СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ես իմ անուշ Հայաստանի

Нажмите, чтобы узнать подробности

Ես իմ անուշ Հայաստանի

Просмотр содержимого документа
«Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:



Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:



Ու՛ր ել լինեմ- չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չ՛եմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,

Ինչքան էլ սու՛ր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-

Էլ՛ի ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում:



Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ես իմ Մասիս սարն եմ սիրում: