СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ գրերի գյուտ

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարենարամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով: Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո հայ նախարարների կալվածքների մի մասը անցավ Հռոմեական (395 թվականից հետո՝ Բյուզանդական կայսրությանը), իսկ արևելյան մեծ հատվածը՝ Սասանյան ՊարսկաստանինԶրադաշտականություն դավանող Սասանյանների արքունիքը նպատակ ուներ հայերին դարձի բերել հեթանոսության, կտրել քրիստոնյա Բյուզանդիայից ու աստիճանաբար ձուլել պարսիկների հետ։ Ավելին, Մեծ Հայքի թագավորության անկումից հետո (428Աղվանքին բաժին ընկան Ուտիքը և ԱրցախըԱտրպատականին՝ Փայտակարանը և ՊարսկահայքըՎրաստանին՝ Գուգարքը և մասամբ Տայքը: Երկրի վեց նահանգները միավորվեցին Հայաստանի մարզպանության մեջ։ Առավել հզոր նախարարները՝ ԲագրատունիներըՄամիկոնյաններըԱրծրունիները և Սյունիները, հանձն առան պետականության պահպանման գործը։ Նրանց կողքին կանգնեց հայ առաքելական եկեղեցին:

Ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը ապահովելու նպատակով ստեղծվում է հայերենի այբուբենը. հայկական բանահյուսությունը, հունարենարամեերեն և պարսկերեն կատարվող արքունի գրագրությունը, ինչպես նաև կրոնական ծեսերը, սկսեցին արվել հայերենով։ Կա տեսակետ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Ենթադրվում է, որ դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին։