СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գուրգեն Մահարի,

Нажмите, чтобы узнать подробности

  • 1 класс
  • 2 класс
  • 3 класс
  • 4 класс
  • 5 класс

Просмотр содержимого документа
«Գուրգեն Մահարի,»

Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին»։

Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին (նոր տոմարով՝ 14) Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանիորբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանիպատմա-լեզվագրական ֆակուլտետում[2]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։

1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ: 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը: Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն: Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիր որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ։ Նրանք ամուսնացել են 1952 թվականին, ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։

1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) արդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև մահը։

Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել: «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո (1966) Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները: Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հուլիսի 17-ին, 66 տարեկան հասակում։