СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երկու հանճարեղ հայերը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Երկու հանճարեղ հայերը»

Ձեր հմտալից եւ խորիմաստ դասախօսութիւնները օգնեցին մեզ խոր հայեացք նետել այն երաժշտութեանը, որը ցարդ մեզ համար գրեթէ փակ էր, եւ որը կարող է շատ բան սովորեցնել մեզ` արեւմուտցիներիս: Դուք անգնահատելի ծառայութիւն մատուցած կլինէք արդի գիտութեանը, եթե հրապարակէք Ձեր աշխատութիւնները, եւ ես անչափ ուրախ կլինեմ, եթէ կարողանամ օժանդակել Ձեզ այդ գործում:

Օսկար Ֆլայշեր, գերմանացի երաժշտագետ





Գերազանցորեն նա գործի՞չ է, ազգագրագե՞տ, գիտնակա՞ն, թե՞ կոմպոզիտոր: Չնայած, որ Կոմիտասը երևան է եկել իբրև հեղինակ հայկական երգերի մշակումների, ես պնդում եմ, որ նախ և առաջ նա կոմպոզիտոր է: Նրա ճանապարհը միակ ճիշտ ուղին է, որ պիտի ընտրեր այդ մարդը, որ հսկայական նպատակ ուներ – գտնել այն ներդաշնակային և բազմաձայն (պոլիֆոնիկ) ոճը, որ իրենց էությամբ իսկական հայ ժողովրդական երգին համապատասխան են:

 

Թոմաս Հարտման, կոմպոզիտոր







Վանքում ապրում էր հին միաբանական խցերից մեկի մեջ, երկրորդ հարկը կազմող մի սենյակում:
Չնայելով որ նրա սենյակը զարդարուն էր գորգերով ու նկարներով, բայց ինքն՝ արվեստագետն ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում և չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:

Գարեգին Լևոնյան, գրականագետ, արվեստաբան





Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

Հրաչյա Աճառյան, լեզվաբան





Մի որևէ երգ սովորեցնելու համար նա ամեն կերպ աշխատում էր բազմակողմանի ճանապարհով բացատրել նյութի բովանդակությունը. օրինակ, եթե պետք է սովորեցներ «Հորովել» երգը, նա սկսում էր վերլուծել այդ երգը, նկարագրել ռանչպար գյուղացու վիճակը, ….որն իր ցավերն է պատմում եզանը և աղերսում նրան, որ նա օգնի իրեն հերկեն, ցանեն, կալսեն ու պարտքը տան պարտատերին: Երգի բովանդակությունը բազմակողմանի կերպով բացատրելուց հետո Կոմիտասը մոտենում էր դաշնամուրին, նվագում և մեղմ ձայնով երգում:

Վարշամ Փարսադանյան



  • Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։

Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ:

Փանոս Թերլեմեզյան







  • Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց այդ թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

Ավետիք Իսահակյան[11]