ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԹԻՎ 1
Երկրաչափություն ՏԱՐԲԵՐԱԿ I
VIII դասարան ____________________________________________
1. ABCD քառանկյան անկյունագծերը հատվում են O կետում: Նշվածներից
ո՞ր դեպքում ABCD քառանկյունը զուգահեռագիծ է. (0,6)
ա) AB || CD և BC = AD բ) AB = BC և CD = AD
գ) AB || CD և AC = BD դ) AO = OC և BO = OD
2. Նշվածներիցը ո՞րը տեղի չունի ցանկացած շեղանկյան դեպքում. (0,6)
ա) Բոլոր կողմերը հավասար են:
բ) Անկյունագծերը հավասար են:
գ) Անկյունագծերը հատման կետում կիսվում են:
դ) Անկյունագիծը կիսում է շեղանկյան անկյունը:
3. Նշվածներից ո ՞րն է սխալ. (0,6)
ա) Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով տարված
շառավիղին:
բ) Լարի միջնակետով անցնող շառավիղն ուղղահայաց է լարին:
գ) Կիսաշրջանագծից մեծ AB աղեղի աստիճանային չափը հավասար է
AOB կենտրոնական անկյանը:
դ) Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա նա հենվում է:
4. Նշվածներից ընդգծել այն քառանկյունն, որի անկյունագծերը հատման
կետում չեն կիսվում. (0,6)
ա) քառակուսի բ) ուղղանկյուն գ) ուղղանկյուն սեղան դ) շեղանկյուն
5. Համաչափության քանի ՞ առանցք ունի քառակուսին. (0,6)
ա) 1 բ) 2 գ) 3 դ) 4
6. Քանի ՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունն, եթե նրա յուրաքանչյուր
անկյուն հավասար է 108°. (0,6)
ա) 5 բ) 6 գ) 8 դ) 9
7. Պատկերել այնպիսի պրիզմա, որն ունի 6 նիստ: Քանի ՞ կող և քանի ՞
գագաթ ունի այդ պրիզման: (0,7)
Պատ.`
8. MNEK քառանկյան մեջ MN||EK, NKE = 55°, MKE = 80° և KNE = 25° :
Ապացուցել, որ MNEK –ն զուգահեռագիծ է: (1)
9. O կենտրոնով շրջանագծից դուրս վերցված M կետից շրջանագծին
տարված են MN շոշափող և շրջանագծի կենտրոնով անցնող հատող:
Գտնել շոշափողով և հատողով կազմված անկյունը, եթե MO = 2NO : (1)
Պատ.`
10. O կենտրոնով և AB տրամագծով շրջանագծի վրա վերցված N կետը
AB աղեղը տրոհում է 2:7 հարաբերությամբ` հաշված A կետից: Գտնել
ABN եռանկյան անկյունները: (1,5)
Պատ.`
11. Ուղղանկյուն սեղանի բութ անկյունը 135° է, իսկ փոքր սրունքը` 12սմ:
Սեղանի փոքր անկյունագիծն ուղղահայաց է սրունքին: Գտնել սեղանի
ա) սուր անկյունը, բ) մեծ հիմքը, գ) միջին գիծը: (0,7 + 0,7 + 0,8)
Պատ.` ա)
բ)
գ)