СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ կանայք, որ պատմություն են կերտել. Սոսե Մայրիկ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայ կանայք, որ պատմություն են կերտել. Սոսե Մայրիկ»

Հայ կանայք, որ պատմություն են կերտել. Սոսե Մայրիկ

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է հիշելու այն հայ կանանց, ովքեր պատմություն են կերտել: Առաջինը մեր խոշորացույցի տակ է հայտնվել Սոսե Մայրիկը՝ հայրենասեր կին, մայր ու հայուհի, ով իր գոյությամբ կնոջ իդեալի նոր չափորոշիչներ է սահմանել:


Սոսե Մայրիկը ծնվել է 1865թ. Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։


1890-ականերին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է Սոխորդում։ 1895 թվականին, երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։


1899 թվականին Սերոբի թաքստոցն էր Գեալիգուզան գյուղը։ Մի հայ դավաճան ոչ միայն մատնում է Սերոբին, այլև նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում նրան: Երբ թշնամին պաշարում է գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակը վերջ է տալիս ամուսնու կյանքին, Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտի ժամանակ սպանվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Թեև վիշտն արճճի պես ճնշում էր նրա կուրծքը, սակայն արցունքները կուլ տալով՝ Սոսեն շարունակում էր կրակել։


Անհավասար մարտում թուրքերին հաջողվում է գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Թուրքերը գերի են վերցնում գրեթե անկենդան Սոսեին և նրան նետում են Բաղեշիբանտ։ Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990–ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։