СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Եվրասիայի աշխարհագրական դիրքը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Եվրասիայի աշխարհագրական դիրքը»

Եվրասիայի աշխարհագրական դիրքը

Նրա ծայրակետերն են. հյուսիսային- Չելյուսկին (Թայմիր թերակղզու տարածքում), հարավային- Պիայ (Մալակկա թերակղզու տարածքում), արևմտյան- Ռոկա (Պիրենեյան թերակղզու տարածքում), արևելյան- Դեժնյով (Չուկոտյան թերակղզու տարածքում):

 

Եվրասիայի ծայրակետերը

  

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:  

 

Ուշադրություն

Հետաքրքիրն այն է, որ Եվրասիա մայրցամաքի զգալի մասը կազմող Ասիա աշխարհամասի որոշ կղզիներ հասարակածից հարավ են գտնվում, իսկ աշխարհամասի հյուսիս-արևելքը՝ 180° միջօրեականից արևելք, այսինքն արևմտյան կիսագնդում: Այսպիսով, ստացվում է, որ Եվրասիա մայրցամաքը և Եվրոպա աշխարհամասերը միաժամանակ երեք կիսագնդերում են գտնվում, իսկ Ասիա աշխարհամասը՝ բոլոր չորս:

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Մայրցամաքը հարավ-արևմուտքում, Եվրոպայի հարավային հատվածում սահմանակցում է Աֆրիկային, իսկ հյուսիս-արևելքում՝ Հյուսիսային Ամերիկային: Ասիան իր հերթին հարավ-արևելքում սահմանակցում է Ավստրալիա մայրցամաքին, ինչի շնորհիվ ասում ենք, որ Եվրասիան ամենաշատ հարևաններ ունեցող մայրցամաքն է:

 

Եվրասիայի աշխարհագրական դիրքը

 

Քանի որ Եվրասիայի տարածքում գտնվում է երկու աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան, նրանց միջև տարված է պայմանական սահման: 

 

Ուշադրություն

Բաժանարար գիծը հյուսիսից-հարավ ուղղությամբ անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետերով, Մերձկասպյան ցածրավայրով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծովով, որը Միջերկրական ծովի մաս է, հետևաբար բաժանարար գծի վերջին օբյեկտը Միջերկրական ծովն է:

Եվրասիայի ափագիծը: Եվրոպա

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Նման մեծ բազմազանության ընկալման համար դիտարկենք Եվրոպա և Ասիա աշխարհամասերն առանձին-առանձին:

 

Եվրոպա

 

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Այս կղզիներից հյուսիս են տարածվում Շետլանդական և Ֆարերյան կղզիները: Վերջինիս տարածքում է ձևավորվել Ֆարերյան կղզիներ անկախ պետությունը: Եվրոպայի արևմուտքում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում Բրետան թերակղզին, որի և Պիրենեյան թերակղզու միջև է տարածվում Բիսկայան ծոցը:

 

Եվրոթունելի մուտքը: Լա Մանշ նեղուցի տարածքով է անցնում ստորջրյա երկաթուղային և ավտոմոբիլային հանրահայտ Եվրոթունելը, որը կապում է Մեծ Բրիտանիան Ֆրանսիային

  

Բրիտանական կղզիներից հյուսիս՝ Իսլանդիայի և Սկանդինավյան թերակղզու միջև է տարածվում Նորվեգական ծովը, իսկ դրանից հարավ՝ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան ու Յուտլանդիա թերակղզիների միջև՝ Հյուսիսային ծովը, որը հայտնի է իր նավթի և ձկան պաշարներով: Ի դեպ Սկանդինավյան թերակղզին ամենախոշորն է աշխարհամասումՆրանից դեպի արևելք Սպիտակ ծովն էորը եզերում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Կոլա թերակղզին: Եվրոպայի Հյուսիս-արևելքում, Կոլա թերակղզուց արևելք տարածվում է Բարենցի ծովը, որը եզրավորվում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Նոր Երկիր կղզիներովԿոլան և Սկանդինավյան թերակղզին միասին ունեն թռիչք կատարող վագրի տեսք: Սկանդինավյան թերակղզին իր հերթին եզրավորում է Բալթիկ ծովը, որի տարածքում առանձնացնում են Բոտնիկական, Ռիգայի և Ֆիննական ծոցերը: Վերջինիս ափին է Սանկտ Պետերբուրգը: 

 

Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին գտնվող Սանկտ Պետերբուրգը հաճախ կոչում են հյուսիսային Վենետիկ

  

Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև՝ Սկանդինավյան թերակղզուց հարավ գտնվում է Յուտլանդիա թերակղզին, որի վրա տեղակայված է Դանիա պետությունը և որից հարավ՝ Գերմանիայի տարածքում, փորվել է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովին միացնող Քիլի ջրանցքը, որը մի քանի անգամ կրճատում է նավերի ճանապարհը, քանի որ մինչ այդ ջրանցքի կառուցումը նրանք ստիպված էին շրջանցել Յուտլանդիա թերակղզին հյուսիսից՝ անցնելով ՍկագերակԿատտեգատ և Էրեսուն նեղուցներով:

 

Չնայած Քիլի ջրանցքի կառուցմանը, Էրեսունի նեղուցը մնում է Եվրոպայի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից մեկը: Նկարում երևում է նեղուցով անցնող Շվեդիան Դանիային միացնող կամուրջը, որը վերջին հատվածում վերածվում է ստորջրյա թունելի

 

Եվրոպայի հարավի ամենախոշոր ծովն է Միջերկրականը, որի կազմում առանձնացնում են մի շարք ծովեր. Լիգուրյան, ՏիրենյանԱդրիատիկԷգեյան և Հոնեական: Եվրոպայի հարավը՝ Միջերկրական ծովի ավազանը, նույնպես հարուստ է խոշոր կղզիներով և թերակղզիներով: Այսպես, Բալեարյան կղզիները պատկանում են ԻսպանիայինԿորսիկա կղզին՝ ՖրանսիայինՍիցիլիա և Սարդինիա կղզիները՝ Իտալիային, իսկ Սիցիլիա կղզուց հարավ գտնվող Մալթա կղզին յուրօրինակ մշակույթով համանուն անկախ պետության տարածքն է: Այն մոտ 100 անգամ ավելի փոքր է, քան Հայաստանի Հանրապետությունը, սակայն իր մշակութային և ճարտարապետական առանձնահատկություններով Եվրոպայում շատ ավելի հանրահայտ է: Մյուս կղզիները նույնպես պակաս առանձնահատուկ չեն: Եթե Բալեարյան կղզիները հայտնի են իրենց զվարճանքի ինդուստրիայով, որով գրավում են Եվրոպայի զվարճասեր երիտասարդությանը, ապա Սիցիլիան և Կորսիկան ավելի հայտնի են իրենց մաֆիայով և ըմբոստ ժողովրդով, որոնք հիմնականում չեն ենթարկվում ո՛չ Իտալիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի կառավարություններին և ունեն հարուստ ազգային մշակույթ: Ի դեպ, Կորսիկան նաև հանդիսանում է Նապոլեոն Բոնապարտի ծննդավայրը: Միջերկրական ծովի ավազանին են պատկանում երեք խոշոր թերակղզիներ՝ Պիրենեյանը, որի ափերի մոտ են Բալեարյան կղզիները, Ապենինյանը, որի արևելքում Ադրիատիկ ծովն է, իսկ արևմուտքում՝ Տիրենյանը և որը երկարաճիտ կոշիկ է հիշեցնում: Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև է գտնվում Մեսինայի նեղուցը: Երրորդ խոշոր թերակղզին է Բալկանյանը, որի վրա է գտնվում Հունաստանը և որի արևելյան ափերը ողողում է Էգեյան ծովը: Բալկանյան թերակղզու հարավ-արևելքում է տարածվում Կրետե կղզին, որը պատկանում է Հունաստանին և նույնպես հանրահայտ զբոսաշրջային վայր է:

 

Փոքրիկ Մալթայի ինչպես գյուղերը (ձախից), այնպես էլ քաղաքները (աջից) ապրում են տուրիզմով, ինչը բնորոշ է Միջերկրական ծովի ամբողջ ավազանին

 

Էգեյան ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը՝ Մարմարան, որին Էգեյան ծովից հասնելու համար  անհրաժեշտ է նավարկել Դարդանելի նեղուցով, իսկ Սև ծովի կողմից՝ Բոսֆոր նեղուցով: Երկու նեղուցներն էլ գտնվում են Թուրքիայի ափերին: Մարմարա ծովից հյուսիս ծծմբաջրածնով թունավորված Սև ծովն է, որի 200 մ խորություններից սկսած թունավորման պատճառով բուսակենդանական աշխարհը բացակայում է: Սև ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենածանծաղ ծովը՝ ԱզովըՍև ծովի ավազանում ամենախոշորը Ռուսաստանի տիրապետության ներքո գտնվող Ղրիմի թերակղզին է, որի արևելյան մասում է գտնվում Կերչի թերակղզին և Կերչի նեղուցըորը կապում է Սև և Ազովի ծովերը: 

 

Ներկայիս Ստամբուլ (նախկինում Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս) քաղաքում է գտնվում Եվրոպան Ասիային կապող այս կամուրջը, որն անցնում է Բոսֆորի նեղուցի վրայով