ՀԱՐԱՎԱՐևԵԼՅԱՆ ԱՍԻԱ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔ
Հարավարևելյան Ասիան գտնվում է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ հավասար է Հարավային Ասիային։ Մայրցամաքային ենթատարածաշրջանի արևմտյան մասում Մյանման է՝ Յանգոն մայրաքաղաքով, Մյանմայից արևելք է գտնվում Թաիլանդը, նրան է պատկանում նաև Մալակա թերակղզու նեղ մասը։ Թաիլանդին սահմանակից են հարավում Կամբոջան, հյուսիս-արևելքում՝ Լաոսը, որը տարածաշրջանի միակ ցամաքային երկիրը։ Հնդկաչին թերակղզու արևելյան ծովափնյա գոտում Վիետնամ պետությունն է։ Կղզային ենթատարածաշրջանի հարավում Ինդոնեզիա պետությունն է՝ ավելի քան 17 հազար կղզու վրա, իսկ հյուսիսում Ֆիլիպինները՝ 7 հազար կղզու վրա, այս երկու պետությունների միջև է Մալայզիա պետությունը, որն զբաղեցնում է Մալակա թերակղզու մի մասը և Բոռնեո կղզու հյուսիսային մասը, Սինգապուր քաղաք-պետությունը և Բրունեյ Դարուսալամ պետությունը, Արևելյան Թիմորը, որն անկախացավ 2002 թվականին Ինդոնեզիայից և դարձավ ինքնիշխան պետություն Թիմոր Լեշթի անվանմամբ։
ԲԱԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Հարավարևելյան Ասիայի երկների արդյունաբերությունն ունի զարգացող երկրներին բնորոշ գծերը՝ հանքային հումքի և վառելիքի հանույթի գերակշռությունը:
Նավթի հանույթով ու արտահանությամբ առանձնանում են Ինդոնեզիան, Մալայզիան, Վիետնամն ու Բրունեյը: Անագի հանքաքարի արդյունահանման ու ձուլյման ծավալով առաջատար երկրներ են Ինդոնեզիան ու Մալյզիան:
Տարածաշրջանի որոշ երկրներ իրենց տնտեսությունը վերակառուցում են ճապոնական նմանակով և հիմնականում՝ Ճապոնիայի ֆինանսական ու տեխնիկական օգնության շնորհիվ: Առաջինն այդ ուղով զարգացել է Սինգապուրը:
Զարգացած է տնտեսությունը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
- Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն է ունեցել դրանց տնտեսաշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և մարդկայից ռեսուրսները:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:
ՄՅԱՆՄԱ
Մյանմա կամ Բուրմա պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը 2005 թվականից համարվում է Նեյպիդոն, իսկ ամենախոշոր քաղաքը նախկին մայրաքաղաք Յանգոնն է։ Երկիրը սահմանակից է Բանգլադեշին, Հնդկաստանին, Չինաստանին, Թաիլանդին և Լաոսին։ Երկրի բնակչության հիմնական մասը բիրմացիներն են երկրորդ ազգը Շաներն են իսկ երրորդ ազգը կարեններն են ։ Մյանման հարուստ է նեֆրիտներով, թանկարժեք քարերով, նավթով և բնական գազով և այլ հանքային հանածոներով։ Մյանմայի պաշտոնական կրոնը Բուդդայականությունն է, փոքրամասնական կրոններ են քրիստոնեությունը, Բուրմական դասական կրոնը, իսլամը և հինդուիզմը։
ԹԱԻԼԱՆԴ
- Թաիլանդ պաշտոնական անվանումը՝ Թաիլանդի Թագավորություն պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, տեղակայված է Հնդկաչին թերակղզու հարավարևելյան և Մալակկա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային և Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալայզիային։ Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիր է, որ պահպանել է անկախությունն այն դեպքում հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներն էին։
ԼԱՈՍ
- Լաոս, պաշտոնական անվանումը՝ Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզում: Սահմանակից է Չինաստանին, Վիետնամին, Կամբոջային, Մյանմային և Թաիլանդին: Տարածությունը՝ 236,8 հզ. կմ, բնակչությունը՝ 6,911,544։ Մայրաքաղաքը՝ Վիենտյան: Վարչականորեն բաժանվում է 16 նահանգի; Կոչվել է Լաո ժողովրդի անունով։ Անվանումը տվել են պորտուգալացիները
ՍԻՆԳԱՊՈՒՐ
Սինգապուր, պաշտոնապես` Սինգապուրի Հանրապետություն , ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով: Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային: Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները: Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով (130 կմ²):
Սինգապուրն առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է: Արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։
ՎԻԵՏՆԱՄ
Վիետնամ , պաշտոնական անվանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, պետություն Հարավարևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզու վրա։ Արևմուտքում այն սահմանակից է Լաոսին և Կամբոջային, հյուսիսում՝ Չինաստանին, իսկ արևելքից և հարավից՝ Չինական ծովին։ Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով։ Երկիրը բաղկացած է Բակբո , Չունգբո և Նամբո մասերից։ Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ։Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները ։ Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով ։ Ծովեզերքին դաշտավայրեր են։ Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ։
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Ֆիլիպինների Հանրապետություն , կամ Ֆիլիպիններ, երկիր Հարավ-Արևելյան Ասիայում։ Կազմված է բազմաթիվ կղզիներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում՝ Ինդոնեզիայից հյուսիս։ Մայրաքաղաքն է Մանիլան։
Ֆիլիպինները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, ինչով էլ պայմանավորված է նրանց հրաբխային ծագումը և ռելիեֆի լեռնային բնույթը։ Կղզեխումբը գտնվում է հասարակածից ոչ մեծ հեռավորության վրա, ունի արևադարձային բուսական և կենդանական հարուստ աշխարհ, որտեղ գերակշռում են թռչունները և սողունները։
Երկրի անվանումը կապված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի անվան հետ։
ՄԱԼԱԶԻԱ
Մալայզիա, պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը Կուալա Լումպուրն է։
Մալայզիան պետություն է Հարավարևելյան Ասիայում` Մալակկա թերակղզու հարավային և Կալիմանտան կղզու հյուսիսային մասերում։ Հարավ-Չինական ծովով բաժանված է Արևմտյան Մալայզիայի և Արևելյան Մալայզիայի : Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Սահմանակից է Թաիլանդին, Ինդոնեզիային, Սինգապուրին և Բրունեյին: Տարածությունը 332,8 հազար կմ է, բնակչությունը 2015 թ. տվյլաներով` 30,513,848: Մայրաքաղաքն է Կուալա Լումպուր քաղաքը։ Վարչականորեն բաժանված է 13 նահանգի՝ 9 սուլթանության և 4 նահանգապետության։ Երկրում քաղաբնակների թիվը կազմում է բնակչության 47%-ը
ԿԱՄԲՈՋԱ
Կամբոջա, պաշտոնապես հայտնի է որպես Կամբոջիայի թագավորություն։ Հնում հայտնի է եղել Քմերական կայսրություն անվամբ։
Պնոմպենը Կամբոջայի մայրաքաղաքն ու ամենանամեծ քաղաքն է։ Այն հանդիսանում է նաև մշակութային կենտրոն։
Գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում, որը 4 կողմից շրջապատված է Կարդամոնյան, Դանգրեկ ցածրադիր լեռներով։ Տարածքը զբաղեցնում է 181,035 կմ²։ Հարևան երկրներն են՝ Թաիլանդը, Լաոսը, Վիետնամը։
ԻՆԴՈՆՈԶԻԱ
նդոնեզիա , պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն , պետություն Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կղզիների վրա գտնվող ամենամեծ պետությունն է աշխարհում, որ ունի ավելի քան 17 հազար կղզի և 1904569 կմ² տարածք, 14-րդ երկիրն է աշխարհում ցամաքային տարածքի մեծությամբ և յոթերորդը ցամաքային ու ջրային տարածքների ընդհանուր մակերեսով։ Ունենալով ավելի քան 261 մլն բնակչություն՝ Ինդոնեզիան բնակչության թվաքանակով չորրորդն է աշխարհում, ինչպես նաև առաջինը այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները։ Ճավայում, որ ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում, բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։
ԱՐևԵԼՅԱՆ ԹԻՄՈՐ
Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը պետություն է Հարավ-Արևելյան Ասիայում, որը զբաղեցնում Թիմոր կղզու արևելյան մասը, նաև փոքր էկսկլավ արևմտյան մասում և երկու կղզյակ՝ Ատաուրու և Ժակու ։ Արևելյան Թիմորի բնակչությունը անցնում է 1 միլիոնից։ Սահմանակից է Ինդոնեզիային։Արևելյան Թիմորը գտնվում է Հարավարևելյան Ասիայում։ Զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը և երկու կղզյակ՝ Ատաուրու և Ժակու ։ Սահմանակից է Ինդոնեզիային։ Տարածքը 14 900 կմ է։Բնակչության թիվը 780 հազ. մարդ ։ Բնակչության միջին խտությունը 52,3 մարդ։ Ազգային կազմ՝ մալայացիներ, չինացիներ։ Ուրբանիզացման մակարդակը 10%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն։