Տարբերակ 1 (7-րդ դասարան)
Ի՞նչ է մատերիան :
Ո՞ր մարմինն է կոչվում հաշվարկման մարմին:
Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ:
Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն:
Ո՞ր մեծությունն է կոչվում խտություն:
Կատարք համապատասխանություն
S մ/վ
V կգ
m մ
Արտահայտել մ/վ -ով
36 կմ/ժ =
45 սմ/ր =
Որոշել 90 գ զանգվածով և 0.9 գ/սմ3 խտությամբ մարմնի մարմնի ծավալը :
548 մ բարձրությունից անկարգելորդը (պարաշյուտիստը) հավասարաչափ իջնում է 3 ր 20 վ:
Ինչի՞ է հավասար պարաշյուտիստի արագությունը:
Առանձնացնել բառերը և լրացնել m-աձև աղյուսակը ( նյութ, մարմին , երևույթ):
Ջուր , սնդիկ, շարժում, արև, ծառ, լողալ, նավթ, պայուսակ,
շուն, մլավել , երգել, ձնագունդ, ձնհալ, ձյուն:
Շարժվող գնացքի սեղանին գիրք է դրված: Դադարի վիճակու՞մ է գտնվում այն, թե՞ շարժվում է ճանապարհի նկատմամբ:
ա ) շարժվում է
բ) գտնվում է դադարի վիճակում
Տարբերակ 2 (7-րդ դասարան)
Ձևակերպել մեխանիկական շարժումը:
Երբ է մարմինը համարվում նյութական կետ:
Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Ո՞ր մեծությունն է կոչվում զանգված:
Կատարք համապատասխանություն
t մ3
V կգ/մ3
Ρ վ
Արտահայտել մ/վ -ով
56 կմ/ր=
72կմ/ժ=
Որոշել 0.7 գ/սմ3 խտությամբ մարմնի զանգվածը , եթե մարմնի ծավալը 50 սմ3 է:
Ուղևորը չափեց և պարզեց, որ ավտոճանապարհային թունելն ավտոբուսն անցավ 150 վ-ում: Վարորդից իմանալով, որ ավտոբուսն այդ ընթացքում շարժվել է 54 կմ/ժ արագությամբ, նա որոշեց ավտոճանապարհային թունելի երկարությունը: Ի՞նչ արդյունք նա ստացավ:
Առանձնացնել բառերը և լրացնել m-աձև աղյուսակը ( նյութ, մարմին , երևույթ):
Շարժում , քամի, ջերմաչափ, ժամացույց, նավակ, գիրք,
Փայտ, պղինձ, լուսին, պարել, ավտոմեքենա, նվագել, խնձոր,շնչել
Շարժվող ավտոբուսի սեղանին գիրք է դրված: Դադարի վիճակու՞մ է գտնվում այն, թե՞ շարժվում է հեռվում երևացող սարերի նկատմամբ:
ա ) գտնվում է դադարի վիճակում
բ ) շարժվում է
Հայտնաբերվել է գանձի թաքստոցի տեղի նկարագրությունը. «Հին կաղնու մոտից a= 18 մետր քայլել դեպի հյուսիս, թեքվել դեպի ձախ և անցնել b= 50 մ, թեքվել դեպի ձախ և անցնել c= 61 մ, թեքվել դեպի ձախ ու անցնել d= 30 մ, թեքվել դեպի աջ, անցնել e= 44 մ, թեքվել դեպի ձախ, անցնել f= 20 մ ու փորել:
Որոշի՛ր, թե ինչքա՞ն S ճանապարհ պետք է անցնել կաղնու մոտից գանձին հասնելու համար: Որոշի՛ր նաև, թե կաղնուց ի՞նչ l հեռավորության վրա է գտնվում գանձը:
Պատասխան՝
1. կաղնու մոտից գանձին հասնելու համար պետք է անցնել
մ:
2. գանձը գտնվում է կաղնուց
մ հեռավորության վրա:
Գտնվել է գանձի թաքստոցի տեղի նկարագրությունը. «Հին արմավենու մոտից a= 18 մետր քայլել դեպի հյուսիս, թեքվել դեպի ձախ և անցնել b= 30 մ, թեքվել դեպի ձախ և անցնել c= 67 մ, թեքվել դեպի ձախ ու անցնել d= 10 մ, թեքվել դեպի աջ, անցնել e= 40 մ, թեքվել դեպի ձախ, անցնել f= 20 մ ու փորել:
Գտի՛ր, թե ինչքա՞ն S ճանապարհ պետք է անցնել արմավենու մոտից գանձին հասնելու համար: Գտի՛ր նաև, թե արմավենուց ի՞նչ l հեռավորության վրա է գտնվում գանձը:
Պատասխան՝
1. արմավենու մոտից գանձին հասնելու համար պետք է անցնել
մ:
2. գանձը գտնվում է արմավենուց
մ հեռավորության վրա: