Այն հարադրությունները, որոնց առաջին բաղադրիչը երկրորդի քերականական լրացումն է, գրվում են անջատ․
Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, (բայց՝ մեծբրիտանական, նորզելանդացի),
տիեզերագնաց օդաչու, տիեզերագնաց բժիշկ (բայց՝ բժիշկ-տիեզերագնաց),
ալ կարմիր, բաց դեղին, բաց կապույտ:
ԿԱՍ-ԿԱՐՄԻՐ, ԴԵՓ-ԴԵՂԻՆ, ԿԱՓ-ԿԱՊՈՒՅՏ, ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ և նման բառերը գրվում են գծիկով, քանի որ, եթե նկատեք, նրանց առաջին բաղադրիչը երկրորդի հնչյունափոխված մի հատվածն է, որ ուժգնացնում է նրա իմաստը։
Անձի գործունեության ասպեկտ մատնանշող հետադաս լրացումով կապակցությունները գրվում են առանց գծիկի․
Աբովյան մանկավարժը,
Շիրվանզադե դրամատուրգը:
Գծիկով և առանց միջակետի են գրվում ԴՈԿՏՈՐ, ՊԱՐՈՆ բառերի այս տիպի համառոտագրությունները․ դ-ր, պ-ն:
Հիշենք նաև, որ գրական խոսքում թույլատրելի է բաց թողնել որևէ բառի վերջին մասը, երբ այդ մասը գործածվում է հաջորդող բառում, օրինակ՝
մակրո- և միկրոաշխարհ,
հեռուստա- և ռադիոհեռարձակում,
ուլտրա- և ինֆրակարմիր:
Ինչպես նկատեցիք, այս դեպքում պայման է միայն գրավոր տեքստում այդ բառամասերից հետո գծիկ թողնելը։
Просмотр содержимого документа
«Գծիկի գործածությունը 3»