Просмотр содержимого документа
«Հաշվարկային խնդիրների կազմում 2»
Հաշվարկային խնդիրների կազմում
Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 2300մ է: Որոշե՛լ գետի անկումը,
թեքությունը, բնույթը, ծախսը, տարեկան հոսքը, հոսքի մոդուլը, եթե գետա-
բերանի բարձրությունը 800 մ է, գետի միջին լայնությունը 12 մ է, միջին
խորությունը` 0,7 մ, արագությունը` 0,6 մ/վ, երկարությունը՝ 180 կմ, ջրա-
հավաք ավազանի մակերեսը՝ 2830 քկմ:
Լուծում
Գետի անկումը ակունքի և գետաբերանի բացարձակ բարձրությունների տար-
բերությունն է:
Անկում՝ 2300մ-800մ= 1500մ
Թեքությունը գետի անկման հարաբերությունն է երկարությանը և չափվում է
մ/կմ կամ պրոմիլ հազարերորդական մասի միավորներով:
Թեքություն՝ 1500 մ /180 կմ= 8,3 մ/կմ= 8,3%o
Գետի բնույթը լեռնային է, դա երևում է թեքության ցուցանիշից:
Գետի ծախսը գետի լայնակի կամ կենդանի կտրվածքով մեկ վայրկյանում անցած
ջրի քանակությունն է:
Գետի ծախսի բանաձևը. Q=SV
որտեղ S -ը կենդանի կտրվածքի մակերեսն է, V -ն՝ արագությունը:
S=12մ х 0,7մ= 8,4 քմ Q=SхV= 8,4քմ х 0,6մ/վ= 5,04 խմ/վ
Տարեկան հոսքի ծավալը.
W=QхT քմ (T -ն տարվա վայրկյանների թիվն է)
Տարեկան հոսքի ծավալը հաշվելու համար գետի ծավալը (Q) բազմապատկում
ենք տարվա վայրկյանների թվով.
1 տարին= 60х60х24х365վ. (66)վ, հետևաբար՝
W տարեկանը= 5,04խմ х 60 х 60 х24 х 365 վ= 158941440խմ
Հոսքի մոդուլ. մեկ վայրկյանում գետի ջրահավաք ավազանի միավոր մակերե-
սի (1քկմ) ՝ գետին տված ջրի քանակությունն է՝ լիտրերով արտահայտված:
Հոսքի մոդուլը որոշելու համար գետի ծախսի մեծությունը վերածում ենք լիտրե-
րի և բաժանում գետի ջրահավաք ավազանի մակերեսին.
5,04խմ/վ / 2830 քկմ= 5040լ/վ / 2830= 2լ/վ.քկմ
Պատ.՝ գետի անկումը՝ 1500 մ
թեքությունը՝ 8,3 մ/կմ
բնույթը՝ լեռնային
ծախսը՝ 5,04 խմ/վ
տարեկան հոսքը՝ 158941440 խմ
հոսքի մոդուլը՝ 2լ/վ. քկմ
Մուսայելյանի միջն. դպրոց
Ուս. ուհի.՝ Ս. Հովհաննիսյան