Եվգենի Բայբուրդյանի ներդրումը հայագիտության ասպարեզում
Հնագետ, կովկասագետ-արևելագետ, հայագետ Եվգենի Արտեմի Բայբուրդյանը Ծնվել է 1898թ Ռուսաստանում՝ Դոնի գետաբերանին հիմնված Նոր Նախիջևան, այժմ Դոնի Ռոստով քաղաքում։ Նրա մասին կենսագրական տվյալները շատ չեն և սահմանափակվում են մի քանի համառոտ տեղեկություններով: Ե. Բայբուրդյանը նախնական կրթությունից հետ 1918 թվականին ընդունվել է համալսարանի ինժեներաֆիզիկական ֆակուլտետը, իսկ 1920 թվականին անցել է Դոնի հնագիտական ինստիտուտ։ 1922 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի հնագիտանան բաժնում, որը ավարտել է 1925 թվականին։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում մասնակցել է պեղումների տարբեր տարածաշրջաններում, ինչպես օրինակ՝ պրոֆեսոր Վասիլի Գորոդցցովի ղեկավարության տակ Կոստրոմայի, Վլադիմիրի և այլ մարզեր կազմակերպված հնագիտական արշավներներում: 1926 թվականին դարձել է ԽՍՀՄ ԿԸԿ-ին կից ԽՍՀՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի կովկասյան բաժնի գերհաստիքային ասպիրանտ։ Նույն թվականին Անդրկովկասում հնագիտական աշխատանքների անցկացման համար մեկնել է Հայաստան Հայկական ԽՍՀ թանգարանների հարցերով և հուշարձանների պահպանման բաժնի ենթակայության տակ։ Ապրել է Երևանում։ Եղել է հայաստանի պետական թանգարանի գիտական աշխատող, անադամակցել հայաստանի Հնությունների Պահպանման Պետական կոմիտեին: 1939 թվականի սեպտեմբերին Պիոտրովսկու և ղեկավարության ներքո մասնակցել է Կարմիր Բլուրի պեղումներին, աշխատել Շենգավիթում և այլ հնագիտական հուշարձաններում: 1930-ականներին ԽՍՀՄ-ում սկիզբ առած քաղաքական հետապնդումները չեն շրջանցել և նրան: Նրա մահվան մասին մի քանի վարկածներ կան: Հետմահու արդարացվել է:
Եվգենի Բայբուրդյանն իբրև հայագետ իր խոշոր ներդրումն ունեցավ այդ ասպարեզում՝ փորփրելով շատ վաղուց կորած անցյալը: Եվգենի Բանբուրդյանը հնագետ էր և նրա համար պատմությունը սկսվում էր ամենավաղից: Զերծ մնալով տարբեր և ոչ հաճախ արժանահավատ գրավոր աղբյուրներով առաջնորդվելուց, նա ինքը դարձավ և՛ աղբյուրագետ և՛ պատմագիր: Նրա և իր ժամանակակիցների կատարած աշխատանքները հսկայական ազդեցություն ունեցան հայ ժողովրդի մշակութային կյանքի վրա: Բայբուրդյանի կատարած հնագիտական պեղումները խիստ կարևոր եղան վիճահարույց հարցերի պատասխանման համար և ոչ պակաս կարևոր խնդիրների լուծման, ուղղորդման և հենց հնագիտության զարգացման համար: Ե. Բայբուրդյանի՝ Հայաստանում կատարած աշխատանքներից թերևս շատ կարևոր տեղ է զբաղեցնում Շենգավիթի պեղումները և նրա՝ բրոնզի դարին պատկանող այլ հուշարձանների հետ կատարված աշխատանքները, որոնցով հաստատուն հիմքեր դրվեցին շատ քննարկվող և նույնիսկ վերջին տասնամյակներում վեճերի առիթ հանդիսացող աշխարհի՝ բրոնզի դարի լուսաբանման համար: Հենց սկզբից էլ պարզ էր դարձել, որ հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ցեղերի պատմության, մշակույթի, կենցաղի, սովորույթների ուսումնասիրման հարցում մեծ նշանակություն ունեն մ.թ.ա. III-I հազարամյակի բրոնզեդարյան բնակատեղիները, դամբարանները: Հայկական լեռնաշխարհում իր բացառիկ տեղը գրաված բրոնզեդարի հարցերով զբաղվել են մի շարք ականավոր հնագետներ ու ազգագրագետներ: Դեռևս Ե. Լալայանի՝ Շենգավիթի ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ հին աշխարհի պատմության այս շրջափուլը վիթխարի նշանակություն ունի նախորդ և հետագա դարաշրջանների ուսումնասիրման համար: Դեռևս 1930-ականներին Ե. Բայբուրդյանի՝ վաղբրոնզեդարի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ գիտնականների առջև ծառացել է պատմության չուսումնասիրված մի հսկայական ժամանակաշրջան, որի լուսաբանման խնդրին ձեռնամուխ եղան մի շարք ականավոր գիտնականներ՝ հնագետներ ու ազգագրագետներ: Բրոնզեդարը համընդհանուր հետաքրքրություն առաջացրեց ոչ միայ հայ, այլև արտասահմանյան ուսումնասիրողների մոտ: Դեռևս խորհրդային շրջանում բրոնզեդարը ուսումնասիրելով էին զբաղված Ե. Բայբուրդյանը, Է. Խանզադյանը, Ս. Սարդարյանը, Տ. Խաչատրյանը, Եսայանը, Պետրոսյանը և ուրիշներ: Ներկայումս ևս շարունակվում են բրոնզեդարին պատկանող շատ հուշարձանների ուսումնասիրություններ, որոնց մասնակցում են նաև արտասահմանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների արշավախմբեր: Այն ժամանակվա ուսումնասիրողը կանգնած էր հսկայական խնդիրների առաջ: Նա չուներ ժամանակակից տեղեկա-տեխնոլոգիական հնարավորություններ, ավելին ստիպված էր աշխատել տնտեսապես քայքայման վիճակից մի կերպ դուրս եկող երկրում, այն էլ ստալինյան տանջալի ու հեղձուցիչ բռնությամբ տանջվող հասարակության մեջ: Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, թե որքան խորությամբ էին մոտենում իրենց առջև դրված խնդրին գիտնական-հետազոտողները, որոնք ոչ մի բանի առջև կանգ չառնելով ձգտում էին լրացնել պատմությունից դուրս մնացած կարևորագույն փուլերից մեկը՝ բրոնզի դարը, առանց որի անհնար է պատկերացնել մարդկային քաղաքակրթությունը: Դարաշրջանը թվագրվում է բրոնզով և անվանակոչվել է շենգավիթյան (Ե. հեղինակն է, իսկ վերջինս Բայբուրթյանի կողմից առաջարկվել է այս անվանումը, դարաշրջանին պատկանող ամենահայտնի բնակավայրերից մեկը՝ Շենգավիթը ուսումնասիրելուց հետո ), Այս մշակույթն ընդգրկել է շուրջ մեկուկես մլն ք.կմ տարածք՝ իր մեջ ընդգրկելով Հայկական լեռնաշխարհը, հարավ-արևելքում այն հասնում է Իրանական բարձրավանդակի հյուսիս-արմտյան շրջանները, հյուսիսում և հյուսիս-արևելքում Դաղստանին, Չեչնո-Ինգուշեթիային և անգամ մինչև հյուսիսային Օսեթիայի մի շարք շրջաններ: Սահմանները դեպի արևմուտք և հարավ արևմուտք հասնում է Սիրիա և Պաղեստին:1 Այսինքն ընդհանուր հայացքով Հյուսիսային Կովկասից մինչև Պաղեստին, Կենտրոնական Անատոլիայից մինչև Իրանի կենտրոնական շրջանները: Այս մշակութն Բայբուրդյանից և՛ առաջ և՛ հետո անվանվեց էնեոլիթ, ինչը միանգամայն սխալ է: Հարցը ոչ միայն տերմինների մեջ է, այն նրա, որ մի տերմինի փոխարեն մյուսի կիառումը փոխում է ժամանակը, մշակույթը, ամեն ինչ: Ե. Բայբուրթյանը, ով 1930-ականներին զբաղվում էր Շենգավիթի պեղումներով, եկավ այն եզրակացությանը, որ Շենգավիթը պատկանում է վաղ բրոնզե դարին և այս մշակույթը անվանեց շենգավիթյան:2 Սարդարյանից հետո բուն Շենգավիթով զբաղվող Է. Խանզադյանը3 և 2004թ-ից առ այսօր այդ հնավայրի պեղումներով զբաղվող Հ. Սիմոնյանը4 հաստատեց Ե. Բայբուրթյանի՝ Շենգավիթի, հետևաբար կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզե դարին պատկանելու տեսակետը: Բայբուրդյանը միայն Շենգավիթով չէ, որ զբաղվեց. Նշանավոր հուշարջաններից են Էլարը, Մոխրաբլուրը, մուխաննաթ-թեփեն, Շիրակը՝ իր միկրոշրջաններով և այլն: Պետք է նշել, որ վաղբրոնզեդարյան հուշարձանները գրականության մեջ դեռևս լավ լուսաբանված չեն, դեռևս առաջ են քաշվում ընդհանուր դրույթներ, տեսակետներ, որոնք հաճախ հակասում են միյանց: Դա առավել չափով կախված է հուշարձանների ուսումնասիրման աստիճանի խորությունից: Այս դարաշրջանին պատկանող ամենահայտնի հուշարձան Շենգավիթը սկսվել է պեղվել դեռևս Ե. Լալայանի կողմից դեռևս 1913թ, որը , որը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի բարձրադիր ձախ զառիթափին: Մ.թ.ա. III հազարամյակով թվագրվող Շենգավիթ հնավայրում առաջին լուրջ պեղումներն իրականացրել է Ե. Բայբուրթյանը: Նախքան այս աշխատանքների իրականացումը, Շրեշ Բլուրում (1913թ.) պեղումներ կատարեց Ե. Լալայանը: Ճիշտ չհասկանալով, թե իրականում ինչ է գտել, նա այն եզրակացության եկավ, որ դա դամբարան է, իսկ բրոնզի բացակայությունն ու քարի առատությունը նրան հիմք տվեցին այն վերագրել նեոլիթյան շրջանին: Դրանից հետո 1927թ. Լալայանը պեղումներ կատարեց Էլարում (ներկայիս Աբովյան քաղաքը)՝ հանգելով նույն եզրակացությանը: Սակայն Ե. Բայբուրթյանը, համեմատելով Շենգավիթի և վերը նշված, ինչպես նաև այլ՝ վաղբրոնզեդարով թվագրվող հնավայրերից ստացված արդյունքները, եկավ այն եզրակացության, որ դրանք բոլորն էլ պատկանել են նույն ժամանակաշրջանին, նույն մշակույթի հետքերն են կրում: Վերջին տարիների աշխատանքներից ստացված արդյունքում ամրապնդվեց Բայբուրթյանի՝ հնավայրի՝ վաղբրոզեդարին պատկանելու տեսակետը: Գտնված հնություններն ավելի կայունացրին հնավայրի ժամանակագրման մասին եղած տեսակետները, այն է՝ հնավայրը հիմնականում թվագրվում էր մ.թ.ա. III հազարամյակով՝ վաղ բրոնզի դարաշրջանով: Շենգավիթ հնավայրի հասակագրման հարցը երկար ժամանակ է եղել վիճահարույց և պատահական չէ, որ Բայբուրդյանը հենց այս հնավայրում գտավ դարաշրջանի բանալին: Այս հարցին վերջնական պատասխան տվեց Ռ. Բադալյանը՝ հիմնվելով ռադիոածխածնային անալիզների արդյունքների հիման վրա՝ նշելով Շենգավիթի թվագրման հաստատուն ժամանակահատվածը՝ կրկին հաստատելով այն, ինչ դեռևս իր ժամանակին անսխալ կերպով ապացուցել էր Ե. Բայբուրդյանը: Նրա աշխատանքները միայն Շենգավիթով չեն սահմանափակվել: Դեռևս 1935-37թ Մուխաննաթ-թափայում նշանավոր գիտնական Ե. Բայբուրթյանը պեղումների արդյունքում այդ բնակավայրի ստորին շերտում հյատնաբերեց կուր-արաքսյան մշակույթ: Դրան հետևեց այդ մշակույթի ամենանշանավոր հուշարձանի՝ Շենգավիթի պեղումները: Ցավոք նրա պեղումներն շուտով ընդհատվեցին և վեսկսվեցին միայն 25 տարի անց: Հարևան Վրաստանում գտնված նյութերի ուսումնասիրությունը և դրանց համեմատությունը, մանրազնին հետազոտությունը գալիս էին ևս մեկ անգամ հաստատելու փորձառու հնագետի տեսակետները: Ցավոք Բայբուրդյանը ժամանակ չունեցավ շարունակելու իր աշխատանքները, քաղաքական անհիմն հալածանքները, որոնց զոհ դարձան բազմաթիվ անմեղ մարդիկ, ընդհատեցին նրա աշխատանքն ու կյանքը, որն անկասկած շատ ավելի բեղուն ու արգասավոր կլիներ, եթե արհեստածին խոչնդոտները չխանգարեին նրան: Շատ դեպքերում դժվար է լինում հստակորեն մատնանշել հատկապես հնագետի ունեցած ներդրումը հայագիտության մեջ, հատկապես եթե նա զբաղվել է մի շրջանով, որի դեպքում ավելորդ է խոսել ձևավոևված ժողովրդի, ազգային պետության մասին, մաքրել նրա վրա նստած մոռացության փոշին, վեր հանելազգային հարազատ արժեքները և պահպանել դրանք: Բայբուրդյանն այն մարդկանցից էր, ում կատարած աշխատանքը հիմք դարձավ հետագա դարերը հասկանալու, ամբողջացնելու համար: Հայագիտության մեջ նրա ունեցած խոշոր դերը կայանում է նաև նրանում, որ նա ո՛չ միայն բացահայտման սկիզբը դրեց միանգամայն անծանոթ աշխարհի, այլև բացատրեց և արժևորեց այն: Նա ցույց տվեց այն ճանապարհը, որով անցել են մեր՝ պատմականորեն ձևավորված տարածքի բնիկները, ավելին՝ նա ցույց տվեց դրա ընթացքը, ձևը, բացատրեց ու բացահայտեց հազարամյակների խորքում հանգչող թաքնված արժեքները, կյանքը՝ իր բոլոր փուլերով, մարդկանց՝ աշխարհի մասին ունեցած պատկերացումներով ու փիլիսոփայությամբ: Բրոզե դարի բացահայտումը սոսկ հնագիտությանը չէր վերաբերվում, այն նաև ազգային հարցերի էր պատասխանում, թեև այդ տեսակետը առաջին հայացքից կարող է անիմաստ թվալ, դրա մասին խոսելը՝ ժամավաճառություն: Բայց Բայբուրդյանի էական ներդրումներից է այն, որ ցույց տվեց մեր հայրենիքում ձևավոևվող քաղաքակրթության վաղ փուլերը, որոնց վրա և կառուցվեց այն ամենը ինչ մենք գիտենք ու ձևավորվեց այսօրվա մեր աշխարհն ու ժողովուրդը: Շատ հարցերի պատասխան կարելի է գտնել դրանք փնտրելով այնպիսի խորը ակունքներում, ուր թվում է թե հարցն անգամ այդ մակարդակում գոյություն չունի, բայց հայոց մշակույթի ուսումնասիրման մեջ կարմիր թելի պես անցնում է այն գիծը որ կա հեռավոր բրոնզե դարից մինչև հիմա, այն փիլիսոփայությունը, որ սկսեցին հունցել բրոնզեդարցիները, որը և մենք վերածեցինք արվեստի ու մշակույթի: Խոշոր ու անգնահատելի է հնագետների կատարած աշխատանքն ու ունեցած ներդրումը հայ ժողովրդի մշակութային կյանքում և այդ երախտավորներից է նաև Եվգենի Բայբուրդյանը:
Օգտագործված գրականության ցանկ
Բադալյան Ռ., Շենգավիթյան համալիրի բացաձակ ժամանակագրության հիմնախնդիրը ռադիոածխածնային ճշգրտված տվյալների համատեքստում // ՀՀ 1993-1995թթ. հնագիտական հետազոտությունների արդյունքներին նվիրված 10-րդ գիտական նստաշրջան, Զեկուցումների թեզեր, Երևան 1996, էջ 12-14:
Եսայան Ս. Ա., Հայաստանի հնագիտություն, Երևան 1992, 317 էջ:
Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան 1967, 116 էջ:
Սիմոնյան Հ., Շենգավիթր դամբարանադաշտը // Հին Հայաստանի մշակույթը XIV , Երևան 2008, էջ 81-93:
Սիմոնյան Հ, Շենգավիթ. Շարքային բնակավա՞յր, թե վաղ քաղաք, Հուշարձան, Տարեգիրք Ը, Երևան 2013, էջ 5-41:
Е. Байбуртян, Послледовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван 2011г.
1 Ս. Ա. Եսայան, Հայաստանի հնագիտություն, Երևան, 1992թ. էջ 104:
2 Е. Байбуртян, Послледовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван 2011г. , стр. 23.
3 Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան 1967թ , էջ 116:
4 Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը // Հին Հայաստանի մշակույթը XIV, Երևան, 2008թ., էջ՝ 87: