СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համագործակցային ուսուցման առանձնահատկությունները

Нажмите, чтобы узнать подробности

Ուսուցումը  համագործակցային  է,  եթե  աշակերտները  միասին, զույգերով  կամ  խմբերով  աշխատում  են մի ընդհանուր  խնդրի  լուծման,  թեմայի  հետազոտման   կամ  նոր միտք,  նորարարություն  իրականացնելու  ուղղությամբ:

Просмотр содержимого документа
«Համագործակցային ուսուցման առանձնահատկությունները»

Համագործակցային ուսուցման առանձնահատկությունները


Ուսուցումը համագործակցային է, եթե աշակերտները միասին, զույգերով կամ խմբերով աշխատում են մի ընդհանուր խնդրի լուծման, թեմայի հետազոտման կամ նոր միտք, նորարարություն իրականացնելու ուղղությամբ:Ցանկալի է, որ խմբերում ընդգկվեն տարբեր կարողությունների և մտածողության տեր աշակերտներ:Այս դեպքում խումբը կարող է առաջարկվող նյութը դիտարկել իր ամբողջ բազմազանության մեջ:Խիստ կարևոր է խմբում փոխադարձ համագործակցության և փոխօգնության մթնոլորտի ձևավորումը:Աշակերտները՝ միմյանց օգնելով, մտքեր փոխանակելով և սոորելու մեջ միմյանց ոգևորելով, ոչ միայն ձեռք են բերում վարքային հմտություններ, այլև անմիջականորեն խթանում են միմյանց ուսումնառությունը, նպաստում ուսման արդյունավետության բարձրացմանը:Ստացված արդյունքը դառնում է միաժամանակ խմբի յուրաքանչյուր անդամի գիտելիքը, և տվյալ խմբի աշխատանքի գնահատման հիմքը:

Խմբերը չեն կարող արդյունավետ համագործակցել, եթե աշակերտները չեն տիրապետում համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ հաղորդակցական հմտություններին:Ուսուցիչը պետք է նպատակաուղղված կերպով ձևավորի երեխաների հաղորդակցական հմտությունները:Դրանք իրենց մեջ ներառում են ղեկավարման, որոշումեր կայացնելու, փոխվստահության, հաղորդակցվելու, հակասությունների կառավարման և լուծման կարողություններ:

Ներկայացնում եմ համագործակցային դասի մի նմուշօրինակ:

թեմայի ամփոփում ( մայրենի-2 / հեղ. Վ. Ա. Սարգսյան):


Նպատակը՝ - Աշակերտները կամփոփեն թեմաատիկ շարքը հարցերի և առաջադրանքների միջոցով:

-Կզարգանան առարկաները համեմատելու և համադրելու կարողությունները:

-Կկատարելագործվեն դերային ընդունակությունները և խոսքը մնջախաղով ներկայացնելու կարողությունը:

-Կհաստատվեն միջառարկայական կապեր (մայրենի, երաժշտություն, կերպարվեստ):

- Աշակերտները կդառնան առավել հանդուրժող, հաղորդկցվող, համագործակցող, միմյանց լսող, կարգապահ, ստեղծագործող:


Դասը կսկսեմ ուղերձով.

  • Բարև՛ ձեզ, իմ սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ հյուրեր: Այսօր մայիսի 4-ն , օրը՝ հինգշաբթի:Այսօր մենք կամփոփենք թեման:

Հայ ժողովուրդն անցել է երկար ու դժվարին ճանապարհ, ունեցել բազում հաղթանակներ ու պարտություններ: Տվել է բազմաթիվ քաջարի հերոսներ, որոնց շնորհիվ էլ մենք պահել ենք մեր ազգային ինքնությունը, լեզուն և կրոնը: Ցանկանում եմ՝ դուք էլ լինեք մեր հայրենիքին արժանի զավակներ, սիրեք և պաշտպանեք մեր երկիրը:

Համառոտ ներակայացնենք մեր հայոց բանակի անցած ուղին.

-Հայկ Նահապետ

-Արգիշտի թագավոր

-Տիգրան Մեծ

-Վարդան Մամիկոնյան

-Սարդարապատ

-Արցախ:

Այժմ վիճակահանությամբ դուրս բերվող հարցերի միջոցով կամփոփենք թեման:

Յուրաքանչյուր աշակերտ պտտեցնում է պտտանիվը, ընտրում թեման համապատասխան հարցերով, և պատասխնում է:

Ահա թեմաներն իրենց հարցերով.


1.Նոյի տապանն Արարատի վրա.

1.Աստված ինչու՞ էր ուզում կործանել մարդկանց:

2. Ինչպե՞ս փրկվեց Նոյը ջրհեղեղից:

3.Քարտեզի վրա ցու՛յց տուր Արարատ լեռը:


2.Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ.

1.Ի՞նչ գիտես Սասունցի Դավթի մասին:

2.Վենի դիագրամի միջոցով համեմատի՛ր Դավթին և Մելիքին:


Դավիթ Մելիք






3. Երևան

1.Երգել երգից մեկ քառատող:

2. Քեզ համար զույգ ընտրիր և բեմականացրու՛ դասը

3.Թվի՛ր Հայաստանի մայրաքաղաքները:

4. T-աձև աղյուսակի միջոցով համեմատի՛ր Երևանը և Էրեբունին:

5.Ի՞նչ փոխադրամիջոցներ կային Էրեբունիում, ի՞նչ փոխադրամիջոցներ կան հիմա Երևանում:

6.Որտե՞ղ էին բնակվում մարդիկ Էրեբունիում և որտե՞ղ են բնակվում հիմա՝ Երևանում:

7. Ինչպիսի՞ն էին զինվորները Էրեբունիում, և ինչպիսի՞ն են հիմա:

Էրեբունի Երևան








4.Սուրբ Էջմիածին

1. Ի՞նչ է սուրբը՝ քո կարծիքով:

2. Ի՞նչ հիշարժան դեպքեր ես հիշում, որոնք տեղի են ունեցել Վաղարշապատում:

3.Մեր հերոսներից ու՞մ ես նմանեցում Տրդատ թագավորին, ինչու՞:


5.Լավաշը

1.Լավաշի հետ կապված ի՞նչ դեպք կարող ես հիշել, որ կատարվել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկում:

2.Մնջախաղով ցույց տուր, թե ինչպես են թխում լավաշը:

3.Ի՞նչ ասացվածքներ գիտես հացի մասին:


6.Գեղարդ

1.Ոևտեղ է գտնվում Գեղարդի վանքը. Ցույց տուր քարտեզի վրա:

2.Հայ իշխանն ինչպե՞ս է իմանում, թե որտեղ կառուցի եկեղեցին:

3.Քո կարծիքով՝ ինչո՞վ է զարմանալի Գեղարդի վանքը:

7. Աստղադիտարան

1.Ընտրի՛ր քեզ մի զույգ և բեմականացրու՛ դասը:

2.Ցու՛յց տուր Բյուրականը քարտեզի վրա:

Այս ամենը ներկայացնելուց հետո աշակերտները բաժանվում են խմբերի՝ դրոշ և զինանշան:


Յուրաքանչյուր աշխատանքը կատարելուց հետո ստանում են մեկական բառ:

(7 փուլ)

1.փուլ -Գտի՛ր փուչիկներից ավելորդը և պայթեցրու՛: Եթե ճիշտ գտնես, ապա կստանաս բառ:Սխալի դեպքում կգտնես դատարկ թուղթ:










(Կարմիրը, կապույտը, նարնջագույնը դրոշի գույներն են)

2.փուլ - Գտի՛ր՝ ո՞ր բառն է սխալ գրված, և ինչու՞:

տապան լավաշ

արգիշտի - Արգիշտի քարհատ

վանք վաճառական

հայ նոյ -Նոյ


(Արգիշտին և Նոյը հատուկ անուն է):


3.փուլ -Գուշակի՛ր հանելուկը և ընտրի՛ր ճիշտ պատասխանը, որի հետևում էլ գտնվում է թաքնված բառը:

Երբ ցերեկ է , աչքը մեկ է, Գիշերը ծաղկում են,

Եկավ գիշեր՝ աչքեր ունի հազար ու մի: Ցերեկը՝ թառամում:

(երկինք, վիշապ, սարդ) (ծաղիկներ, աստղեր, ծառեր)


4.փուլ - այս տնակում բնակվում են միայն առարկա ցույց տվող բառերը: Սակայն այդ բառերից մեկը դուրս եկավ իր բնակարանից, և նրա տեղն անմիջապես գրավեց առարկա ցույց չտվող բառ:

Գտե՛ք այդ բառը և փոխարինեք կտուրում գտնվող՝ , առարկա ցույց տվող բառով:

Ի՞նչ է ցույց տալիս այդ բառը:

կտուր

իշխան

Այստեղ հատկանիշ ցույղ տվող բառերի տնակն է:

մուրճ

Գտե՛ք և փոխարինե՛ք կտուրում

Մնացած հատկանիշ ցույց տվող բառով:

ինքնաթիռ

կառուցելց

Ի՞նչ է ցույց տալիս այդ բառը:

բարի

ուժեղ

իջավ

խոր

համեղ









5.փուլ -Ո՞ր թռչունը չի բնակվում Հայաստանում:

Այդ թռչունի կտուցից էլ կախված է թաքնված բառը:

Մյուս թռչունների հետևում ոչինչ չկա գրված:(արծիվ, կռունկ, թութակ, արագիլ)


Ո՞ր միրգը չի խորհրդանշում Հայաստանը: Գտի՛ր այն միրգը, որի հետևում գտնվում է թաքնված բառը:

Մյուս մրգերի հետևում ոչինչ չկա:(նուռ, նարինջ, ծիրան, խաղող)

6.փուլ- կարմիր խնձորների մեջ կա մեկը, որ տարբերվում է մյուսներից:

Ուր որ է խնձորը կընկնի, և որդը նրան կուտի: Գտի՛ր այդ խնձորը:

համեղ

թշնամի

թագավոր

քաղցր

հեռավոր

ընտանիք


7 փուլ – Տրված բառերից վերցնելով մեկական վանկ՝ կազմի՛ր նոր բառ և տեղադրի՛ր գնացքի վագոններում:

Է րե բու նի

Ա րա րատ

Էմին, երեխա, բուժիչ, մատանի

Աշոտ, երանի, արատ


Յոթ փուլերից գտած բառերն են՝

առաջ Արգիշտի, բերդաքաղաք, հետո, Նոյ, ջրհեղեղ, իջավ, իր

կառուցեց, տարիներ, թագավոր, ընտանիքով, Արարատ:

Էրեբունի:


Վերադասավորել բառերն այնպես, որ ստացվի նախադասություն , և տեղադրել օդապարիկներում:

1.Տարիներ առաջ Արգիշտի թագավորը

կառուցեց Էրեբունի բերդաքաղաքը:

2.Ջրհեղեղից հետո Նոյն իր

ընտանիքով իջավ Արարատից:


Ինչպիսի՞ նախադասություն կազմեցինք:(պարզ ընդարձակ): Սակայն օդապարիկը չի կարող օդ բարձրանալ, քանի որ նախադասության անդամները շատ են, և օդապարիկը խիստ ծանր է:

-Թողե՛ք միայն գլխավոր անդամները:


Թագավորը կառուցեց:

Նոյն իջավ:


Ո ւսուցչուհին գնահատում է աշակերտներին համապատասխան նշաններով: