհաջողվի մեր փոխհարաբերությունը, կախված է մեզանից: Տարիների ընթացքում ավելի եմ մոտենում Աստծուն: Վերջին շրջանում բավական լուրջ փորձություններ, դժվարություններ եմ ունեցել, բայց չեմ կորցրել հոգեկան խաղաղությունս: Դրա պատճառը, հավանաբար, իմ համոզմունքի հասունությունն է: Ընդամենն առաջնորդվում եմ «Տերունական աղոթք»-ով: Աղոթքի ժամանակ ասում ենք. «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր»: Կարծում եմ, որ այդ հացը հոգևոր հացն է: Նույնիսկ հակասական իրավիճակներում էլ խնդրում ենք, որ Տերը մեզ օգնի դասեր քաղել կատարվածից կամ հայցում ենք Նրա կամքը: Այսքանից հետո բազում խնդրանքներն ավելորդ են: Կարծում եմ, հիմա էլ դատաստանի օրն է: Մեր հոգու խաղաղությունը կախված է հենց այդ դատաստանից: Եթե բարիք ենք գործում, խաղաղվում ենք, լուսավորվում և շփվում Աստծո հետ: Իսկ եթե չարանում ենք, սկսում արդարանալ, մեջքով կանգնում դեպի լույսը, կորցնում մեր խաղաղությունը, ապա մենք մեզ ենք վնասում: Աստծուն ոչ ոք չի կարող վնասել: Այս կյանքում ի՞նչ առաքելություն ունի յուրաքանչյուր մարդ:Ամեն դեպքում մարդն էլի մարդ է մնում՝ իր թուլություններով հանդերձ: Անգամ Հիսուս Գեթսեմանի պարտեզում խնդրեց. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես ես եմ կամենում, այլ` ինչպես դու» (Մատթ. 26:39): Մարդը միշտ փորձության է ենթարկվում, բայց կարող է միշտ էլ զղջալ: Հիշենք փարիսեցուն և մաքսավորին: Վերջինս իր անկեղծ զղջմամբ ներում ստացավ: Շատերը եկեղեցի են գնում մոմ վառելու և սահմանափակվում են այդքանով: Եթե դա օգնում է հոգեպես թեթևանալ` լավ է: Եթե դա ձևական բնույթ է կրում՝ արդեն ճիշտ չէ: Նույնը վերաբերում է ձևական պահեցողությանը: Դրանք Աստծուն մերձենալու ճանապարհներ են, սակայն յուրաքանչյուր քրիստոնյայի համար կա մի նպատակ՝ բարություն անել: Աշխատում եմ այնպես ապրել, որ Աստծուն հաճո լինեմ: Աշխատում եմ փորձությունների ժամանակ չընդվզել Աստծո դեմ: Կապ չունի, թե մարդն ինչ շնորհներով է օժտված: Յուրաքանչյուրը պիտի պարտաճանաչ լինի, ջերմ` մարդկային փոխհարաբերություններում: Պարտադիր չէ համաշխարհային ճանաչում ունենալ, իբրև թե առաքելություն ունես աշխարհում: Կտակարանից գիտենք, որ մի անգամ Հիսուսի մոտ բերեցին անդամալույծին. «Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդիներկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը,- ասաց նա անդամալույծին,- քեզ եմ ասում, վեր կաց, առ քո մահիճը և գնա քո տունը»: Եվ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը` բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան»: (Մարկ. 2:10-11): Անդամալույծն անգամ առաքելություն ուներ: Նա պիտի բժշկվեր, որ մարդիկ տեսնեին Աստծո փառքը:
Share1
Դիտվել է 796 անգամ:
« Վերադառնալ ցանկ