Խ. Դաշտենց բանաստեղծը
Ներածություն
Արևմտյան Հայաստանում պարտեզներով շրջափակված առվակի ափին է գտնվել Դաշտադեմ գյուղը,որտեղ ծնվել է մի տաղանդավոր հայորդի : Այն Բռնաշեն գավառակի կենտրոնն է եղել,որտեղ բազմաթիվ կրթյալ հոգևորականներ են ապրել: Ահա այստեղ`1910թ. է ծնվել Խաչիկ Տոնոյի Տոնոյանը: Եվ դեռ չճաշակած մանկության քաղցրությունը,Խաչիկ Տոնոյանի համար շրջադարձային է լինում 1915թ.:Բռնելով գաղթի ճանապարհը և տեղափոխվելով Արևելյան Հայաստան,կորցնում է ծնողներին և ընկնում է որբանոց:Ահա Խաչիկ Տոնոյանի ճակատագրական այս վայրիվերումները հետագայում պետք է արտացոլվեին և հանձնվեին թղթին:Որբանոցում մի հանդիպումն էլ նրա համար դարձավ վճռորոշ:Ահա որբանոցում ծանոթանում է Ե.Չարենցի հետ,որ հետո Չարենցը պիտի դառնար ապագա բանաստեղծի գրական կուռքը:Եվ որպես մեծ հայրենասեր,իր գյուղի մասին երբեք չմոռացող,իր մանկությունը հոգում պահող ,թողած ծննդավայրի կարոտով ապրող հայը, Սողոմոն Տարոնցու խորհրդով պիտի գրվեր, ԴԱՇՏԵՆՑ:Ահա հայ գրականությունը հարստացավ մի առանձնահատուկ ու սրտաբուխ գրչով, տաղանդավոր բանաստեղծ Խաչիկ Դաշտենցով:Խաչիկ Դաշտենցը գրականություն մտավ որպես քնարական բանաստեղծ,նա գրական դռները բացեց բանաստեղծություններով: Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։Չարենցը շատ է հավանում նրա 1931թ.գրված Իմ Վայրենի Վարդենիբանաստեղծությունն ու ոգևորված արտասանում է ,հետո ոգեշնչում է բանաստեղծին,ասելով,որ նրա առջև բաց են Պետհրատի դռները: Պահպանվել է Չարենցի երկու գրություն՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։
Եվա ահա հաջողությունը շատ սպասեցնել չտվեց և 1932 թվականին լույս տեսավ նրա Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, այնուհետև 1934թվականին հրատարակվել է «Գարնանային երգեր», ապա 1936 թվականին «Բոց» ժողովածուները:
ԻՄ ՎԱՅՐԵՆԻ ՎԱՐԴԵՆԻ
Ամեն գարնան ծաղկում ես, կարմրում ես, վարդենի,
Վարդերի մեջ վառվում ես, իմ վայրենի վարդենի։
Շուրջդ եղինջ է բուսնում և բաղեղներ լայնաթուփ,
Շուրջդ խոտեր են հյուսվում, իմ վայրենի վարդենի։
Այս ձորի մեջ մենավոր դու ոստ էիր լուսավոր,
Քամին սեղմեց քեզ մի օր բաղեղների մեջ վայրի,
Այժմ արդեն մեծացել, կռացել ես վարդերից,
Ժայռի վրա ես կախվել, իմ վայրենի վարդենի։
Շիթեր ընկան այտերիս, երկաթուղին է գալիս,
Բախտիդ համար է լալիս վարդդ սիրող իմ հոգին,
Պիտի իջնի ծուխը սև, նստի սիրուն թերթերիդ,
Նստի կարմիր վարդերիդ, իմ վայրենի վարդենի։
Ռումբերը պիտ շառաչեն, արծիվները կռանչեն,
Կրիաները կփախչեն կանաչներդ ծալելով,
Նապաստակը լույս ու հով խոտերդ քեզ զարկելով
Պիտի ծխից խեղդվի, իմ վայրենի վարդենի ։
Ուշ է արդեն, ու գիտեմ էլ չեմ կանգնի ես քո դեմ,
Մեկ անգամ էլ թող դիտեմ քեզ քո փառքում վայրենի,
Փարվեմ քնքուշ վարդերիդ ու խոտերիդ ալեծուփ,
Իմ գեղեցիկ վարդի թուփ, իմ վայրենի վարդենի։
1931
Ահա այս բանաստեղծության միջոցով մենք զգում ենք մանուկ Դաշտենցի սերն ու կարոտը այն հողի,որ նա ճակատագրի բերումով թողեց ,սակայն չջնջվեցին նրա մանկության վառ հիշողությունները և ահա 21 տարեկանում բանաստեղծության միջոցով հրաբխի նման ժայթքեցին նրա հոգու ձայնն ու տխրությունը,որ հետևելով Չարենցին,երբ արտասանում ես, ողջ էությամբ զգում ու ապրում ես բանաստեղծության յուրաքանչյուր տողը,ինչպես զգացել ու մտորել է Դաշտենցը:Ահա այս հրաշք բանաստեղծության միջոցով ,զգում ենք,թե որքան խորն են Դաշտենցի ապրումները:Միախառնվել են նրա հույզերը,սերը առ հայրենի հողի յուրաքանչյուր թուփ ու ծաղկի,հմայքը վայրենի վարդենու ու անմիջապես մտապատկերում ես նրա գեղեցկությունը,անուշ բույրը,որ թեպետ մենավոր էր,եղինջներով ու խոտերով հյուսված,այնուամենայնիվ լուսավոր ու գեղեցիկ էր:
Դաշտենցի հայրենի հողի չմեռնող կարոտի մասին ահա մեկ այլ բանաստեղծություն,որ նրա սրտում պայծառ հիշողություն է մնացել,այդ կարոտը անծայր է ու սուրբ:
ԿԱՐՈՏ
Մի կարոտ կա, մի կարոտ կա, մի կարոտ կա անծայր,
Որ չի մեռնում, որ չի ցնդում, որ չի դառնում անցյալ։
Հուր է դառնում, սուր է դառնում և սրբությամբ ծալ-ծալ
Իմ գրքերում, իմ սրտի մեջ շողում է հար պայծառ։
Նորանում է, խորանում է և միշտ նոր է դարձյալ,
Այդ քո սերն է, իմ ժողովուրդ, իմ հայրենի աշխարհ։
Բանաստեղծ Դաշտենցի կարոտը որքան էլ խորն է ու տխրալի,այդքան հպարտություն ու փառաբանում ենք տեսնում հայոց լեզվի և հայ ժողովրդի նկատմամբ:Նա լեզվի նկատմամբ իր սերն արտահայտել է բանաստեղծության միջոցով,որտեղ հորդորում է,որ ուր էլ լինենք, պահենք մեր լեզուն ու խոսենք հայերեն,ջերմորեն սիրենք ու փայփայենք:
Հայերեն
ՄԵՐ շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն:
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք , միշտ խոսենք,
Հայերեն;
Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերին,
Նա անվերջ խոսում է
Հայերեն;
Ջավակիդ հայկազյան դպրոց տար,
ԵՎ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
Բառերով;
Մեր հանդեպ ապագա լուսեղեն,
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հեգին
Այդ հրեն;
Մեզ ցրեց մի բազուկ անօրեն.
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք , եկ խոսենք
Հայերեն;
Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն
Դաշտենց բանաստեղծի գրիչը կրթող ու դաստիարակող է,նրա բանաստեղծությունները անգին գոհարներ են,որ գալիս են ոսկեդարից ու երգեցիկ խոսքը փոխանցում սերնդեսերունդ:Այդ բանաստեղծությունների միջոցով մենք ճանաչում ենք մեր մեծերին,մեր առաջին ուսուցչին:
Ով մեծագործ Մեսրոպ Մաշտոց
Մեր առաջին բացված դպրոց,
Ամեն գիրդ՝ անշեջ ճրագ,
Մեզ հայ պահող անմար կրակ:
Մեր առաջին լեզվի տաճար,
Լուսապայծառ հայոց հանճար:
Դու մեր Մեծ Պապ՝ Հացիկ գյուղից,
Մշո դաշտի քաղցրիկ հողից:
Շրթունքներով մեր մանկական՝
Քեզ հազար փառք հավերժական:
Խաչիկ Դաշտենց բանաստեղծի հոգում միախառնվել և թևածում էին նրա հույզերն ու ապրումները:Նա գրել է և´ հայրենիքի կարոտը սրտում,և´ փառաբանել է մայրենի լեզուն,և´ նկարագրել է իր սիրո դրսևորումները:
Սիրի´ր,սիրի´ր,դեռ սիրելուց չի հագեցել ոչ մի մարդ ,
Առանց սիրո,դեռ չի բացվել վարդաստանում ոչ մի վարդ,
Բայց իմացի´ր,ով սիրող,սիրո վիշտը դառն է շատ,
Նրա ցավը մի դար է,իսկ բուրմունքը` ակնթարթ:
Նա մեզ թողել է քնարական պոեզիայի հրաշալի ծաղկեփունջ,որից բուրում են հայրենի վարդենիների անուշ բույրը:Նրա քնարական գործերը կապված են մանկության քաղցր հիշողությունների ու կարոտի հետ:
Երբ փոքրիկ էի, կարծում էի թե
Մեր կալումն է լոկ երկինքը լալիս,
Մեր բակից բացի, ուրիշ ոչ մի տեղ
Անձրև չի գալիս:
Իսկ երբ մեծացա, մեր տունը թողած,
Մեր գյուղը թողած գնացի հեռու,
Տեսա և՛ անձրև, և՛ ձյուն է գալիս
Արար աշխարհում...
Մեծ ու խորն է Դաշտենց բանաստեղծի ասելիքն ու պատգամը:Նրա հույզերին միանգամից խառնվում են մեր հույզերն ու ակամայից տեղափոխվում ենք նրա թե´ մանկություն,թե´ հայրենիք,և թե´ իրականություն:Սակայն որքան էլ որ կարոտ կա նրա բանաստեղծություններում,այնքան լուսավորություն ու առաջմղում ենք տեսնում:Նրա հայապահպան ու ոգևորիչ պատգամը սերունդները հպարտորեն են վերցրել ու բանաստեղծի խոսքը մեծարել: Ահա որպես բանաստեղծ ,գրական ասպարեզ հաստատուն քայլերով ներս մտած պատանին, թողեց մի աշխարհ,մտորելու հայ ժողովրդի դառն օրերի ու կորցրած հայրենիքի մասին,սակայն երբեք չդադարեց սիրել ու փոխանցել այդ սերը ընթերցողին:
Ահա այսօր վստահ կարող ենք հպարտանալ ,որ Հայերենը միշտ վառ պահելու նրա մեծ ցանկությունն ու պատգամը վեհորեն պահում ենք ու գնահատում մեր մեծ բանաստեղծին: