Просмотр содержимого документа
«Հանճարի այցեքարտը»
ՀԱՆՃԱՐԻ
««ՄՈՆԱ ԼԻԶԱ-ՋՈԿՈՆԴԱՆ»»
Լեոնարդո դա Վինչիի հուշագրություններում պահպանվել հետևյալ գրառումը .««Հնազանդվելով իմ անհագուրդ ձգտմանը, մեջ տեսնել բնության կողմից ստեղծված տարբեր ու տարօրինակ ձևերի հսկա բազմությունը ՝ թափառելիս մոտեցա մի քարանձավի մուտքի:Մի վայրկյան մտախոհ կանգ առա...Թեքվեցի ,որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում անտեղ ՝ խորքում : Բայց անթափանց մութը խանգարում էր :Որոշ ժամանակ կանգնած մնացի . երկու զգացողություն համակել էր ինձ ՝վախը և անհայտը տեսնելու ցանկությունը ::Վախը ահեղ ու մութ քարանձավի նկատմամբ այդ վախը ,և ապա՝ տեսնելու անդիմադրելի ցանկությունը՝հրաշք չկա արդյոք այդ խորքերում»» :Նկարիչը պատանեկան տարիների այս մտորումներին հավանաբար անդրադարձել էայն ժամանակ,երբ ձեռնարկել է Ջոկոնդա –Լիզայի դիմանկարի արարումը:
Վախը...Վախ ուներ ՝ գունապնակով, ձևով ու ոճով արդյոք կմարմնավորի այն ,ինչ մտահղացել է. չէ որ , ինչպես իր մտորումներից ենք իմանում , եթե««ստեղծագործությունը գերազանցի նկարչի մտահղացմանը, այն մեծ արժեք չի ունենա , իսկ երբ մտահղացումը շատ ավելի բարձր է,քան ստեղծագործությունն է, ապա վերջինս ենթակա է անվերջ կատարելագործման»»:Իսկ հռչակավորնկարչի մտահղացումը անչափելի է, պարփակումներ չուներ. Ինչքան խոր էին մտահղացումները , այնքան մեծ էին անհայտ , չհետազոտված գաղտնիքների նկատմամբ ստեղծագործելու պահին առաջացող տագնապները :
Ցանկություն... Միշտ գերակա էր կատարյալին հասնելու անզուսպ կիրքը :Թվացյալ վախը հաղթահարելով՝իր ուսուցչից՝Վերոքիոյից, սովորել էր բնօրինակից բծախնդրորեն համբերատարությամբ ու աշխատասիրությամբ նկարում էր բույսեր , կենդանիներ բնապատկերներ ,մասնավորապես մարդկանց ՝ ձգտելով ճշգրտորեն պահապանելնմանությունը ,հասնել այն բանին,որ դրանք իրականության պատրանք ստեղծեն , լինեն ««բնականից բնական»»:
Կերպարվեստում դա Վինչին զարգացնում էր իր դարաշրջանի ավանդույթները: Նրան անհրաժեշտ էր հենց արվեստի բնագավառում իշխող դարձած ավանդույթների օգտագործումը. նա դրանք հասցրեց այնպիսի կատարելության ,որ վերածեց յուրատիպ մի գիտության , ինչն անմիջականորեմ ազդում էր և մեծապես նպաստում էր իր իսկ արարաման արվեստի հզորացմանը:Սակայն հետագայում նրա հետաքրքրությունների շրջանակն ավելի ընդլայնվեց: Նկարիչն սկսեց հետաքրքրվել տեխնիկայով .նա էլ ավելի զարգացրեց մտածողությունն ու բնատուր ունակությունները ճշգրիտ գիտությւնների ոլորտում:Եվ բանականությամբ առաջնորդվող արվեստագետը , աստիճանաբար ձերբազատվելով վերոքիոյական իրապաշտական ուղղությունից , հետագայում հասավ նմանության գիտական արտահայտման այնպիսի ձևաչափի , այնպիսի ուղղության, ինչը սովորական աչքի համար , անկասկած, դժվար նկատելի էր: