Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն։
Հացահատիկային բույսերի ազգակիցներ
Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։
Բրածո բույսեր
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր։ Դրանք օգտագործվում են ապարների հասակի որոշման, նստվածքակուտակման պայմանների բացահայտման, ցամաքային ու ծովային հասակակից ապարների համադրման, հնակլիմայի վերականգնման նպատակով։
Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքըրքրություն ներկայացնող էնդեմիկներից են Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն։ Մնացորդային բույսերի մեծ մասը՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիյյակը, սովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը և այլն։
Մշակաբույսերի վայրի ազգակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն։
Հացահատիկային բույսերի ազգակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում։ Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտաու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։
Բրածո բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր։ Դրանք օգտագործվում են ապարների հասակի որոշման, նստվածքակուտակման պայմանների բացահայտման, ցամաքային ու ծովային հասակակից ապարների համադրման, հնակլիմայի վերականգնման նպատակով։
ՀՀ տարածքում բրածո բույսերի մնացորդներ կան Տավուշի և Կոտայքի մարզերում, Երևանի շրջակայքում (Մուշավան, Արգիշտի)՝ պալեոգենի նստվածքներում։ Դրանց համալիրներն աչքի են ընկնում իրենց հազվագյուտ տեսակային կազմի բազմազանությամբ և առատությամբ։ Շիրակի (Սարիար գ.), Սյունիքի (Ագարակ, Սիսիան ք-ներ, Նոր Արևիկ, Լիճք գ-եր և այլն), Գեղարքունիքի (Գավառ ք.) մարզերի՝ պլիոցենի նստվածքներում հայտնաբերվել են մերկասերմ և ծածկասերմ բույսերի, դիատոմային ջրիմուռների և այլ մնացորդներ։ ՀՀ-ում մինչ այժմ հայտնի բրածո ֆլորաներից ամենաերիտասարդը Նուռնուսինն է (Կոտայքի մարզ)՝ ներկայացված լավ պահպանված եղեգի կոճղարմատներով, իսկ ամենահինը՝ Ջերմանիսինը (ՀՀ Արարատի մարզի տարածքում, այժմ՝ ապաբնակեցված), որն ընդգրկում է մեզոզոյան դարաշրջանի պտերների և ասեղնատերևավորների մնացորդներ։