СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ես և շրջակա աշխարհը առարկայի դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Երկրորդ դասարանի դասի պլան՝ ֆինանսական բաղադրիչով

Просмотр содержимого документа
«Ես և շրջակա աշխարհը առարկայի դասի պլան»

Առարկա Ես և շրջակա աշխարհը

Դասարան Երկրորդ

Դասանյութ

Ինտեգրվող թեմա

Նպատակը

Սննդամթերքի ոչ ճիշտ օգտագործման վտանգների գիտակցում և դրանցից խուսափելու միջոցների ճանաչում։

Ֆ/բ Ճիշտ գնումներ կատարել , վճարումներ անել ու մանրը ստանալ։

Ակնկալվող արդյունքները սովորողները

  • կիմանան սննդամթերքի ոչ ճիշտ օգտագործման վտանգները և դրանցից խուսափելու միջոցների մասին

  • կկարողանան համեմատել ապրանքները՝ ըստ տարբեր չափանիշների

  • կգիտակցեն գումար հաշվելու և գնումներից հետո վերահաշվելու սովորության կարևորումը։

Խթանման փուլ

Ստեղծել խնդրահարույց իրավիճակ․ գրատախտակին ամրացնել տարբեր նկարներ։



Ավտոմեքենա կենդանի մարդ թռչուն ծառ



-Ի՞նչ ընդհանրություններ կան այս նկարների միջև։

Սովորողների պատասխանները լսելուց հետո ընդհանրացնել, որ այս բոլորը անհրաժեշտ են աշխատելու, ապրելու , սնվելու համար։

Մտագրոհի մեթոդով պարզել, թե երեխաները ինչ են հասկանում սնունդ ասելով․



ձկնեղեն հացեղեն բանջարեղեն

սնունդ

քաղցրավենիք

միրգ

կաթնամթերք

կարագ

մսեղեն ջուր





Առաջադրել հետևյալ բնույթի հարցեր և քննարկել․

  • Ինչու՞ ենք մենք ուտում։

  • Մթերք գնելիս ի՞նչ է պետք հաշվի առնել։

  • Ի՞նչ է նշանակում առողջ սնունդ։

  • Ո՞րն է ձեր սիրելի ուտելիքը։

Իմաստի ընկալման փուկ

Խնձոր, ընկույզ, բուսայուղ, երշիկ, գազար, աղ , հաց

Պանիր, քաղցրավենիք, սաքարավազ, ձեթ, հաց, միրգ, ըըըըըմսեղեն, ջուր

Կաթ, հյութ, դդում, կարագ, հացեղեն, ջուր

Միս, հյութ, ձուկ, յոգուրտ, հաց , ջուր

Դասարանը բաժանել հինգ հոգանոց խմբերի։ Խմբերը կազմում են սննդային բուրգեր,



Աշխատանքը ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները։ Կարելի է կազմակերպել բանավեճ։

Խաղ

Խաղում են նույն խմբերով։ Յուրաքանչյուր խմբի տալ 900 դրամ և զամբյուղներ։ Վաճառասեղանին դնում ենք տարբեր սննդի նկարներ և գնապիտակների վրա գրում գները։ Խմբերից ընտրում ենք երկու վաճառող, որոնք կարողանում են արագ հաշվումներ կատարել։

Խմբերը գնումներ են կատարում՝ ընտրելով առաջին անհրաժեշտության սննդամթերքները, վճարում են և ստանում մանրադրամը։

Խաղի ավարտին հնարավորություն տալ խմբերին ներկայացնել իրենց գնումների անհրաժեշտությունը և ըստ այդմ էլ ընտրել հաղթող թիմ։

Կշռադատման փուլ

Անդրադարձ

Լրացնել T աձև աղյուսակը



Ի՞նչ գիտեի Ի՞նչ նոր բան սովորեցի