Просмотр содержимого документа
«Ֆրանսիա. Նկարագիրը»
Ֆրանսիա
Ֆրանսուա Հոլլանդ
Ֆրանսիան աշխարհիկ հանրապետություն է, եկեղեցին ոչ մի դեր չունի քաղաքական կյանքում։ Ֆրանսիայի հանրապետության գործող սահմանադրությունը ուժի մեջ է 1958 թվականից, համաձայն որի` հաստատված պետական կարգն անվանվում է Հինգերորդ հանրապետություն։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է 7 տարի ժամկետով, ունի լայն լիազորություններ։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսուա Հոլլանդը։ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ Սենատի գործունեության ժամկետն է 9 տարի։
Փարիզի Աստվածամոր տաճար
Այն կաթոլիկ տաճար է` հիմնադրված 1160-ին, իսկ ավարտին հասցված միայն 1245-ին: Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է: Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով, զանգակատնով, սրահներով, գունավոր ապակուց լուսամուտներով, պատերով, որ զարդարված են քանդակներով ու արձանիկներով` ներսից և դրսից:
Վերսալ
Վերսալը Եվրոպայում պալատական այգիների թերևս ամենահայտնի օրինակն է: Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը` Վերսալի պալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղ շատրվաններով, լճակներով, արձաններով մի հսկայական չքնաղ այգում: Ամռանն այստեղ անց է կացվում հսկայածավալ լուսա-ձայնային շոու, որը կոչվում է «Ձայն ու լույս»:
Բուրգունդիան Ֆրանսիայի պատմական շրջանն է, Եվրոպայի հյուսիսային և հարավային քաղաքակրթությունների խաչմերուկը և հայտնի է իր լճերով ու խաղողի այգիներով: Այս յուրահատուկ անկյունը հայտնի է իր հին ամրոցներով ու եկեղեցիներով, խոհարարական սովորույթներով և ջրառատ գետերով: Բուրգունդիայի այցեքարտն է համարվում տեղի բարձրակարգ գինին, որի արտադրական կենտրոն է համարվում Բոնը, որը հատկապես ճարտարապետության մեջ պահպանել է ֆլամանդական մշակույթի շունչը:
Բուրգունդիա
Ստրասբուրգ
Ստրասբուրգը` «միացյալ Եվրոպայի մայրաքաղաքը», գտնվում է Փարիզից կմ հեռավորության վրա` Գերմանիայի հետ սահմանի վրա: Քաղաքը կրում է ֆրանսիական և գերմանական մշակույթների ազդեցությունը: Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Յունեսկոյի հովանու ներքո և հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, նեղ փողոցներով, հին աշտարակներով, Ռոան պալատով` արքայազների միջնադարյան նստավայրով, երեք միլիոն գրքերով Համալսարանական գրադարանը: Ստրասբուրգում է գտնվում Եվրոպայի խորհրդի շենքերի համալիրը, մարդու իրավունքներով Եվրոդատարանի շենքը, ինչպես նաև կան մեծ թվով համերգային սրահներ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ:
Մարսել
Մարսելը «Արևելքի դարպասներ» Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և հնագույն պատմությամբ նավահանգստային քաղաք հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա.: Քաղաքում կարելի է հիանալ Հին քաղաքով, Սբ. Ժանի և Սբ. Նիկոլայի հին նավահանգիստներով, քաղաքի խորհրդանիշն է հռոմեա-բյուզանդական տաճարը` Նոտր-Դամ-դե-լա-Գարդը` ավելի քան ութ տոննա կշռող բրոնզե զանգով ու Սուրբ Կույսի տաս մետրանոց ոսկեզօծ արձանով, «Փայլող քաղաք» տասնյոթ հարկանի շենքով: Մարսելի անբաժանելի մասը շուկաներն ու տոնավաճառներն են: Լողափերն այստեղ օրինակ Ռիվիերայինի պես շքեղ չեն, բայց հարմարավետ են ու մաքուր:
ՖՐԱՆՍԻԱ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիան բարձր զարգացած և տնտեսական մեծ ներուժ ունեցող երկիր է: Համախառն ներքին արդյունքի ծավալով Ֆրանսիան Եվրոպայում զիջում է միայն Գերմանիային :
Ֆրանսիան առաջիններից մեկն է թևակոխել տնտեսության զարգացման հետինդուստրիալ փուլ,
Արդյունաբերություն-18,3%
Գյուղատնտեսություն -1,9%
Ծառայություններ-79,8%
Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են
1 էլեկտրաէներգետիկան,
2 մեքենաշինությունը,
3 քիմիական արդյունաբերությունը:
Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև,
թեթև ու սննդի արդյունաբերության դերը։