СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Եվրոպական ուսանողների ֆորում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Եվրոպական ուսանողների ֆորում»

Եվրոպական ուսանողների ֆորում

Եվրոպական ուսանողների ֆորումը, որը ավելի հայտնի է AEGEE հապավմամբ (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում) Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկն է:

Հիմնադրվելով 1985 թվականին՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15,000 անդամ, ավելի քան 200 տեղական խմբեր (Antennae-Անտենա) ուսանողական քաղաքներում, որոնք սփռված են Եվրոպայով մեկ՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան և Կովկասը: AEGEE-ի նախագահությունը գտնվում է Բրյուսելում: Այն նպաստում է հավասար , ժողովրդավար և միասնական Եվրոպայի գաղափարի տարածմանը, որը ազգային սահմաններ չի ճանաչում և բաց է բոլորի համար: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր կոնֆերանսներ, թրեյնինգներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպվում համագործակցության շրջանակներում:

"AEGEE" կարճ անունը ծագել է Էգեյան ծովի անունից (Aegean sea), որը դեմոկրատիայի ծննդավայրերից մեկն է, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության շրջանում հիմնված առաջին խորհրդարանի ամբողջական անունն է (the États Généraux):

 

Կառուցվածք

 

AEGGE-ն ունի եվրոպական նախագահություն՝ Ղեկավար խորհուրդ (the Comité Directeur), որի անդամները ընտրովի են: AEGEE-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում: AEGEE-ն ունի եվրոպական մակարդակում գործունեություն ծավալող բազում աշխատանքային խմբեր, ինչպես նաև ինքնավար տեղական անտենաներ: Ակտիվ անդամները հանդիպում են տարին 2 անգամ`   ապրիլին և հոկտեմբերին, վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, որը կոչվում է Ագորա: Ամեն անգամ այն անցկացվում է տարբեր անտենաների կողմից: Եվրոպական մակարդակի պաշտոններում թեկնածուները ընտրվում են հիմնականում Ագորայի ժամանակ, որի ընթացքում նաև տեղի է ունենում անտենաների, աշխատանքային խմբերի և ծրագրերի ստեղծման կամ կասեցման վավերացումը: Կա նաև ավելի փոքր՝ Եվրոպական նախագահության ամենամյա հավաք, որը միտված է ծրագրերի և ծրագրային արշավների զարգացմանը: Այն սովորաբար անցկացվում է խորը ձմռան վերջին:

 

Ասոցիացիան չունի ազգային մակարդակ, hամենայն դեպս տեսականորեն: Այն չի ճանաչում ներկայիս ազգային սահմանները Եվրոպայում: Գործնականում, այնուամենայնիվ, շատ անտենաներ սերտ կապի մեջ են իրեց երկրի կառավարության հետ և կառավարությունից ստանում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն իրենց նախաձեռնությունները իրականացնելու համար:

Անտենաները աջակցություն են ստանում ցանցային հանձնաժողովից (Network Commission), որը Ագորայի կողմից առաջադրված փորձառու անդամների խումբ է: Խմբի նպատակն է նպաստել AEGEE ցանցի աճին ու զարգացմանը : Նրանք աջակցում են խորհրդատվությամբ, վերապատրաստմամբ և գործնական օգնության ձեռք են մեկնում, հատկապես աջակցում են մարդկային ռեսուրսներով զբաղվող տեղական աշխատանքային խմբի գործունեությանը և միջոցառումների կազմակերպմանը:

 

Աշխատանքային հանձնաժողովներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի շարք տեղական անտենաների համար, որը կարող է Ագորայի ժամանակ փոփոխության ենթարկվել, ցանկացած ամրագրված ազգային կամ տեղային ստորաբաժանում կազմալուծել:

Յուրաքանչյուր քաղաքի անտենան առանձին իրավաբանական անձ է, որը ենթարկվում է ոչ թե Ղեկավար խորհուրդի ուղղակի ղեկավարությանը, այլ իր սեփական տեղական օրենքին: Սակայն AEGEE ցանցի անդամ դառնալու համար ապագա անտենան պետք է համատեղի AEGEE-ի կանոնադրության գլխավոր սկզբունքները իրենց սեփական սկզբունքների հետ, իսկ այդ սկզբունքները պետք է հաստատվեն Գլխավոր Հանձնաժողովի և Դատական հանձնաժողովի կողմից: Սա հնարավորություն է ստեղծում AEGEE-ի համար անտենաների անգործության կամ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում դրանք հսկողության տակ պահել և համապատասխան քայլեր կիրառել:

Անտենային անդամագրվել կարող է տեղաբնակ ցանկացած մարդ մինչև 35 տարեկան`   վճարելով անդամավճարը, որը սահմանվում է տեղական անտենայի կողմից: Շատ անտենաներ իրենց գործունեությունը ծավալում են ուսանողների շրջանում, իրենց համալսարաններում և այդքան էլ տեսանելի չեն դրսի մարդկանց համար:

 

AEGEE-ի միջոցառումների մեծ մասին կարող են մասնակցել նաև ոչ անդամներր, թեև դրանց հիմնականում մասնակցում են տեղի ուսանողները: Սովորաբար բոլոր մասնակիցները լինում են հյուրընկալող քաղաքից կամ AEGEE–ի այլ անտենաներից: Որոշ միջոցառումներ, հիմնականում կանոնադրությամբ սահմանված Agora-ները և EBM–ները, ինչպես նաև Ամառային համալսարանի նախագիծը, հասանելի են միայն այն անդամներին, որոնք համաձայնություն են ստանում իրենց տեղական անտենայի կողմից:

AEGEE-ն հիմնադրվել է Ֆրանսիայում և մինչ օրս կազմակերպությունն օգտագործում է մի շարք ֆրանսերեն տերմիններ, սակայն եվրոպական մակարդակով ամենագործածական լեզուն այժմ անգլերենն է: Շատ անտենաներ օգտագործում են իրենց մայրենի լեզուն, թեև տեղական անտենայի անդամները հիմնականում պետք է ունենան անգլերենի բավարար իմացություն աշխատելու համար:

Ղեկավար խորհուրդ

Ղեկավար խորհուրդը AEGEE-ն ղեկավարող գլխավոր մարմինն է: Բացի նախագահից, գլխավոր քարտուղարից և գանձապահից, Ղեկավար խորհրդի կազմի մեջ մտնում են ևս 4 անդամներ, ովքեր պատասխանատու են`  

  • հասարակայնության հետ կապերի

  • ցանցի զարգացման

  • եվրոպական հաստատությունների հետ հարաբերությունների

  • ծրագրերի

  • մարդկային ռեսուրսների

  • արտաքին կապերի համար:

Ագորա

 

Ագորան իրենցի ներկայացնում է ամբողջ ասոցիացիայի գլխավոր ժողով: Այն անցկացվում է տարին 2 անգամ`   ապրիլին (“Գարնանային Ագորա”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորա”) և մասնակցում է մինչև 1000 անդամ: Ագորայի ժամանակ քննարկվում են ասոցիացիայի ընթացիկ գործերը, բյուջեն, ծրագրերը, Ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը: Ժողովի մասնակիցները գալիս են տարբեր անտենաներից, բացի այդ, նրանք տարբերվում են իրենց կարգավիճակով`   “պատվիրակներ”, “դիտորդներ”, “հյուրեր”: Միայն “պատվիրակները” ունենք ձայնի իրավունք:

 

Գործունեություն

 

AEGEE-ն Եվրոպական երիտասարդական ֆորումի լիարժեք անդամ է և համագործակցում այլ ՀԿ-ների հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզայի արգելքները և գործունեության համար ֆինանսավորումը: Այն նաև անմիջական կապ ունի Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության հետ և սերտորեն աշխատում է այս երկու կառույցների հետ երիտասարդության համար կարևոր հարցերի շուրջ:

 

Գործունեության ոլորտներ

 

AEGEE-ն կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են գործունեության 4 հիմնական ոլորտներից մեկի հետ: Դրանք են`   ակտիվ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, խաղաղություն և կայունություն, մշակութային փոխանակություն:

 

Ակտիվ քաղաքացիություն

 

AEGEE-ն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է կառավարությունների, հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ իր նպատակները իրագործելու համար: AEGEE-ի նպատակը ցանկացած մակարդակում իր անդամների համար քաղաքական ձայն ապահովելն է մի շարք թեմաներով կոնֆերանսներ կազմակերպելու և եվրոպական հաստատությունների լոբբիի արդյունքները օգտագործելու միջոցով:

 

Բարձրագույն կրթություն

 

AEGEE-ն ներկայացնում է ուսանողներին, թե ով է հոգ տանում եվրոպական հարթությունում բարձրագույն կրթության մասին: Ինչպես նաև խրախուսելով ուսանողների շարժունակությունը`   AEGEE-ն աջակցում է լեզվի ուսուցմանը, խթանում է միջազգային համագործակցությունը գիտական աշխարհում և եվրոպական կրթական ծրագերի հետագա զարգացմանն ուղղված արշավները:

 

Խաղաղություն և կայունություն

 

Հակամարտող հասարակությունների երիտասարդների միջև ժողովրդական գաղափարներ, հանդուրժողականություն և փոխըմբռնում տարածելու միջոցով AEGEE-ն իր աջակցությունն է ունենում Բալկաններում, Կովկասում, Կիպրոսում, Հունաստանում և Թուրքիայում կոնֆլիկտների լուծմանը: AEGEE-ն նաև կազմակերպում է կոնվերանսներ և սեմինարներ միջազգային քաղաքական հարցերի շուրջ:

 

Մշակութային փոխանակություն

 

Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հարգանքի և արժևորման կառուցումը AEGEE-ի առանցքային աշխատանքներից է: Այս բնագավառում գործելը AEGEE-ն համարում է եվրոպական ինտեգրման առանցքային հարցերից մեկը`   հավատալով, որ ինտեգրումը ոչ միայն երբեք չի կարող լինել նվազող գործընթաց, այլ նաև պետք է հիմնված լինի եվրոպացիների ընկերության վրա: AEGEE-ի խմբերը ամեն տարի կազմակերպում են մշակութային փոխանակության մի շարք կարևոր միջոցառումներ:

 

AEGEE-Երևան

 

Հիմնադրվելով 2010 թվականին`   AEGEE-Երևանը արդեն իսկ ունի շուրջ 70 ակտիվ անդամներ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ և հայացքներ: Անդամները մասնակցում են տարբեր միջազգային և տեղական ծրագրերի, ինչպես նաև կազմակերպում են տեղական, տարածաշրջանային և եվրոպական ծրագրեր: AEGEE-Երևանի հիմնադրման հիմնական նպատակն է ակտիվացնել Հայաստանի դերը եվրոպական երիտասարդության շրջանում, տեղեկացնել հայ երիտասարդներին եվրոպական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին, նրանց հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր մշակույթների հետ, ինչպես նաև ուսումնասիրել Եվրոպայի լավագույն փորձն ու կիրառել այն Հայաստանում:

 

Նպատակ

 

Աջակցել Եվրոպական իդեալին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հանդուրժողականությանը, միջսահմանային համագործակցությանը, շարժունակությանը և եվրոպական ինտեգրմանը: