Просмотр содержимого документа
«Համաշխարհային պատմության 10 ազդեցիկ կանայք»
Համաշխարհային պատմության 10 ազդեցիկ կանայք
Այս կանանց անունները հայտնի են բոլորին, նույնիսկ նրանց մասին գոյություն ունեն լեգենդներ, գրվում են գրքեր և նկարահանվում ֆիլմեր, որովհետև նրանց ուժեղ կամքը, գեղեցկությունն ու անսովոր քաջությունը կոտրեցին այն կարծրատիպը, որ միայն տղամարդիկ կարող են իշխել:
1.Կլեոպատրա
Կլեոպատրան եղել է Հին Եգիպտոսի վերջին թագուհին: Նա իշխանության եկավ այն ժամանակ, երբ Եգիպտոսի աստղը խամրել էր: Այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենաազդեցիկ պետությունը Հռոմն էր: Եգիպտոսի ազատության օրերը սահմանափակ էին և նա այն թագուհիներից էր, որ մինչև վերջ պայքարում էր, օգտագործելով ամեն տեսակի հնարավորություն իր գահի և պետության անկախության պահպանման համար:
2. Գեղեցկուհի Հեղինե
Բազմաթիվ հնագույն կուրտիզանուհիների մեջ առաջին տեղը պատկանում է Գեղեցկուհի Հեղինեին, ով Մենելայոսի կինն էր, և ում պատճառով էլ սկսվեց Տրոյական պատերազմը: Վաղ տարիքում սիրո արահետներում հայտնվելը անդրադարձավ Հեղինեի հոգեկան աշխարհի և ողջ կյանքի վրա:
3. Ժաննա դ’Արկ
Ժաննա դ’Արկը հարյուրամյա պատերազմի ամենահայտնի դեմքերից է: Ֆրանսիացի հետազոտողները հաստատում են, որ կերպարը հանդես էր գալիս Ֆրանսիայի կողմից հոգեբանական զենք Անգլիայի դեմ:
4. Ինդիրա Գանդի
Պատմության մեջ Ինդիրա Գանդին իր երկրի առաջին կին է եղել, ով տարիներ շարունակ Հնդկաստանի կառավարության ղեկավարներից մեկն է եղել: Նա ամեն ինչ արել է Հնդկաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար:
5.Էլիզաբեթ II
Փոխվում էին վարչապետներ, սկսվում և ավարտվում էին պատերազմներ, քայքայվում կայսրություններ, միայն Բրիտանիայի թագուհին և միապետությունը մնում էր անսասան: Համաշխարհային պատմության բեկումնային շամանակաշրջանում Բրիտանիան այս թագուհու օրոք Բրիտանիան ոչ միայն պահպանեց իր ռազմական և տնտեսական հզորությունը, այլև ընդարձակեց իր տիրապետության սահմանները:
6. Մարգարետ Թետչեր
Մարգարետ Թետչերի վարչապետ լինելու 11 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը 3 անգամ ավելի բարձր է եղել քան նախկին 10 տարիների ընթացքում: օրոք Բրիտանիան կարողացավ անցնել վերակառուցման ժամանակաշրջանը և մոդիֆիկացրեց իր տնտեսությունը:
7. Մայր Թերեզա
Մայր Թերեզայի գթասրտությունը անմոռանալի է: Կին, ով իր բարությամբ և խանդավառությամբ տարբեր տեսակի բարեգործական միջոցառումներ էր ձեռնարկում: Այժմ նրա հիմնադրած Բարեգործական կազմակերպությունը ունի մոտ 300 հազար անդամներ աշխարհի 80 երկրներում: Այն մանկատների, ժամանակավոր կացարանների, հիվանդանոցների գլոբալ ցանց է:
8. Թագուհի Դիանա
Ուելսի թագուհի և ի ծնե թագուհի Դիանա Ֆրենսիս Սպենսերը այնքան սիրված էր, որ նույնիսկ մահը չզրկեց նրան իր ժողովրդի սիրուց:
9.Կոկո Շանել
Գաբրիել Շանելը 20-րդ դարի նորաձևության պատմության մեջ ամենազդեցիկ դեմքերից է: Նա կանացի նորաձևության մեջ հեղափոխություն կատարեց: Տիկին Կոկոն ստեղծել է բոլորին շատ հայտնի օծանելիքը:
10. Մերիլին Մոնրո
Կին, ով կյանքից հեռացավ անհասկանալի պատճառներով… Մերիլին Մոնրոն 1950-ականների սեքս խորհրդանիշն էր և շարունակում է այդպիսին ընկալվել նաև մահվանից հիսուն տարի անց:
Tags: women power